Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Այսուհետ կարիք չի լինի հնարավորինս հաճախ դիմելու սահմանադրական փոփոխությունների գործընթացի. Գևորգ Դանիելյան 07/16/2015   11:09  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հաջորդեց բուն նախագծի մշակման փուլը, իսկ արդեն հուլիսի 15-ին հրապարակվեց Սահմանադրության նախագծի 1-ից 7-րդ գլուխները. նախատեսվում է նախագծի ամբողջական տեքստն օգոստոսի 1-ին հանձնել Հանրապետության Նախագահին: Նախագծին առնչվող որոշ էական հարցադրումներին խնդրել ենք անդրադառնալ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին: 
 
- Նախագծում կառավարման խորհրդարանական ձևը, թերևս, ներկայացված է առանց այլընտրանքի, ինչո՞վ եք բացատրում այսպիսի դիրքորոշումը, որքանո՞վ է այն համահունչ պետական անվտանգության երաշխավորմանը: Գաղտնիք չէ, որ կենտրոնացված կառավարման համակարգն առավել փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի համար առավել նախընտրելի է:
 
- Այլընտրանքային տարբերակ ներկայացնելու անհրաժեշտություն չծագեց, քանի որ հանրային քննարկումների արդյունքները բերեցին այն համոզման, որ որոշ, ոչ էական բացառություններով հանդերձ, առավել ընդունելի ու հիմնավորված համարվեց կառավարման խորհրդարանական ձևը: Ինչ վերաբերում է երկրի պաշտպանունակության ու ռազմական ոլորտում կառավարման արդյունավետության խնդիրներին, ապա դրանք մասնագիտական հանձնաժողովի առջև միանշանակ բարձրացրեց նաև Հանրապետության Նախագահը:
 
Ավելին, հայտնվեց այն դիրքորոշումը, ըստ որի՝ կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանական կառավարման ձևին անցումը կարող է թույլատրելի լինել միայն մի պայմանով՝ եթե այն ուղեկցվի հավուր պատշաճի հիմնավորված այնպիսի կառուցակարգերով ու ընթացակարգերով, որոնք աներկբայորեն կերաշխավորեն երկրի պաշտպանունակության իրավական անխոցելի հիմքեր ու նախադրյալներ: Մասնավորապես, խնդիր դրվեց կանխատեսելի իրավակարգավորումներով լուծել գլխավոր հրամանատարի նշանակման, լիազորությունների շրջանակների արդյունավետ գործելուն միտված կարգավիճակի հարցադրումները: Հանձնաժողովի կողմից առաջադրված լուծումները, կարծում ենք, համարժեք են հիշյալ մտահոգությունները փարատելու տեսանկյունից:
 
Մասնավորապես, պատերազմական վիճակում գլխավոր հրամանատարն ի պաշտոնե համարվում է Վարչապետը, սակայն նա կարող է այլ համապատասխան անձի նշանակել այդ պաշտոնում, որն օգտվելու է համարժեք կարգավիճակից: Ռազմական ոլորտում կառավարման, ինչպես նաև գործադիր իշխանության ու օրենսդիր իշխանության փոխհարաբերություններում սահմանվում են այնպիսի չափանիշներ, որոնք մի կողմից չեն խաթարի իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը, մյուս կողմից չեն ձախողի ռազմական կառույցների բնականոն գործունեությունը, այդ թվում՝ որևէ կերպ խոցելի չեն դարձնի ռազմական գաղտնիք կազմող տեղեկատվության հուսալի պահպանությունը:
 
Այնուամենայնիվ, քաղաքական որոշ ուժեր, դեմ արտահայտվելով խորհրդարանական կառավարման ձևին, միաժամանակ տեսակետ էին հնչեցնում, որ փորձ է արվում այդպիսով երաշխավորել իշխանությունների դյուրին վերարտադրությունը:  
 
Այս դիրքորոշումը միայն հետագայում փոխկապակցվեց կառավարման ձևի հետ, իսկ սկզբնական փուլում բուն սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունն անվերապահորեն այդպիսին գնահատվեց, ինչը վկայում է այդ բնույթի դիրքորոշումների բացառապես այնպիսի քաղաքական ուղղվածության մասին, որի դեպքում նախապատվությունը տրվում է վերացական կարծիքների: Իհարկե, դա միտված է հանրության մեջ որոշակի մերժողական տրամադրություններ սերմանելուն, ինչը մասամբ հաջողվում է: Ինքս համարժեք կանդրադառնայի այդ տեսակետներին, սակայն հարկադրված եմ սպասել մինչև դրանք կուղեկցվեն կոնկրետ փաստարկներով: 
 
