ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվել են Ֆրանսիայում և Հայաստանում վճռաբեկ վարույթի առանձնահատկությունների հետ կապված հարցեր 06/29/2015 18:19 | ԼՐԱՀՈՍ
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի և Դանիայի արտաքին գործերի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն:
Ինչպես հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պատվիրակության կազմում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Արտակ Բարսեղյանը, Մամիկոն Դրմեյանը, Ռուզաննա Հակոբյանը և Գոռ Հակոբյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ Համլետ Ասատրյանը, Սերժիկ Ավետիսյանը և Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Ռուզաննա Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի ավագ օգնական Ռուբինա Աթոյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական Անի Դանիելյանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և աշխատանքային պալատների դատավորների, ինչպես նաև դատական բարձրագույն խորհրդի անդամների հետ:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և Ֆրանսիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Բերտրան Լուվելի միջև հունիսի 16-ին տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահները քննարկել են Ֆրանսիայում և Հայաստանում վճռաբեկ վարույթի առանձնահատկությունների, վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումների, վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջների, ինչպես նաև երկու երկրների վճռաբեկ դատարանների գերծանրաբեռնվածության հետ կապված մի շարք հարցեր: Արման Մկրտումյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերջին տասը տարիների ընթացքում դատական նախադեպի ինստիտուտի կիրառման դրական փորձը՝ ընդգծելով դատական նախադեպի կարևորությունը կանխատեսելի և վստահելի արդարադատության իրականացման գործում:
Հանդիպման ավարտին Արման Մկրտումյանը Բերտրան Լուվելին է հանձնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի հունիսի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ սահմանված պարգևը՝ «Վճռաբեկ դատարանի հիմնադրման 10-ամյակ» հուշադրամը:
Հունիսի 17-ին պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ներկա գտնվել Բական ընդդեմ Հունգարիայի գործով (գանգատ թիվ 20261/12) Մեծ Պալատում անցկացվող լսումներին: Նույն օրը պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխնախագահ Ժոզեֆ Կասադևալի հետ և քննարկել Հայաստանի վերաբերյալ գործերով առկա վիճակը: Քննարկման ընթացքում Ժոզեֆ Կասադևալն ընդգծել է, որ վերջին տարիներին նկատելի է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի կիրառման բարելավում, որի արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացվել են քիչ թվով վճիռներ՝ ի համեմատ այլ երկրների:
Հունիսի 18-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բաժնի, Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) և Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել