Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Վերջին տարիներին Արարատի մարզի արդյունաբերական զարգացումը բավականաչափ լավ տեմպեր ունի. Սերժ Սարգսյան 11/25/2015   18:25  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված այս խորհրդակցության ընթացքում ակնկալում եմ, որպեսզի մենք քննարկենք ոչ միայն այն խնդիրները, որոշակի դժվարությունները, որոնք առաջացել են առատ բերքի և մեր վերամշակող ընկերությունների սպառման շուկաներում բարդություններով պայմանավորված, այլ նաև դրանց հաղթահարման ճանապարհները և այդ տեսանկյունից հաջորդ տարվա անելիքները, որովհետև այս բարդությունը միանգամից չի վերանալու: Հանգամանորեն կքննարկենք նաև Արարատի մարզի արդյունաբերական զարգացման խնդիրները, առավել ևս, որ վերջին տարիներին Արարատի մարզի արդյունաբերական զարգացումը բավականաչափ լավ տեմպեր ունի: Անշուշտ, կցանկանայի մանրամասն անդրադառնայինք գյուղատնտեսության զարգացման խնդիրներին. Արարատի մարզը հայտնի է իր գյուղատնտեսական լավ գործունեությամբ, պտղի արտադրության մեծ փորձով, բայց անկախ ձեր բերած արդյունքներից, այստեղ էլ համոզված եմ, որ մենք պետք է անցնենք ինտենսիվ գյուղատնտեսության և ժամանակակից մեթոդների կիրառմանը: Սա ոչ միայն ընդհանուր միտումների հետ է կապված, այլ պայմանավորված է նաև որոշակի առանձնահատկություններով: Արարատի մարզում կան բազմաթիվ հողատարածքներ, որոնք սովորական մշակման համար պիտանի չեն, բայց մեր փորձը ցույց տվեց, որ դրանք կարող են շատ հարմար վայրեր հանդիսանալ ժամանակակից ջերմոցներ կառուցելու և ինտենսիվ գյուղատնտեսության վարման համար:

Շատ կարևոր է քննարկել այն ծրագրերի իրականացման ընթացքը, որոնք միտված են մարզում համակարգային խնդիրների լուծմանը: Նկատի ունեմ, օրինակ, ջրամբարի կառուցումը: Սա խոշոր ծրագիր է: Հիշու՞մ եք, ես այս ծրագրի մասին դեռևս 4-5 տարի առաջ եմ խոսել, և մարզի բնակիչներն ինձ ասում էին, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին նրանք երազում էին, որպեսզի այդ ջրամբարը կառուցվի: Անշուշտ, արդեն հսկայական աշխատանք է կատարված, և ձեր խնդիրն է՝ լիարժեքորեն իրականացնել այն պարտականությունները, որ ջրամբարի կառուցման հետ կապված դրված է մարզպետարանի վրա: Որևէ ձգձգում չպետք է լինի, որովհետև հիմա մենք մտել ենք մի այնպիսի փուլ, որ նաև մեզնից է կախված, թե որքան արագ կսկսվի շինարարությունը: Վեդու ջրամբարը հանդիսանալու է անկախ Հայաստանում Մարմարիկից հետո կառուցված երկրորդ ջրամբարը, որը բերելու է Սևանի ջրախնայողությանը: Սա բավականին կարևոր ծրագիր է, քանի որ նաև հսկայական տարածքներ ոռոգման հնարավորություն են ստանալու:

Ես մեկ անգամ ևս հավաստում եմ, որ մենք շարունակելու ենք բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը մարզերում. առաջին հերթին նկատի ունեմ առողջապահական խնդիրները: Դուք գիտեք, որ արդեն հաջորդ տարի Արտաշատի հիվանդանոցն է ամբողջովին վերակառուցվելու, և դա մարզում կլինի արդեն երկրորդ ժամանակակից առողջապահական հաստատությունը:

Պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև մարզում աղբահանության խնդիրներին»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրել է ըստ ոլորտների Արարատի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, առաջնահերթ հիմնախնդիրները և զարգացման ծրագրերը:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ, որոնք հիմնականում ներառում են սոցիալական ենթակառուցվածքների ոլորտը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ մարզի ոռոգելի հողատարածքների ավելացման և կայուն ջրամատակարարման ապահովման, Սևանա լճից բաց թողնվող ոռոգման ջրաքանակների տնտեսման նպատակով, ՀՀ Արարատի մարզպետին հանձնարարվել է՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից առաջիկայում իրականացվելիք մարզի ոռոգման համակարգերի զարգացման խոշորածավալ ծրագրերին՝ մասնավորապես 2016թ. նախատեսված Վեդիի ջրամբարի կառուցման ու ոռոգման ցանցերի արդիականացման նախապատրաստական աշխատանքներին, միաժամանակ, պատշաճ վերահսկողություն սահմանելով այդ հիդրոտեխնիկական կառույցների տարածքներում նոր հողահատկացումներն ու ապօրինի հողօգտագործումները բացառելու նպատակով:

Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել մարզի ցանքային տարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների և ջերմոցային տնտեսությունների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան խթանման մեխանիզմների կիրառման ուղղությունները՝ հաշվի առնելով նաև Արարատի տարածաշրջանում իրականացվելիք ոռոգման համակարգերի արդիականացման և ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մանրամասները:

Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և տնկարկների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել ՀՀ Արարատի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման առաջնահերթությունները և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունները՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է նաև շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկել Արարատի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մշակման մանրամասները՝ միաժամանակ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ ուղղված խոշոր բնակավայրերի, մասնավորապես, Մասիս համայնքի աղբավայրի օգտագործման կանոնակարգմանը և կառավարման խնդիրներով պայմանավորված բացասական էկոլոգիական ազդեցության նվազեցմանը:

ՀՀ Արարատի մարզպետին հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ Արտաշատի բժշկական կենտրոնի արդիականացման, մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարություն, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման և մարզի զբոսաշրջության զարգացման խնդիրներին:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]