Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

ԵՏՄ սահմանը բացվել է. Հայաստան են գալիս անգամ ադրբեջանական ներդիրով դեղեր 10/31/2015   11:49  |  ԼՐԱՀՈՍ

 
«Երբ ԵՏՄ սահմանը բացվեց, մեր ներկրողները մտածեցին, որ կարող են մեծ եկամուտներ ստանալ, և սկսվեց էժան դեղերի հոսքը դեպի Հայաստան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Նրա խոսքով ՌԴ-ում դեղերն անհամեմատ էժան են` ի հաշիվ դոլարի նկատմամբ ռուբլու ինֆլյացիայի, մեծ շուկայի: Ուստի հայ գործարարների համար սահմանի ազատականացումը դեղորայքի շուկայում մեծ գումար աշխատելու հնարավորություն ստեղծեց:
 
«Տրամաբանորեն մրցակցությունը պետք է, որ գների նվազման հանգեցներ: Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինը դրանից չի նվազում: Ոչ ոք դեղի գինը շուկայում չի փոխում»,- ասաց Հակոբ Թոփչյանը: 
 
Մեր հարցին, թե սա չի նշանակում արդյո՞ք, որ դեղորայքի շուկայում առկա են հակամրցակցային պայմանավորվածություններ, պարոն Թոփչյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց մենք ուսումնասիրեցինք այս դաշտը և դիմեցինք նախարարին: Գումարեցինք բոլոր ներմուծող և արտադրող ընկերությունների ժողով և դիմեցինք շուկայի խաղացողներին, որպեսզի իրենք հավասարեցնեն գները: Ենթադրենք դեղն այսօր ՌԴ-ում արժե 100 ռուբլի, Հայաստանում էլ թող ունենա համարժեք գինը»:
 
Հակոբ Թոփչյանի խոսքով, որոշ տնտեսվարողներ գնացին որոշակի զիջումների, և մի շարք դեղերի գները ՌԴ-ում, ՀՀ-ում ու Վրաստանում հավասարվեցին: Արդյունքում դրանց հոսքը Հայաստան դադարեց, բայց մյուսները ոչ մի քայլ չարեցին, ու քաոսային ներմուծումն այսօր էլ շարունակվում է: 
 
«Նա դեղատան հետ մտնում է առևտրի մեջ, ասում է ի՞նչ դեղ ես ուզում: Այս դեղն այս գնով կբերեմ, այս դեղը` այս: Այսինքն` տիպիկ առևտրային հարաբերություններ են: Դեղատունն էլ ասում է` բեր ես քեզանից կգնեմ,- դեղորայքի շուկայում առկա իրավիճակն է նկարագրում զրուցակիցս,- Ինքն էլ բերում է ՌԴ-ից տվյալ դեղը, կամ մեզ ցույց է տալիս, կամ մեզ ցույց չի տալիս, հանում է շուկա, և շուկայում այդ դեղը սկսում է շրջանառել: Այսինքն` մենք մտնում ենք ավելի ռիսկային զոնա»:
 
Ռիսկը, մասնագետի խոսքով, կայանում է նրանում, որ դեղերի գործակալությունն այլևս հայտնվել է խաղից դուրս վիճակում, և չի կարող վերահսկել, թե ով ինչ որակի դեղ է ներկրում ու վաճառում Հայաստանում: Ի դեպ, գորչծակալությունը դեղորայքի որակը վերահսկող միակ պետական մարմինը չէ:
 
«Տեսչություն ունենք, որը պետք է գնա շուկան վերահսկի: Բայց ասում է` ես իրավունք չունեմ գնամ շուկան վերահսկեմ, քանի դեռ որոշակի հասցեով բողոք չի ստացվել: Պետք է բողոք լինի, որ դրա հետևից գնան շուկա` ստուգելու: Տեսչությանը չի տրված ազատություն, որ ինքը մտնի դեղատուն, ասի` այս դեղը որտեղի՞ց եք ձեռք բերել: Ինքը կարող է ասել միայն` ես բողոք ունեմ, այս մարդը, որ օգտագործել է այս դեղը, նա վնաս է կրել»,- ասում է Հակոբ Թոփչյանը:
 
Կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանն էլ, ներկայացնելով գործող կարգը, նշեց, որ մեր երկրում գրանցված ցանկացած դեղ կարող  է ազատորեն ներկրվել ցանկացած ներկրողի կողմից: «Միակ պայմանը դեղի նմուշը նույնական լինի գրանցվածին, այսինքն՝ բոլոր չափորոշիչները պետք է համընկնեն գրանցված դեղի չափորոշիչներին»,- ասաց Արբերտ Սահակյանը՝ հավելելով, սակայն, որ այսօր, բաց սահմանների արդյունքում «պայուսակներով գնում են, դեղ են բերում, ու մինչև 3 անգամ ավել եկամուտ ստանում»:
 
Ստեղծված իրավիճակը շտկելու համար կենտրոնի տնօրինությունը դիմել է ՀՀ Առողջապահության նախարարին՝ միջոցներ ձեռք առնելու, որպեսզի Հայաստան մտած բոլոր դեղերը փորձաքննության ենթարկվեն, այնպես, ինչպես դա արվում էր մինչև ԵՏՄ անդամակցուոյւնը:
 
