ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
28-ամյա երիտասարդի առեղծվածային ինքնասպանության վերաբերյալ նոր բացահայտումներ.yerkir.am 04/20/2015 20:56 | Քրեական խրոնիկոն
Yerkir.am-ի ուշադրության կենտրոնում է տարիներ առաջ տեղի ունեցած առեղծվածային մահվան մի դեպք: 2013-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզի Գետարգել գյուղի իր տան ավտոտնակում կախված էին հայտնաբերել 28-ամյա Արայիկ Ավետյանին: Մահվանից առաջ երիտասարդը նաև գրություն էր թողել՝ եղբորը խնդրելով «որոշ մարդկանց» արգելել մասնակցել հուղարկավորությանը:
Հայհոյախառն գրությունից պարզ է դառնում, որ տղամարդը գտնվել է հոգեկան ծանր հուզմունքի վիճակում: Նախնական վարկածով՝ նա ինքնասպան էր եղել: Մահացած երիտասարդի մայրը՝ Ազնիվ Հարությունյանը, yerkir.am-ի հետ զրույցում, որդու մահվան դեպքը համեմատելով կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության հետ, ուշագրավ մանրամասներ պատմեց: Արայիկը ձմռանը Ծաղկաձորում որպես հրահանգիչ էր աշխատում, իսկ տարվա մյուս ամիսներին եղբայրների հետ մեկնում արտագնա աշխատանքի՝ շինարարությունում աշխատում: Մոր խոսքով՝ դեպքից երկու տարի առաջ որդին ընկերոջ հորդորով մեկնել էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Երկու ամիս հետո վերադառնալով, ըստ նրա որդու մոտ հալուցինացիաներ են սկսվել:
«Իրեն վատ էր զգում՝ տեսիլքներ էր ունենում, ասում էր իբր ինքը հանցավոր աշխարհից է և այլն: Դիմեցինք բժշկի, հետո տեղափոխեցինք Նորքի հոգեբուժարան: Պարզվեց` ՌԴ-ում խմիչքի հետ հոգեմետ դեղեր են տվել և որդուս ներշնչել, որ ինքը հանցագործ աշխարհի մարդ ա, իրավունք չունի բանվոր լինել և նման այլ երևակայական բաներ»,- պատմեց մայրը: Տիկին Ազնիվի խոսքով` որդին երբևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, երկու տարի ծառայել է բանակում, առնչություն չի ունեցել հանցավոր աշխարհի հետ, «սուս ու փուս աշխատել է, ոչ մեկին վատություն չի արել»: Մոր խոսքով՝ կարճ ժամանակ անց որդին դուրս է գրվել հիվանդանոցից և սկսել բնականոն հունով ապրել: 2013-ին Ավետյանների ընտանիքը հերթական անգամ մեկնել է ՌԴ, այս անգամ` Վորոնեժ՝ ջերմոցային տնտեսությունում աշխատելու: Որոշ ժամանակ անց Արայիկը կրտսեր եղբոր հետ վերադարձել է Հայաստան՝ անձնագրի հարցերը լուծելու: Կրտսեր որդին աշխատանքի է տեղավորվել Հրազդանում, իսկ Արայիկը մնացել է Գետարգելի` իրենց տանը:
Տիկին Ազնիվը պատմում է, որ Արան մշտապես կոնֆլիկտների մեջ է եղել գյուղի մի խումբ տղաների հետ: «Այդ ընթացքում գյուղի տղաներն անընդհատ կանչում էին Արոյին, անտեղի վիճաբանում հետը, տղայիս ծեծում էին: Որդիս ուժեղ էր, բայց հիվանդությունից հետո ֆիզիկապես թուլացել էր»,- ասաց մայրը և պատմեց, որ հետագայում ինքն իմացել է, որ 2013-ի հուլիսի վերջերին որդուն ինչ-որ անձինք դանակահարել են, բացի այդ` Արայիկը սոցիալական ցանցում ՌԴ-ում գտնվող եղբոր հետ խոսելիս պատմել է, որ գյուղի տղաները իրեն առանց պատճառի դարձյալ ծեծել են:
«Օգոստոսի 11-ի երեկոյան զանգեցինք, հետը խոսեցինք, ամեն բան կարգին էր, հետո զանգահարեցինք, էլ ինքը չվերցրեց: Երկու օր չէինք գտնում, հեռախոսն անհասանելի էր: Օգոստոսի 13-ին սկեսուրս մեր ավտոտնակի մոտով անցնելիս նկատել էր, որ դուռը կիսաբաց է… Որդուս գտան այնտեղ՝ կախված վիճակում»,- պատմեց մայրը: Տիկին Ազնիվի խոսքով՝ մահվան լուրը լսելուց հետո իրենք անմիջապես վերադարձել են Հայաստան, սակայն այդ օրերին, գտնվելով ծանր ապրումների մեջ, չի գիտակցել կատարվածը:
«Երբ ամուսինս գնացել էր դիահերձարան՝ դիակը ճանաչելու, աշխատակիցը հայտնել էր, որ քննիչը թույլ չի տվել և, չնայած պնդումներին, արգելել էր դիակը տեսնել: Քննիչներն արգելել էին նաև մտնել ավտոտնակ, իբր պետք է գային զննության, բայց այդպես էլ չեկան»,- պատմեց նա և հավելեց, որ հետո ոստիկանները եկել, ցելոֆան են խնդրել՝ դիակը փաթաթելու համար` նշելով, որ տղայի դին այն վիճակում չէ, որ կարողանան բաց հուղարկավորել:
«Էլի չէի հասկանում` ինչ է կատարվում, քննիչը զանգեց և, չնայած մեր պնդումներին, ասաց, որ դիակը չեն տալու՝ տանենք տուն, և որ դիահերձարանից տանենք միանգամից գերեզմանոց: Դագաղը փակ վիճակում տարանք, հուղարկավորեցինք, բայց մտածում էի` լավ, իմ երեխու դիակն ի՞նչ վիճակում է, որ չթողեցին` տեսնենք, ըտե՞նց դիակներ են Ռուսաստանից 10-15 օր հետո բերել, գրիմ արել…»,- ասաց մայրը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել