Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Ոստիկանները հանցագործության վերաբերյալ քաղաքացու գրավոր հաղորդումը չեն ընդունել 09/01/2015   17:45  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազոր Արայիկ Ավագյանը և համայնքային ոստիկանության տեսուչ Արամ Համբարձումյանը տեղեկանալով 2014թ. դեկտեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, անհայտ անձի կողմից քաղաքացի Գ.Պ.-ին պատկանող ավտոտնակից գողություն կատարելու դեպքի մասին, ժամանել են դեպքի վայր: 
 
Տեղում հավաստիանալով  անհայտ անձի կողմից ավտոտնակի մուտքի դռան փականը կոտրելու միջոցով այնտեղից  զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակության մասին, Ա. Ավագյանը և Ա. Համբարձումյանը  հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք խմբային շահերից ելնելով՝ բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու դրդումներով, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել և պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Վերջիններս քրեադատավարական օրենքով սահմանված կարգով կատարված հանցագործության մասին Գ. Պ.-ից գրավոր հաղորդում չեն ընդունել, միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության դեպքը սահմանված կարգով գրանցելու,   դեպքի վայրը զննելու, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ:
 
Բացի այդ, Արայիկ Ավագյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից սպասարկվող տարածքից քաղաքացի Արտակ Աղանիկյանի կողմից կատարած գողությունների վերաբերյալ նյութեր նախապատրաստելու նպատակով նույն բաժնի օպերլիազոր Վասիլի Վարդանյանի հետ միասին 2015թ. հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Նարեկ Սիմոնյանի աշխատասենյակում հանդիպելով ինքնակամ բաժին ներկայացած Արտակ Աղանիկյանին, խմբային շահերից ելնելով՝ հանցագործություն կատարած անձին, իբրև, ոստիկանության բաժնի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերելու, բաժին ներկայացնելու, դրանով իսկ ցուցանիշ ապահովելու՝ հանցագործության դեպքերը սեփական ուժերով բացահայտելու  պատրանք ստեղծելու մղումներով, նույն օրը կազմել և նյութերին կցելու միջոցով հանձնել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ գողության կասկածանքով անձին՝ Արտակ Աղանիկյանին, Վասիլի Վարդանյանի հետ ոստիկանության բաժին ներկայացնելու մասին ակնհայտ կեղծ արձանագրություն, իսկ Վասիլի Վարդանյանն իր ստորագրությամբ հավաստելու միջոցով անմիջականորեն մասնակցել է Արայիկ Ավագյանի կողմից վերը նշված կեղծ փաստաթուղթը կազմելուն:
 
Բացի այդ, Արայիկ Ավագյանը, քաղաքացուց տեղեկանալով, որ իրենց մուտքի նկուղային մասի մուտքի դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով նկուղներից գողության փորձ 2014թ. ընթացքում չի կատարվել, այդ հասցեից մտացածին գողության փորձի կատարումը Արտակ Աղանիկյանին վերագրելու, դրանով իսկ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում բացահայտված հանցագործությունների գծով դրական ցուցանիշ ապահովելու կեղծ հասկացված խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շենքի սպասարկումն իրականացնող համատիրության աշխատակցին հայտնելով, որ գողության կասկածանքով հիշյալ բաժին բերված Ա. Աղանիկյանը խոստովանել է նրանց մուտքի նկուղային մասի դռան կախովի կողպեքը կոտրելու և նկուղներից գողության փորձ կատարելու մասին, 2015թ. փետրվարի 13-ին  ուղղորդել  և Լ. Խ.-ից իրականությանը չհամապատասխանող գրավոր հաղորդում է վերցրել նշված մուտքի նկուղային մասից գողության փորձի դեպք կատարված լինելու վերաբերյալ:
 
Դրանից հետո Արայիկ Ավագյանը քաղաքացի Գ. Պ.-ին պատկանող ավտոտնակից 2014թ. դեկտեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, կատարված գողության դեպքին իր կողմից սահմանված կարգով ընթացք չտալու, կատարված հանցագործության դեպքն իր կողմից  նախկինում թաքցնելու հանգամանքը քողարկելու, ինչպես նաև հիշյալ դեպքին Արտակ Աղանիկյանի առնչակցությունն ակնհայտ դարձնելու անձնական այլ դրդումներով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Վերջինս 2015թ. փետրվարի 16-ին Գ. Պ.-ից հանցագործության մասին հաղորդում ընդունելիս, նրան խնդրել է թաքցնել նշված հանցագործության կատարման մասին դեռևս 2014թ. դեկտեմբերի 8-ին իրեն տեղեկացնելու հանգամանքը և ուղղորդել է, որպես գողության կատարման «իրական» ժամանակ, հաղորդման մեջ նշի  Ա. Աղանիկյանի կողմից տրված բացատրությունում նշված ամսաթիվն ու տարեթիվը:
 
Դրանից բացի, Արայիկ Ավագյանը, քաջատեղյակ լինելով, որ Ա. Կ.-ին պատկանող գույքի գողություն չի կատարվել, նրա նկուղից մտացածին գողության կատարումը վերագրել է Արտակ Աղանիկյանին: Օպերլիազորը Ա. Կ.-ին ուղղորդել և 2015թ. փետրվարի 26-ին  նրանից իրականությանը չհամապատասխանող գրավոր հաղորդում է վերցրել այն մասին, թե, իբր, անհայտ անձը 2014թ. հոկտեմբերին նշված նկուղից գողացել է վերջինիս պատկանող ալյումինե և պղնձե կաթսաները:
 
Իր հերթին, հիշյալ բաժնի օպերլիազոր Վասիլի Վարդանյանը Արտակ Աղանիկյանի կողմից գողություններ կատարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում  դատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց ընթերակաների մասնակցության, Ա. Աղանիկյանին ենթարկել է անձնական խուզարկության և անձնական խուզարկությունը դատավարական նորմերի պահանջների խախտմամբ կատարելու հանգամանքը թաքցնելու, այն օրենքի պահանջներին համապատասխան կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում մտցրել է անձնական խուզարկությունն, իբր, ընթերակաների մասնակցությամբ կատարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ և այդ կեղծ փաստաթուղթը կցել է նյութերին:
 
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 25.11.2013թ.-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մեկ այլ աշխատակից Արմեն Գրիգորյանը Արտակ Աղանիկյանի կողմից գողություններ կատարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում՝ 2015թ. հունվարի 29-ին, դատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց ընթերակաների մասնակցության, կատարել է գողության և գողության փորձի դեպքի վայրերի զննություն և նշված դեպքի վայրերի զննությունները դատավարական նորմերի պահանջների խախտմամբ կատարելու հանգամանքը թաքցնելու, այն օրենքի պահանջներին համապատասխան կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ նշված դեպքի վայրերի զննության մասին իր կողմից կազմված արձանագրությունում մտցրել է զննությունը, իբր, ընթերակաների մասնակցությամբ կատարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ և այդ կեղծ փաստաթուղթը կցել է նյութերին: Նույն բաժնի հետախուզության գծով օպերլիազորներ Արայիկ Ավագյանը և Վասիլի Վարդանյանը իրենց ստորագրությամբ հավաստելու միջոցով անմիջականորեն մասնակցել են նշված կեղծ փաստաթուղթը կազմելուն: Արայիկ Ավագյանը նշված դեպքի վայրի զննության արձանագրություններից երկուսում որպես մասնակից չի նշվել, սակայն կեղծիք կատարելով ստորագրել է որպես ընթերակա նշված անձի փոխարեն: 
 
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորներ՝ Արայիկ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, Վասիլի Վարդանյանին և Արմեն Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածների 1-ին մասով, իսկ Արամ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:                                  
                 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը և այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]