Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Հունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ ՄԻՊ-ը վարույթ է հարուցել 06/29/2015   17:17  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը` մենք հույս ենք հայտնում, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում եւ իրավունքի շրջանակներում: Այդ նպատակով հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության եւ օրինապահության կոչ եմ անում, ինչպես նաեւ ներկայացնում տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի եւ ներպետական օրենսդրության ամփոփ հիշեցումը:
 
Հայտնի է, որ հավաքների ազատության իրավունքը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկն է: Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, որի ապահովմանն է ուղղված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը: Օրենքն, իր հերթին, լայն պաշտպանություն է նախատեսում խաղաղ բնույթ ունեցող հավաքների համար՝ ամրագրելով, որ իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ անցկացվող հավաքն անգամ ենթակա է պաշտպանության, եթե ունի խաղաղ բնույթ:
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ գործերով կայացված իր վճիռներով մշտապես արձանագրել է, որ ցանկացած մեծամասշտաբ հավաք հասարակական վայրում ախուսափելիորեն անհարմարություն է պատճառում բնակչությանը: Թեև ցույցը հասարակական վայրում կարող  է առաջացնել առօրյա կյանքի որոշակի խաթարում, այդ թվում՝ երթևեկության խաթարում, սակայն, շատ կարևոր է, որպեսզի պետական մարմինները ցուցաբերեն որոշակի աստիճանի հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի չիմաստազրկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքների ազատության իրավունքը (Galstyan,  §§ 116-117, Bukta and Others, § 37): Ընդ որում, հանդուրժողականության պահանջվող աստիճանը չի կարող որոշվել վերացական եղանակով: Դատարանը պետք է գնահատի կոնկրետ գործի հանգամանքները և հատկապես, առօրյա կյանքի խաթարման աստիճանը ( Primov and Others v. Russia):   
 
Ընդհանրապես, այն հարցը, թե որ պահից հավաքն այլևս չի կարող համարվել ժամանակավոր բնույթ ունեցող, պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքի անհատական հանգամանքներից ելնելով: Հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է ցուցարարների համար` իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման մեջ: Եթե հավաքը մեծ անհարմարություն չի պատճառում այլ անձանց, ապա իշխանությունները պետք է համապատասխանաբար` հավաքի ժամանակավոր լինելու պայմանը գնահատելիս առաջադրեն առավել մեղմ պահանջներ:
 
Պետք է նշել նաև, որ պետությունը կարող է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավաչափ սահմանափակումներ կիրառել հավաքների ազատության իրավունքի իրականացման նկատմամբ: Հասարակական վայրերում հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները կարող են ծառայել այլ անձանց իրավունքների պաշտպանությանը՝ անկարգությունները կանխելու և երթևեկության կանոնակարգված ընթացքը ապահովելու նպատակով (Éva Molnár v. Hungary): 
 
Ինչ վերաբերում է փողոցների արգելափակմանը՝ որպես բողոքի մարտավարություն, դա կարող է որոշակի հանգամանքների պարագայում սահմանափակվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան (Lucas v. UK):  Cisse v. France գործով, Փարիզում երկու ամիս շարունակ եկեղեցում գտնվող 200 ապօրինի ներգաղթած անձանց դուրսբերումը եկեղեցուց ճանաչվել է որպես միջամտություն դիմողի հավաքների ազատության իրավունքին (թեև արդարացվել է հանրային առողջության սկզբունքի հիման վրա):
 
Çiloğlu and Others v. Turkey գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտել է, որ միջնակարգ դպրոցի մոտ ամենշաբաթյա (յուրաքանչյուր շաբաթ, շաբաթ օրերին առավոտյան երեք տարուց ավելի ժամանակահատվածում) անօրինական գործադուլները, որոնցում ներգրավված էին մոտ 60 անձ, վերածվել էին գրեթե մշտական բնույթ ունեցող իրադարձության, ինչը խոչընդոտում էր տրանսպորտի երթևեկությունը, խախտում էր հասարակական կարգը և անդորրը: Նախորդող ցույցերի տևողությունն ու քանակը հաշվի առնելով՝ ցույցի ցրումը չէր դիտարկվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում: 
 
Éva Molnár v. Hungary գործով կայացված վճռով կոնկրետ գործի հանգամանքները հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ Ոստիկանությունը ցուցաբերել է անհրաժեշտ հանդուրժողականություն, թեեւ ցույցի անցկացման վերաբերյալ նախապես տեղեկացված չի եղել: Դատարանի գնահատմամբ, սակայն, ցույցն անխուսափելիորեն խաթարել էր տրանսպորտի երթևեկությունը և հասարակական կարգի որոշակի խանգարման հանգեցրել:
 
Հաշվի առնելով բոլոր վերոգրյալ սկզբունքները և չափորոշիչները, հավաքների ազատության հիմնարար իրավունքի ապահովման կարևորությունը, ինչպես նաև Ոստիկանության կողմից կամայականության արգելքի, համաչափության և վարչարարության այլ սկզբունքների պահպանման կարևորությունը՝ կոչ եմ անում ՀՀ Ոստիկանությանը ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն,  հավաքի  առնչությամբ յուրաքանչյուր գործողություն հիմնավորել հետևողական և իրավաչափ փաստարկներով՝ միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ ապահովելով միատեսակ մոտեցում, հայեցողական լիազորություն իրականացնելիս առաջին հերթին առաջնորդվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ:
 
Ուզում եմ նշել, որ ցուցարարներ կողմից «ՍԱՆԻՏԵԿ» ընկերության սեփականությունը հանդիսացող աղբամանների տեղափոխումը, ապօրինի տիրապետումը կամ վնասումը կարող է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Նման գործողություններով ցուցարարները խափանում են ընկերության բնականոն գործունեությունը, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում աղբահանության գործընթացի հետ կապված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչն էլ իր հերթին կարող է առիթ դառնալ Ոստիկանության կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
 
Հիշեցնեմ, որ հունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Մեր հրատապ գրությանն ի պատասխան՝ Ոստիկանությունից խնդրել են հարցադրումներին պատասխանել մինչեւ հուլիսի 5-ը՝ պայմանավորված հանգամանքների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ: Հունիսի 23-ի դեպքերի վերաբերյալ մեր որոշումը կկայացվի Ոստիկանության պաշտոնական պատասխանից հետո հնարավորինս սեղմ ժամկետում:
 
 

Հարակից հրապարակումներ`

16:08 29/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաղրամյանում պահանջն անփոփոխ է. «Մենք գիտակից մարդիկ ենք, հավաքվել ենք այստեղ և պահանջում են լիարժեք չեղարկում»
16:03 29/06/2015  |  ԼՐԱՀՈՍ«Կմարի շարժումը, թե` ոչ, կախված է նրանից` ինչ առաջնորդներ կգան և ինչ առաջարկություններ կանեն». քաղտեխնոլոգ
15:37 29/06/2015  |  Քրեական խրոնիկոնՀանրահավաքի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանին. գործ է հարուցվել
13:55 29/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ «Սանիտեկ»-ին պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս. քրեական գործ է հարուցվել
10:37 29/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաղրամյանը շարունակում է փակ մնալ
08:37 29/06/2015  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը փորձում է առգրավել Բաղրամյան պողոտայում տեղադրված աղբամանները
01:15 29/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը դիմել է ժողովրդին ու իշխանություններին
00:35 29/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀավաքի մասնակիցները եւ ոստիկանները բռնել են բռնության կոչեր անող երիտասարդի
23:16 28/06/2015  |  ԼՐԱՀՈՍՄարդիկ շարունակում են պահանջել որոշման չեղարկում. ակտիվիստ
22:30 28/06/2015  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը մինչ այս պահը հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության չի ենթարկել. հայտարարություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]