Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Վկայի դատաքննական ցուցմունքները պետք է իրավական հետևանքներ առաջացնեն. Նորայր Նորիկյան 05/26/2015   21:45  |  Քրեական խրոնիկոն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործի քննությունը:

Դասակի հրամանատար, կապիտան, գործով   վկա Վահե Մուրադյանը, ով դեպքի ժամանակ՝ 2013թ. հուլիսի 31-ին, ծառայել է տվյալ զորամասում, իսկ ներկայումս ծառայում է մեկ այլ զորամասում, դժվարացավ անգամ հայտնել, թե որոնք են իր պարտականությունները: Վկան հայտնեց, որ դեպքի օրն առավոտյան կամ ժամը 06.45-ին կամ 07.45 զորամասում տեսել է շարքային  Մանուչար Մանուչարյանին: Մասնավորապես, ըստ վկայի, ինքը տուժողին  հանդիպել է սպայական սենյակից դուրս գալու պահին և իր այն հարցին, թե ի՞նչ է անում այդտեղ՝   զինծառայողը պատասխանել էր, որ զուգարանի թուղթ է ուզում վերցնել, ապա թուղթը վերցրել է ու գնացել:

Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում  առկա էին  մի շարք հակասություններ: Այսպես՝    դատարանում նա հերքեց, որ դեպքի օրն առավոտյան Մանուչարը իրենից հեռախոս է խնդրել զանգելու համար, մինչդեռ  նախաքննության ընթացքում հայտնել էր, որ դեպքի օրն առավոտյան հանդիպել է Մանուչարին, ով սպայական սենյակ- պահեստանոցից  ցանկացել է զուգարանի թուղթ վերցնել, ապա իրենից հեռախոս է խնդրել  զանգահարելու համար և մի քանի րոպե անց վերադարձրել  է հեռախոսը: «Ոչ մեկի չի զանգել, ինձանից հեռախոս չի վերցրել»,- հայտարարեց վկան՝ հավելելով, որ նախաքննական մարմին տված ցուցմունքի ժամանակ սխալվել է այդպես ասելով, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ  Մանուչարն  իրենից հեռախոս  է խնդրել:

Հակասություն կար նաև, թե ինքն ո՞ւմից է հեռախոսազանգի միջոցով տեղեկացել դեպքի մասին. նախաքննական մարմնին վկան  հայտնել էր, որ սպա Հովսեփյանն է տեղեկացրել, իսկ դատարանում նշեց Սիմոնյան ազգանունը։ Այս հակասության վերաբերյալ էլ վկան հայտարարեց, թե նախաքննության ընթացքում սխալ է ասել։ 

Վկայի դատաքննական և նախաքննական մարմնին տված ցուցմունքներում առկա հակասությունների շարքը շարունակվեց:   Դեպքին նախորդող օրը ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանը վկա կապիտանի թույլտվությամբ   մասնակցել է  հորեղբոր որդու հարսանեկան արարողությանը։  Զինծառայողը վերադարձել է կեսգիշերին՝ իր հետ ուտելիք է բերել, հյուրասիրել  կապիտան Վահե Մուրադյանին: Վերջինս միայնակ չի ճաշակել և  իր հրավերով միացել է կապիտան Աբրահամյանը,  շարքային Մանուչարյանին ևս կապիտանը «հաց է տվել»:

Թե  ինչպես էր վերակարգում ընդգրկված  Մանուչար Մանուչարյանը  հայտնվել սպայական սենյակում՝ վկայից այդպես էլ չհաջողվեց կոնկրետ պատասխան ստանալ:

Ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանի հարցին , թե ո՞վ է հաց ուտելուց հետո հավաքել սեղանը, և թե ինչո՞ւ վկան   որպես հրամանատար չի զեկուցել վերադասին, որ պահակային վերակարգում գտնվող շարքայինը գտնվում է սպայական սենյակում և ոչ թե պահակակետում՝ վկան հայտարարեց, որ  չի զեկուցել այդ մասին, սակայն պնդեց, որ սեղանը հավաքել են ինքը և մյուս կապիտանը:

Նախաքննության ընթացքում, ի դեպ, վկան հայտնել էր, որ սեղանը հավաքել են կապիտան Աբրահամյանը և շարքային Մանուչարյանը:

Նախաքննության ու դատաքննության ցուցմունքներում վկան տարբեր կերպ էր բնութագրել Մանուչար Մանուչարյանին.  դատարանում   վկան հայտնեց, որ Մանուչարը նորմալ, աշխույժ, միշտ պարտականությունները կատարող երեխա էր, սակայն նախաքննական մարմնին հայտնել էր հանգիստ զինվոր էր, լսող, խելացի:

Վկան  ամբաստանյալների վերաբերյալ  դրական կարծիք հայտնեց՝ նշելով, որ ամբաստանյալ Արման Ստեփանյանը ծառայության ընթացքում անթերի կատարել է իր պարտականությունները, իսկ գործով մյուս ամբաստանյալը՝ Բաբկեն Գաբոյանը, եղել է այնպիսի զինծառայող, ինչպիսին մյուսները. «հեղինակություն» չի եղել:

Մեղադրողը հրապարակեց վկայի նախաքննական մարմնին տված լրացուցիչ ցուցմունքը, որում վկան հայտնել է, որ Գաբոյանը հեղինակություն է վայելում և ուտելիքներով տոպրակը տվել է Մանուչարյանին, որ բերի սպայական սենյակ և իրեն փոխանցի:

Դատարանում վկան հայտարարեց, որ «հեղինակություն» ասելով ինքն, իբր, նկատի է ունեցել, որ կարգարդրել է Մանուչարին որպես ջոկի նախկին հրամանատար:

Հակասություններ կային նաև  նախաքննական մարմնին տված ցուցմունքների միջև՝  դեպքից 2 օր անց տված ցուցմունքը  այլ էր, քան մոտ 1 ամիս անց տված ցուցմունքը:

Ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ եթե կապիտան Վահե Մուրադյանը զեկուցեր, որ շարքայինը պետք է գտնվեր պահակակետում,  ծառայողական պարտականությունները կատարելիս, ոչ թե այլ վայրում, ապա դեպքը չէր լինի:

Պաշտպանը նաև հավելեց, որ վկայի դատաքննական ցուցմունքները պետք է իրավական հետևանքներ առաջացնեն:

Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գաբոյանը սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ:

Երեկոյան «քուն» հրամանից հետո  զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել:

Նախաքննական մարմնի գնահատմամբ` Մանուչարը պարբերաբար ենթարկվել է ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի, որի հետևանքով նրա մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով: Արդյունքում՝ վերջինս 31.07.2013թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն՝ անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։

 

 


Արխիվ

[]