Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

«Գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել». մանկաբարձ-գինեկոլոգը` ծննդկանին (Լուսանկարներ) 02/07/2016   11:36  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Այսօր արդեն 5-ամյա Էմիլի ծնունդը տարիներ առաջ ընդունել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը. երեխան ծնվել էր կյանքը վտանգող ծանր վնասվածքներով:

Երիտասարդ կնոջ առաջին հղիությունն էր, իսկ հղիության ողջ ընթացքը հսկել է մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Երեխան ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում, ինչի մեջ հարազատները բժշկուհուն են մեղադրում:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կինը պատմեց, որ հղիության ընթացքում իր մոտ որևէ առողջական խնդիր մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը չի նկատել, պտուղն է մեծ եղել, որը պարզվել է դեռևս հղիության 35-րդ շաբաթականում՝ ուլտրաձայնային հետազոտության (ЭХО)  ենթարկելու արդյունքում: «ЭХО» բժիշկը հղիին ասել է, որ պտղի մեծ չափերի մասին անպայման տեղեկացնի հղիությունը հսկող բժշկին` հայտնելով նաև, որ անհրաժեշտություն կա կեսարյան հատմամբ ծննդալուծել և չսպասել 40 շաբաթը լրանալուն: Խորհուրդը բարկացրել է Շուշանիկ Բախշյանին, ով տեղեկանալով այդ մասին` մեր զրուցակցի ներկայացմամբ, արձագանքել է շատ կոպիտ`  տվյալ բժիշկը չէ քո բժիշկը, որ որոշում կայացնի:

Վստահելով Շ. Բախշյանին` հղիին մնում էր սպասել:

38 շաբաթականում Շուշանիկ Բախշյանը որոշում է կնոջը ծննդալուծել՝ այն էլ բնական ճանապարհով, աննկարագրելի դժվարություններով ծնվում է տղա երեխա՝ 5 կիլոգրամ քաշով: Քանի որ պտուղը մեծ էր և չէր կարող ծննդաբերությունը ընթանալ բնականոն, ստիպված են եղել կիրառել բոլոր հնարավոր ու անհնար հնարքները՝ երեխային դուրս բերելու համար: Բազմակի քաշքշոցների ու սեղմումների հետևանքով երեխան ստացել է աջ բազկային բոլոր հյուսվածքների վնասվածք (тотальный акушерский парез правого плечевого сплетения), բոլոր 5 նյարդերը պոկվել էին, որից երկուսը՝ ողնուղեղից:

Երեխայի մոր խոսքով՝ նորածին որդու ամբողջ մարմնի վրա եղել են եղունգների ճանկռած հետքեր, կապտուկներ, որոնց հետքերը մինչև օրս կան նրա մարմնի վրա: «Նա որոշեց, որ ես կարող եմ ինքնուրույն ունենալ երեխայիս, իսկ վերջում ասաց, որ տեղյակ չէր, որ երեխայի քաշը 5 կիլոգրամ էր և որ շատ թիկնեղ է»,- ասաց Էմիլի մայրը՝ հավելելով, որ իր երեխան ծնվելուց շատ ծանր վիճակում է եղել,  չի կարողացել դուրս գալ, խեղդվել է, և հաշվել են, որ նորածինը ծնվել է մահացած: Աբգարի սանդղակով գնահատել են – 1:

Էմիլի ծնողների խոսքով՝ 1 շաբաթ երեխան մնացել է «Շենգավիթ» ԲԿ-ում, և նրա ծանր վիճակի մասին իրենց տեղյակ չեն պահել, իսկ երբ մայրը հարցրել է, թե ինչու՞ երեխան ձեռքը ընդհանրապես չի շարժում, Շուշանիկ Բախշյանը ասել է, որ ուսի շրջանում կապտուկի գեմատոմա է առաջացել, ցավի պատճառով երեխան չի կարողանում շարժել ձեռքը, ավելացնելով՝ «հիմա դա է կարևոր, գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել», այդպես էլ չընդունելով, որ կեսարյան հատման միջոցով կնոջը ծննդալուծելու դեպքում չէին լինի այդ ծանր խնդիրները:

Միայն 7-րդ օրը ծննդատան բաժանմունքի վարիչը խոստովանել է, որ ծնվելու ժամանակ երեխային տրավմայի են ենթարկել, և որ դա իրենց մեղավորությունն է` հավելելով, որ այս պահին դա չէ կարևորը, կարևորը՝ երեխան ողջ մնա».- ասաց Էմիլի հայրը :

«Շենգավիթ» ԲԿ-ից 7-րդ օրն երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ փոքրիկը գտնվել է 1 ամիս կոմայի մեջ, իսկ արդեն 5 ամսական Էմիլը Գերմանիայում ենթարկվել է բարդագույն վիրահատության, որը տևել է 10-ը ժամ, երեխայի բուժումը շարունակվում է, և դեռ առջևում սպասվում են բազմակի ծանր վիրահատություններ:

Ծնողների խոսքով՝ լինելով բազմակի անգամ Գերմանիայի Դաշնությունում բուժման նպատակով, բժիշկները որևէ երաշխիք չեն տալիս, որ մի օր Էմիլը կկարողանա ձեռքը շարժել և նշում են, որ իրենց պրակտիկայում նյարդերի այդպիսի վնասվածքի չեն հանդիպել:

Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ երեխայի աջ ձեռքը ձախից կարճ է, իսկ շարժումներն ամբողջությամբ բացակայում են: Անասելի մեծ ցավ կար ծնողների աչքերում: Նրանք հոգեբանական ապրումների մասին չեն էլ ցանկանում խոսել:

Երեխայի ծնողներն ուրախ էին միայն նրանով, որ, անցնելով այդ դժվարագույն ճանապարհը, երեխան ունի միայն ձեռքի շարժման խնդիր: Իսկ Էմիլի տված հարցերին պատասխաններ գտնելու համար, թե ինչո՞ւ իր ձեռքը չի շարժվում, մնում է պատկերացնել, թե ծնողը ինչ կարող է զգալ այդ պահին:

Էմիլի ծնողների խոսքով՝ իրենց անասելի ցավ պատճառած բժիշկ Շուշանիկ Բախշյանն այս տարիների ընթացքում որևէ անգամ չի էլ հետաքրքրվել երեխայով:

Երեխայի ծնողներն այս տարիների ընթացքում երբևէ չեն բարձրաձայնել այս մասին: Իրենց ցավը լուռ տանելով, նրանք իրենց ապրած յուրաքանյուր րոպեն ու ժամը նվիրաբերել են իրենց զավակի ապաքինմանը, սակայն այսօր արցունքն աչքերին մայրը նշում է, որ «ոչինչ չի մոռացվել», և հույս հայտնեց, որ Բախշյանն ի վերջո պատասխանատվության է ենթարկվելու իր գործողությունների համար, որպեսզի հետագայում ճակատագրեր չխեղվեն:

 

Փոքրիկի լուսանկարները «Փաստինֆո»-ին են տրամադրել երեխայի ծնողները` այն հրապարակելու թույլտվությամբ:

Խմբագրությունը պատրաստ է հրապարակել դեպքի վերաբերյալ բոլոր կողմերի դիրքորոշումները:

 

 



Հեղինակ` «Փաստինֆո»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]