Հավելեմ, որ նախագիծը հուշում է, որ բոլորովին այլ մոտեցումներ են որդեգրվել: Մասնավորապես, ոչ միայն պարզապես չկան, այսպես կոչված, իշխանությունը դյուրին վերատադրելու եղանակներ, այլև առաջադրված են մի շարք լրջագույն իրավական լուծումներ, որոնք հանգեցնելու են ժողովրդավարական առանցքային բաղադրիչների լայնածավալ ներդրմանը:     
 
Նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ առանձին սոսկ մասնավոր օրինակների՝ առաջարկում ենք խորհրդարանին օժտել անհամեմատ լայն վերահսկողական լիազորություններով, խորհրդարանում էապես ընդլայնել ընդդիմադիր քաղաքական ուժերի կարգավիճակը, վերջիններս ոչ միայն երաշխավորված պատասխանատու դիրքեր կզբաղեցնեն խորհրդարանական մարմիններում,  այլև ի զորու կլինեն ազդելու օրինաստեղծ գործունեության, վերահսկողական և կադրային քաղաքականության վրա, քանի որ սահմանվելու է օրգանական օրենքներ ընդունելու համար անհրաժեշտ քվեի բարձր շեմ, գործադիր իշխանության բոլոր մարմինների նկատմամբ սահմանել խորհրդարանական վերահսկողություն, խորհրդարանում որոշակի տեղեր հատկացնել ազգային փոքրամասնություններին և այլն:
 
Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, որին  մասնակցող բոլոր կուսակցությունները և դաշինքները նախապես պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին և ծրագրային հիմնադրույթները: Հանրապետության Նախագահը չի ունենալու անմիջական մանդատ, նրան կընտրեն ընտրիչները՝ 7 տարի ժամկետով: Հանրապետության Նախագահն այլևս չի իրականացնելու գործադիր իշխանության էական գործառույթներ:
 
Խորհրդարանի կողմից ընտրվող պետական մարմինների ու պաշտոնյաների ցանկը կմնա նույնը, միաժամանակ այդ ցանկում կներառվեն Հանրապետության Նախագահը (այս դեպքում կլինեն նաև այլ ընտրիչներ), դատավորների մի հատվածը և այլն: 
 
Կիսանախագահական կառավարման ձևի կողմնակիցները խնդրահարույց են համարում խորհրդարանական կառավարման ձևի պարագայում երկրի պաշտպանունակությունը, ընդ որում, այդ հիմնախնդրին անդրադարձել է նաև Հանրապետության  Նախագահը:
 
Կառավարման խորհրդարանական ձև ընտրել են նաև այնպիսի երկրներ, որոնք ևս գտնվում են փաստացի պատերազմական վիճակում, և որոնց փորձն էլ հանգամանորեն ուսումնասիրվել ու հաշվի է առնվել: Ի դեպ, նախագծով նախատեսվել է, որ պատերազմի ժամանակ հիշյալ հրամանատարը երկրի վարչապետն է, միաժամանակ, կառավարությունը կարող է մեկ այլ համապատասխան անձի նշանակել այդ պաշտոնում: Այս լուծումները հանգամանորեն ներկայացվել են Հանրապետության Նախագահին և քաղաքական ուժերին: Դրանց առնչությամբ քաղաքական ուժերի շրջանում, ըստ էության, ձեռք է բերվել որոշակի համաձայնություն:  
 
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք գտնում են, որ այդպիսով խաթարվում է իրենց առաջնորդին Հանրապետության Նախագահ առաջադրելու ծրագրերը, կարող են համամասնական ընտրակարգով մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ իրենց թեկնածուին ներկայացնելով վարչապետի պաշտոնում: Ընդ որում, նախագծով Վարչապետի համար նախատեսվում են առավել լայն լիազորություններ, քան գործող Հանրապետության Նախագահի համար, պարզապես դրանք ուղեկցվել են որոշակի հակակշիռներով, որոնք անհրաժեշտ են՝ իրավաչափ վերահսկողություն իրականացնելու և սահմանադրական պատասխանատվության լծակները կիրառելու նկատառումով: Չեմ կարծում, թե վերահսկողության ու պատասխանատվության բաղադրիչները կարող են մտահոգիչ լինել:   
 
- Ի՞նչ է տալիս Սահմանադրությունն այն մարդուն, որը չունի իշխանություն, սակայն ունի ողջամիտ գաղափարներ և մեծ ցանկություն անձամբ մասնակցելու իր երկրի կառավարման ու բարեփոխումներ իրականացնելուն:
 
- Գործող Սահմանադրությունն այդ հարցադրման տեսանկյունից լավագույնը համարվել չի կարող, այն առնվազն չի ամրագրում քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեներ անցկացնելու իրավական հնարավորություն, իսկ հանրային իշխանության մարմինները գործնականում չեն դիմում այդ միջոցին, քանի դեռ իրեն զգացնել չի տալիս համապատասխան հակակշիռը: Նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունք վերապահել նաև քաղաքացիներին: Ընդ որում, այդպիսի իրավունք կարող է վերապահվել նաև այն դեպքում, երբ Ազգային ժողովն արդեն ընդունել է օրենք, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերը գտնում են, որ այն չի բխում հանրության շահերից և դրա ուժի մեջ մտնելը պետք է կասեցնել մինչև հանրաքվեի արդյունքները:
 
Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության ձևավորման արդի դրսևորումներն ու միտումները, կարելի է հուսալ, որ հանրաքվե նախաձեռնելու ինստիտուտն այսուհետ կունենա գործնական կիրառում, ինչը ոչ միայն լուրջ հակակշիռ է օրենսդիր իշխանության մարմնին, այլև հանրության իրավական մշակույթը հիրավի խթանելու կարևոր լծակ է:
 
Հավելեմ, որ նախագծով նախապատվությունը տրված է հիմնական իրավունքներն ու ազատություններն, ինչպես նաև յուրաքանչյուրի սահմանափակումների հիմքերն առավել հստակ ու սպառիչ սահմանելու մեթոդաբանությանը:  
 
- Մեր իրականությունում մտահոգիչ է համարվում նաև դատավորների անկախության երաշխավորման հիմնախնդիրը: Այս խնդիրը սահմանադրաիրավական ինչպիսի՞ կարգավորումներով է լուծվելու
 
Համոզված եմ, առաջադրվում են լրջագույն երաշխիքներ՝ ինչպես հնարավոր արտաքին, այնպես էլ ներհամակարգային ազդեցությունից դատավորներին զերծ պահելու նկաառումով: Նախ, արդարադատության խորհրդին փոխարինող Բարձրագույն դատական խորհրդում հավասար թվով լինելու են իրավագետներ և գործող դատավորներ, ինչը կբացառի կորպորոտիվ շահերով թելադրված մոտեցումները: Դատական ատյանների նախագահները կընտրվեն որոշակի ժամկետով և ընդամենը մեկ անգամ, մասնավորապես նախատեսվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը կընտրվի 6 տարի ժամկետով: Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը կսահմանվի 12 տարի և դարձյալ մեկ անգամ, ինչը ևս միտված է նրանց նկատմամբ ազդեցության շարժառիթների բացառմանը: 
 
-Հասկանալի է, որ Սահմանադրությունն ինքնին չի կարող երաշխավորել սահմանադրականություն, իրավական նիհիլիզմը բոլոր հարթություններում հաղթահարելու իրական գործիք: Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը:
 
- Առնվազն երկու ինստիտուտ կմատնանշեի, որոնք էապես կբարելավեն սահմանադրականության ցուցիչները՝ սահմանադրական պատասխանատվություն և սահմանադրականության մշտադիտարկում: Այս ինստիտուտների կուղեկցվեն հուսալի կազմակերպաիրավական երաշխիքներով:
 
Ի դեպ, այսուհետ կարիք չի լինի նաև հնարավորինս հաճախ դիմելու սահմանադրական փոփոխությունների գործընթացի, քանզի այդ խնդիրը մասամբ կլուծեն օրգանական խնդիրները, մասամբ էլ Սահմանադրական դատարանի որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

11:00 16/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատական համակարգը պետք է ոչ ֆորմալ առումով դուրս հանել գործադիր իշխանության ենթակայությունից. Նորայր Նորիկյան
21:21 15/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության նախագծով՝ ՀՀ նախագահին կընտրի Ընտրիչների ժողովը
19:57 15/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԲարձրագույն դատական խորհուրդը կփոխարինի Արդարադատության խորհրդին
18:27 15/07/2015  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՀանրային քննարկման է ներկայացվել Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագիծը
09:15 15/07/2015  |  ՄամուլՍահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չեն կարողանում համաձայնության գալ մի քանի հարցերի շուրջ. «Ժամանակ»
18:31 14/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Ի՞նչ է նշանակում գլխավոր դատախազին տալ անձեռնմխելիություն». Փաստաբանին զարմացրել է դատախազության առաջարկը
15:02 13/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսվում է, որ Արդարադատության խորհրդի կազմում որևէ դատարանի նախագահ չպետք է լինի. Վարդան Պողոսյան
15:23 11/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն. Վարդան Պողոսյան (Տեսանյութ)
14:22 11/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՑմահ անձեռնմխելիություն՝ Գլխավոր դատախազի համար
09:00 11/07/2015  |  ՄամուլՍահմանադրական բարեփոխումների նախագծի մի մասը կհրապարակվի հուլիսի 15-ին. «Հայկական ժամանակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]