«ԵՏՄ-ի ազատ առևտրի պայմաններում այսպես է՝ դու կարող ես մաքսային գոտի չմտնել, տանել քո պահեստ, հարկային մարմին ներկայացնել քո ապրանքագիրը, ստանալ այդ փոքր պիտակն ու հանել վաճառքի: Այսինքն մենք՝ որպես որակի գնահատման մարմին, դուրս մնացինք այդ շղթայից: Սակայն կառավարությունն ասաց. «Մենք էլի սահմանը չենք փակում, թող ինքը էլի իր ապրանքը տանի պահեստ, բայց թույլտվություն ստանա առողջապահության նախարարությունից, նոր հանի իր ապրանքը շուկա՚: Բայց որոշ ներմուծողներ, անտեսելով այս կետը, միանգամից հանում են իրենց ապրանքը շուկա»,- ասաց Հակոբ Թոփչյանը:
 
ՙՄինչև հիմա մենք ժամով կարող էինք ասել, թե տվյալ դեղը ով է ներկրել, ինչ քանակով և երբ: Հիմա մենք դա չգիտենք»,- ասաց նա: 
Անվերասհկելի առևտրի պայմաններում հայաստյան դեղատներում հայտնվեցին դեղեր, որոնց օգտագործումը լավագույն դեպքում անօգուտ է հիվանդի համար, վատագույն դեպքում՝ կարող է անգամ վնասել:
 
«100 դոլարանոց դեղը ՌԴ սև շուկայում այսօր կարելի է 30 դոլարով վերցնել` կեղծը: Եթե այդ գնով վերցրել ես, ուրեմն արդեն գիտես, որ կեղծն ես վերցրել, ու հիմա ամեն ինչ պիտի անես, որ իրացնես, չէ՞ 100 դոլարով»,- օրինակ է բերում Հակոբ Թոփչյանն ու հաշվում, որ նման դեղորայք ներկրողը եռակի գերշահույթ է ստանում: 
 
«Բոլոր այդ կարգի դեղերը մեզ մոտ կամ Վրաստանից են գալիս, կամ ՌԴ-ից: Այսինքն` երկու երկիր մեզ վրա աշխատում է»,- ասաց զրուցակիցս: 
 
Հայաստան վերջերս անգամ ադրբեջանական ներդիրով, ադրբեջաներեն գրությամբ դեղ է ներկրվել: Կենտրոնի աշխատակիցները պարզել են, որ այն Հայաստան է հասել Վրաստանից: Բայց մինչ այդ Վրաստան է ներկրվել Ադրբեջանից՝ որպես էժան դեղ:
 
«Մերոնք էլ գնացել էժան առել են, որ բերեն Հայաստանում թանկ ծախեն»,- ասում է Հակոբ Թոփչյանը՝ այս հարցում ևս օրենքի անկատարության խնդիր նկատելով ու հիշեցնելով, որ այս ոլորտում գործող օրենսդրությունը դեղ ներկրողներին թույլ է տալիս փոխել դեղի այլալեզու ներդիրը: 
 
«Մենք դեղեր ունենք դեղատներում վաճառվող, եվրոպական պիտակներով: Այսինքն` եվրոպական ինչ-որ երկրի դեղատնից այդ դեղը եկել է Հայաստան: Լինում է հիվանդներից են հավաքում, բերում:  Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ փող աշխատենք»,-ասաց տնօրենը: 
 
Ներկայում գործող 1998թ-ին ընդունված դեղերի մասին օրենքն արդեն չի համապատասխանում արդի իրավիճակին, իսկ նոր օրենքի նախագիծը, որ տևական ժամանակ է հասել է Աժ, դեռ քննարկման չի դրվել:
 
Այս օրենքով խստացվելու են դեղերի տեղափոխման ու   պահման պայմանների նկատմամբ  պահանջները: Օրենքը դեղորայքի բիզնեսով զբաղվողներին պարտավորեցնելու է պատշաճ պայմաններ ապահովել դեղորայքի տեղափոխման, պահեստներում ու դեղատներում դրանց պահման համար:
 
«Պահեստից մինչև դեղատուն, պետք է դեղատանը պատշաճ պայմաններում պահպանվի, ջերմաստիճանը, լույսը, հարաբերական խոնավությունը: Այսինքն` նոր օրենքը սկսելու է նման անձնավորություններին նեղել, որ՝ դու ներդրում պիտի անես: Դու դեղ ես բերել, ուրեմն պայմաններ ստեղծիր համապատասխան, որպեսզի քո դեղը պահպանվի»,- ներկայացնելով նախագծի տրամաբանույունը նշեց Հակոբ Թոփչյանը:
 
Ի դեպ, չնայած այսօր ստեղծված քաոսային վիճակին, դեղորայքի շուկայի լավագույն փորձը ԵՏՄ-ում, զրուցակցիս խոսքով հենց Հայաստանինն է ճանաչվել:
«Այսօր պատերազմ է գնում ԵՏՄ-ում: Մենք կողմ ենք եվրոպական մոդելին, որն արդեն ներդրել ենք, մենք մի քայլով առաջ ենք»,- նշեց նա: 
 
Ինչ վերաբերում է ԵՏՄ ընդհանուր շուկային, Հակոբ Թոփչյանը հույս հայտնեց, որ թեև մի քանի տարի կպահանջվի, բայց այն ի վերջո կկայանա որպես ընդհանուր տարածք:
 
«ԵՏՄ-ի առավելություններից մեկն այն է, որ ընդհանուր շուկա է ստեղծվելու, և այդ շուկայի բոլոր փոփոխություններին շատ արագ կտեղեկանանք: Եվրոպայում հիմա այդպես է, եթե որևէ դեղ մի խնդիր ունեցավ, նման բոլոր դեղերի վրա միանգամից վետո է դրվում ,մինչև բոլոր հանգամանքների բացահայտումը»,- ասաց Հակոբ Թոփչյանը:
 
 

Արխիվ

[]