Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում

Ինչպե՞ս մեղմել շոգի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա. խորդուրդ է տալիս Առողջապահության նախարարությունը 08/01/2015   10:54  |  ԼՐԱՀՈՍ

 
Առողջապահության նախարարությունը բնակչությանն իրազեկում է, թե ինչպես պետք է դիմակայել շոգին:
 
Այսպես.
 
1. Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ 
 
օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, 
 
մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`
 
Թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից
 
Ջուր՝ ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենաէժան միջոցն է: Ծարավը ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ թթու հատապտուղ գցեք 
 
Կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են
 
Բնական հյութեր և նեկտարներ՝ ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը,
 
չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում
 
2. Շոգ եղանակին սննդային թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է`
 
խուսափել արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձու, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ և այլն) օգտագործումից, որոնք վաճառվում են այդ նպատակի համար չսահմանված վայրերում՝ բացօթյա պայմաններում և չեն պահվում սառնարանային պայմաններում 
 
շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում 
 
ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր 
 
ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք 
 
պատահական վայերից սունկ գնել չի թույլատվում: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
 
սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի աղտոտումից կանխարգելելու նպատակով 
 
մրգերը, բանջարեղենը և կանաչեղենը մանրակրկիտ լվանալ:
 
3. Ամռան շոգերին անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան
 
անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել:
 
4. Շոգ եղանակին մանրէներն ինտենսիվ բազմանում են դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում
 
չլողանալ դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում:
 
5. Շոգին ձեռնարկեք միջոցառումներ մարմնի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով՝
 
եթե տանն եք, ապա հաճախ (օրը մի քանի անգամ) ընդունեք զով ցնցուղ, լոգանք կամ սառը ջրով ոտքերի լոգանքներ
 
հաճախ սառը ջրով թրջած սրբիչով շփումներ կատարեք
 
կարելի է մաշկի մակերեսին (ծոծորակին, թևատակերին) դնել սառը կոմպրեսներ, ինչը ևս կիջեցնի մարմնի ջերմաստիճանը:
 
6. Շոգ եղանակին ձեռնարկեք միջոցառումներ փակ տարածքներում (բնակելի տների սենյակներ, աշխատասենյակներ) օդի ջերմաստիճանի իջեցման նպատակով`
 
օդի ջերմաստիճանն իջեցրեք օդիորակիչների կիրառմամբ 
 
եթե չկան նման սարքեր փակեք արևային կողմի պատուհանները և ծածկեք հաստ վարագույրով 
 
օգտագործեք մեխանիկական օդափոխիչներ՝ օդի շարժում ստեղծելու նպատակով
 
գտնվեք բնակարանի ամենահով սենյակում
 
նվազագույնի հասցրեք գազօջախի օգտագործումը, սնունդը պատրաստեք միայն օրվա զով ժամերին
 
նվազագույնի հասցրեք բնակարանում ջերմային էներգիա ճառագայթող էլեկտրական սարքերի օգտագործումը: 
 
7. Ամռան շոգին վերանայեք վարքագիծը
 
ամենօրյա ֆիզիկական աշխատանքները սահմանափակեք, խուսափեք բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից
 
ֆիզիկական աշխատանքները կատարեք օրվա համեմատաբար զով ժամերին 
 
արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում 
 
արգելվում է երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
 
8. Վերանայեք սննդակարգը և սննդի ընդունման ժամերը` 
 
պետք է նվազեցնել սննդակարգի կալորականությունը 
 
սննդի ընդունման հաճախականությունը պետք է ավելացնել, իսկ քանակը պակասեցնել 
 
սննդի հիմնական ընդունման համար պետք է ընտրվեն օրվա զով ժամերը, 
 
ճարպերով հարուստ և դժվարամարս սնունդը հնարավորինս պակասեցնել, օգտագործել միայն անյուղ միս, մսամթերք, ձուկ:
 
9. Չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է 
 
ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները 
 
արևային այրվածքից (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արևահարությունից, ֆոտոկոնյուկտիվիտից (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,) ֆոտոալերգիաից խուսափելու նպատակով հնարավորինս սահմանափակել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց՝ հատկապես ժամը 12.00-ից 17.00-ի սահմաններում
 
տեղային ախտահարումները (արևայրուկ և այլն) կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում, ինչի դեպքում պետք է դիմել բժշկական օգնության 
 
հնարավորինս քայլել ստվերում 
 
հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ/և կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:
 
10. Շոգ եղանակին զգուշությամբ ընդունեք դեղեր
 
դեղեր ընդունելիս խորհրդակցեք բժշկի հետ՝ արդյոք դրանք բացասաբար չեն անդրադառնում օրգանիզմի ջրա-աղային հավասարակշռության և ջերմակարգավորման վրա
 
դեղերը պահեք պիտակի վրա նշված ջերմաստիճանային պայմաններում:
 
11. Խրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդներ` 
 
խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ բուժման, սննդակարգի, հեղուկների օգտագործման չափի, տեսակների և վարքագծի փոփոխման հետ կապված լրացուցիչ նշանակումներ և խորհուրդներ ստանալու նպատակով 
 
հաճախ չափեք մարմնի ջերմաստիճանը, արյան զարկերակային ճնշումը 
 
12. Շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման վտանգը` 
 
խիստ սառեցված հեղուկների օգտագործումը ցանկալի չէ
 
պետք է հետևել, որ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա
 
այնտեղ, ուր առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
 
13. Շոգ եղանակին միջատների խայթոցներն ավելանում են 
 
պատուհաններին տեղադրել հակամոծակային մանրավանդակ ցանցեր 
 
ռեպելլենտները, ֆումիգատորները, որոշ բույսեր՝ ռեհան, պոմիդորի թփեր և այլն, ևս պաշտպանում են միջատներից 
 
վառ գույների հագուստը, օծանելիքը գրավում են միջատներին
 
բնության գրկում կրել փակ թևերով և ոտքերը փակող հագուստ:
 

Հարակից հրապարակումներ`

16:06 31/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
14:39 30/07/2015  |  ԼՐԱՀՈՍՍպասվում է բավականին բարձր ջերմային ռեժիմով և չոր եղանակ
13:27 29/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:34 28/07/2015  |  ԼՐԱՀՈՍՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. հովտային շրջաններում կդիտվի մինչև 39-40 աստիճան շոգ
13:12 27/07/2015  |  ԼՐԱՀՈՍՍպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50 25/07/2015  |  ԼՐԱՀՈՍԵղանակը որևէ փոփոխություն չի կրի
14:21 24/07/2015  |  ԼՐԱՀՈՍՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով
13:49 23/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:55 22/07/2015  |  ԼՐԱՀՈՍՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
14:12 21/07/2015  |  ԼՐԱՀՈՍՎաղը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև

Արխիվ

[]