Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին՝ բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին ու սպանել 05/22/2015   19:33  |  Քրեական խրոնիկոն

 
Վերաքննիչ դատարանը մերժել է մորը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Արմեն Չիլինգարյանի պաշտպանի բողոքը:
 
Պաշտպանը Վերաքննիչ բողոքով պահանջել էր փոփոխել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.01.2015թ. դատավճիռը, որով ամբաստանյալ Արմեն Չիլինգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 12 տարվա ազատազրկման:  
 
Պաշտպանը միջնորդել էր Ա. Չիլինգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, համապատասխանաբար փոփոխելով նաև պատիժը, կամ իր պաշտպանյալի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, ճիշտ որակված գտնելու դեպքում, փոփոխել պատժաչափը և նվազ խիստ պատիժ նշանակել:
 
Առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Դավիթ Հարությունյանի, հիմնավորված է համարել նախաքննական մարմնի մեղադրանքը և Արմեն Չիլինգարյանին մեղավոր ճանաչել մորն սպանելու մեջ։
 
Նշենք, որ Արմեն Չիլինգարյանը մոր հետ համատեղ բնակվել է Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածում։ Ըստ մեղադրանքի՝ նա պարբերաբար գործածել է ոգելից խմիչք, ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան: 
 
Հերթական անգամ` 2013 թվականի օգոստոսի 25-ին, առավոտյան դուրս է եկել տանից, խմել, այնուհետև գնացել է Ավան` տեսակցելու որդուն, ով ապրում էր մոր հետ՝ վերջինիս հայրական տանը։ Սակայն կինը թույլ չի տվել տեսնել երեխային՝ Չիլինգարյանի խմած լինելու պատճառով։
 
Վրդովված վերադարձել է տուն, ճանապարհին խանութից գնել օղի, ապա մորից պահանջել կերակուր պատրաստել: Մայրը ցանկացել է գնալ խանութ ձեթ գնելու, սակայն Ա. Չիլինգարյանը պահանջել է, որ նա իր համար օղի գնի, ինչի առիթով մայրը նախատել է որդուն, վերջինս էլ սկսել է ծեծել մորը։
 
Քննությամբ պարզվել է, որ որդին, ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա  գլխին՝ պատճառելով գանգուղեղային փակ, բութ վնասվածքներ եւ այդպիսով սպանելով մորը:
 
Այսինքն` Արմեն Չիլինգարյանը կատարել է արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Դատարանը որպես ամբաստանյալի  պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է արձանագրել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, իսկ մեղմացնող հանգամանքներ առկա չեն եղել: 
 
Դատաքննության ընթացքում Չիլինգարյանը հայտնել է, որ մորը սպանելու նպատակ չի ունեցել, չի գիտակցել, թե ինչ է անում:
 
Իսկ փորձագետ Ա.Գրիգորյանը նշել է, որ դեպքի ժամանակ ամբաստանյալը գտնվել է թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, որը չի զրկել վերջինիս՝ իր գործողությունները գնահատելու ունակությունից:
 
Համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արմեն Չիլինգարյանը տառապել և տառապում է «Քրոնիկական ալկոհոլիզմ» հիվանդությամբ:
 
Այդ մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ՝ ներկա հետազոտման արդյունքները: Իրավախախտումը կատարելիս ամբաստանյալը կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք:
 
Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Արմեն Չիլինգարյանը ճանաչվել է մեղսունակ:
 
Անդրադառնալով ամբաստանյալի՝ դատաքննության ընթացքում հայտնած դիրքորոշմանը, ցուցմունքներին, թե գտնվելով խմիչքի ազդեցության տակ՝ չի գիտակցել, թե ինչ է կատարվում, և միայն հիշում է մորը` գետնին ընկած վիճակում, կամ մորը սպանելու նպատակ չի ունեցել, կամ մայրը մահացել է՝ լոգարանում վայր ընկնելու հետևանքով, դատարանը գտել է, որ այդ պատճառաբանություններն անհիմն են և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում:
 
Նրա այդ պատճառաբանություններն ու դիրքորոշումը անարժանահավատ է և հերքվում է ինչպես իր` նախաքննական ու դատաքննական ցուցմունքներով, այնպես էլ՝ դեպքի վայրի զննության և քննչական փորձարարության արձանագրություններով, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահոգեբուժական, դատահոգեբանական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննությունների եզրակացություններով, ինչպես նաև՝ իրեղեն ապացույցներով ու վկաների ցուցմունքներով: 
 
Դատարանը հարկ է համարել նշել, որ եթե նույնիսկ արժանահավատ համարվի ամբաստանյալի դիրքորոշման այն մասը, թե տուժողին բազմաթիվ հարվածներ հասցնելու պահին նրան կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել, և հարվածներ հասցնելուց հետո նրան տեղափոխելու ընթացքում տուժողը դեռ կենդանի է եղել, խռխռացրել է, ապա տվյալ դեպքում նաև այն հանգամանքը, որ այլ անձանց կողմից օգնության ցուցաբերելու հնարավորության բացակայության պայմաններում վերջինս անձամբ որևէ միջոց չի ձեռնարկել մորը՝ որևէ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ շուրջ մեկ ժամ ձեռնամուխ է եղել իր կատարածը որպես դժբախտ պատահարի իմիտացիա ստեղծելու գործընթացին՝ մաքրելով տուժողի և բնակարանում առկա արյան հետքերը, հանելով տուժողի շորերը, փոխելով իր վերնաշապիկը, վկայում է տուժողին փրկելու ցանկություն չունենալու, նրան հետագայում դրսևորված անգործությամբ կյանքից զրկելու դիտավորության մասին:
 
Նշվածը Վերաքննիչ դատարանին հիմք է տվել հետևության հանգելու այն մասին, որ առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի արարքին տվել է քրեաիրավական ճիշտ գնահատական և այն ճիշտ է որակել` արդյունքում ճիշտ կիրառելով քրեական օրենքը: 
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է, պաշտպանի վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները բավարար չափով փաստարկված չեն, պարունակում են գնահատողական դատողություններ և ենթադրություններ, որոնք արդեն իսկ հանգամանորեն վերլուծվել ու հերքվել են առաջին ատյանի դատարանի կողմից, ուստի՝ բավարար չեն կարող համարվել առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը բեկանելու համար: 
 
Հիմք ընդունելով սույն որոշման պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները, հիմնավորումներն ու վերլուծությունը, Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարում է ճիշտ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն:
 
 

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]