ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանյան այգիներից մեկում բացվել է «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով ցուցահանդես 04/20/2015 20:07 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և քաղաքապետի տեղակալների հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում հանրությանն են ներկայացվել կորուսյալ, ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը՝ հենվելով հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված խաչքարերին: Ցուցահանդեսի շրջանակում խոսուն լուսանկարներով ներկայացվել է նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկ: Վերոնշյալ լուսանկարները տրամադրվել է հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանի կողմից: Իսկ խաչքարերի բնօրինակների լուսանկարներն էլ տրամադրվել է հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանի կողմից:
Միջոցառման կազմակերպիչներն առանձնակի շեշտադրել են, որ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը զուգահեռ թուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ոչնչացնում էր նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները՝ եկեղեցիներ, վանքեր, միջնադարյան հազարավոր ձեռագիր մատյաններ, զարդարվեստի բացառիկ նմուշներ և այլն:
Ներկաներին ուղղված իր խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր քաղաքապետարանի հետ համատեղ իրականություն դարձրեցին ցուցահանդեսի կյանքի կոչումը, ընդգծել է, որ բաց երկնքի տակ ներկայացված այս ցուցահանդեսը յուրօրինակ կոչ է՝ ուղղված մշակութային եղեռնի դատապարտմանը:
«Բարեբախտություն է, որ մեր խաչքարագործները, հենվելով ավանդույթների և վարպետության վրա, շարունակում են վերարտադրել, ստեղծել, թարմացնել, նորացնել, միևնույն ժամանակ ստեղծագործել նորովի: Իհարկե, նախկին տեսքով վերարտադրված խաչքարերն, այնուամենայնիվ, բնօրինակներ չեն կարող լինել, որոնք մեկընդմիշտ ոչնչացված են, սակայն գոնե այս կերպ հնարավորություն է տրված ներկայացնելու այն արժեքավորը, ինչն իրականում գոյություն է ունեցել: Բազմաթիվ կոնվենցիաներ կան, որոնք բարձրաձայնում են մշակութային ցեղասպանություն հասկացության մասին, որոնք փորձում են կանխարգելել նման երևույթները, սակայն, ցավոք, այսօր էլ այն առկա է: Այս ցուցահանդեսը ևս մեկ ազդակ է՝ ուղղված ոչ միայն հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու կորսվածների մասով ափսոսանք հայտնելուն, այլ միևնույն ժամանակ ցուցանելու, որ երևույթը ցավալիորեն շարունակվում է: Նաև ցուցանելու, որ այս երևույթի առաջամարտիկը եղել ու շարունակում է մնալ Թուրքիան, այժմ՝ նաև Ադրբեջանը: Համոզված եմ, որ այս օրերին հատկապես Երևան այցելող բազմաթիվ հյուրերի համար սա ևս մեկ յուրօրինակ փաստարկ կլինի առ այն, որ ունեցել ենք բարձր մշակույթ, տեր ենք մեր մշակույթին ու հպարտ ենք մեր ազգային պատկանելությամբ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Հարկ է նշել, որ հայկական հետքը ջնջելուն միտված երիտթուրքերի քաղաքականությունը շարունակվեց նաև հանրապետական Թուրքիայում՝ մշակութային կոթողները դիտարկելով որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ: Մինչև 1915 թվականը Արևմտյան Հայաստանում եղել է շուրջ 170.000 հուշարձան, որից պահպանվել է շուրջ 2 տոկոսը: Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվեցին 2005 թ.-ին՝ ադրբեջանական բանակի կողմից:
«Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել