Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև ստորագրվել են երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր 05/26/2015   20:08  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ ստորագրման պաշտոնական արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում 2014թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ:

Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը, ինչն էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և կարողությունների հզորացմանը: Մենք բարձր ենք գնահատում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մեր համագործակցությունը, որն սկիզբ է առնում դեռևս 2007 թվականից, երբ ստորագրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը, ինչի արդյունքում ապահովվում է համաշխարհային առաջատար ընկերության կուտակած գիտելիքների և փորձի հասանելիությունն ու կիրառումը Հայաստանում։

«Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում հիմնված Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, որը 2012 թվականին ճանաչվեց աշխարհի 4 լավագույն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններից մեկը, ապահովում է գիտելիքների սահուն փոխանցում՝ ուսումնական դասընթացների, գործնական սեմինարների իրականացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին նյութատեխնիկական աջակցության տրամադրման միջոցով: Մենք հատկապես կարևորում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Մայքրոսոֆթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը և ՀՀ կրթական հաստատություններին արտոնյալ պայմաններով «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային ամբողջական փաթեթների տրամադրումը:

Այսօր «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության պայմանագրերի ստորագրումն էլ ավելի կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը և տարածաշրջանում Հայաստանի` որպես նորարարական տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի վարկանիշի բարձրացմանը: Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով տեխնոլոգիական լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումն էապես կնպաստի Հայաստանի կայուն դիրքավորմանը տարածաշրջանում` որպես բջջային հավելվածների մշակման, «ամպային» և անվտանգության ոլորտներում նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը, իր հերթին, կխթանի ՀՀ պաշտպանության համակարգում նորագույն տեխնոլոգիական լուծումների մշակումն ու ներդրումը` ապահովելով տվյալների հասանելիությունը, կիբերհարձակումներին դիմակայելու համար հայ մասնագետների վերապատրաստումը և տեղեկատվության փոխանակումը։

Այսօր ստորագրվող պայմանագրերը նոր հիմք կհանդիսանան ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության էլ ավելի սերտ համագործակցության համար, և վստահ եմ, որ այն կլինի փոխշահավետ և շարունակական` ի շահ Հայաստանի ու «Մայքրոսոֆթ» ընկերության` ապահովելով տեղական հզոր տեխնոլոգիական ներուժի զարգացումն ու ինտեգրումը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների գործընթացներին: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ ՀՀ կառավարությունում, և մեր պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու և զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը»:

Հաջորդիվ ելույթ են ունեցել «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Դոն Գրանթամը նշել է, որ մեծ պատիվ է ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության և «Մայքրոսոֆթ» ընկերության հարաբերությունների նման կարևոր պատմական դրվագին.

«Մեր համագործակցության առաջին համաձայնագիրն ստորագրեցինք Շոտլանդիայում, որին մասնակցեց ընկերության հիմադիր և նախագահ պարոն Բիլ Գեյթսը: Այդ ժամանակ էլ Հայաստանում բացվեց մեր գրասենյակը, որին մասնակցեց նախկինում իմ պաշտոնն զբաղեցրած հայազգի Վահե Թորոսյանը: 2011 թ. համագործակցության նույն պայմանագրի շրջանակում մենք համատեղ բացեցինք «Մայքրոսոֆթ»-ի առաջին նորարարական կենտրոնը, որն այսօր համաշխարհային մակարդակով ամենաազդեցիկ և արդյունավետ գործող կենտրոններից է»:

Պարոն Գրանթամն ընդգծել է, որ հպարտանում է ՀՀ-ի և «Մայքրոսոֆթ»-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են Հայաստանում տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման նոր ցուցանիշների արձանագրմանը, և վստահ է, որ Հայաստանը խոստումնալից ապագա ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

«Հպարտ ենք, որ այս ներդրումների արդյունքում խոստումնալից գործընկերության ենք հասել ՀՀ կառավարության հետ ի շահ Հայաստանի ժողովրդի: Հպարտ ենք, որ միջազգային խոշոր ընկերություններից առաջիններից ենք, որ հավատալով օժանդակել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին և ներուժի իրացմանը, ինչը տաղանդավոր ճարտարագետներին և ձեռներեցներին ավելիին հասնելու հնարավորություններ է ընձեռում: Նախատեսում ենք նոր համաձայնագրերի ստորագրման արդյունքում էլ ավելի ազդեցիկ դարձնել Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի գործունեությունը` ընդլայնել վերապատրաստման և կադրային կատարելագործման աշխատանքները, օժանդակել անհատներին և ընկերություններին նորագույն լուծումներով, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, և աշխարհի մակարդակով մրցունակ տեխնոլոգիական նոր ընկերություններ ծնվեն: ՀՀ կառավարության` համակարգչային ծրագրերի պատշաճ լիցենզավորումն իրականացնելու հանձնառությունը վկայում է այն մասին, որ պետությունը հարգում է մտավոր սեփականության իրավունքները: Դա բազում օգուտներ է բերելու և´ երկրին, և´ գործարար միջավայրին» - ընդգծել է Դոն Գրանթամը և ընկերության անունից երախտագիտություն հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` համաձայնագրերի նախապատրաստման և ստորագրման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Իր հերթին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է վարչապետին` ՀՀ կառավարության կողմից միջազգային չափորոշիչներին համապատասխան մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը երաշխավորող համաձայնագրի կնքման առնչությամբ. «Այս համաձայնագիրը կարևոր և հնչեղ ուղերձ է պարունակում. Հայաստանը ցանկանում է բիզնեսը ծավալել ճիշտ ճանապարհով`պահպանելով իրավունքի գերակայությունը և հարգելով մտավոր սեփականության իրավունքները: Մտավոր սեփականության իրավունքները դարձել են ժամանակակից տնտեսության անկյունաքարը: Աշխարհով մեկ հայերին ճանաչում են մտավոր կարողություններով և ձեռնարկատիրական գործի ջիղով: Մտավոր սեփականությունից օգուտ քաղելուն հայերի ստեղծարար ջիղն օգտակար ծառայեցնելու համար այս իրավունքը պետք է պաշտպանված լինի: Համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է ապահովել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը: Նման համաձայնագրերը կօգնեն Հայաստանին՝ ներգրավել միջազգային ներդրումներ և կնպաստեն տնտեսության աճին: Բարձր եմ գնահատում վարչապետի ջանքերն այս ուղղությամբ»:

Ելույթներին հաջորդել է ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Տվյալների անվտանգության ծրագրի ստորագրման արարողությունը: ՀՀ կառավարության անունից Համագործակցության հուշագիրն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Լիցենզավորման պայմանագրերն ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Տվյալների անվտանգության ծրագիրն ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մայքրոսոֆթ» ընկերության անունից փաստաթղթերն ստորագրել է ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը:

Նշենք, որ Համագործակցության հուշագրով նախատեսվում է համագործակցել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նորարարության ոլորտներում: Նախատեսվում է նաև Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, որը հնարավորություն կընձեռնի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ` օգտագործելով «Մայքրոսոֆթ» ընկերության նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը ոլորտում:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]