ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեն հետազոտվել նախկին ոստիկանի այլուրեքությունը հաստատող և այլ ապացույցներ. Պաշտպան 03/31/2015 20:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նախկին ոստիկան Էդգար Վարագյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն իր վերաքննիչ բողոքում այսօր միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայության հիմքով կամ բեկանել առաջին ատյանի դատավճիռն ու ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Անցյալ տարվա նոյեմբերի 17-ի դատավճիռը, որով Վարագյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ տուժող կնոջը բռնաբարելը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ավազակություն, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանց հափշտակելու նպատակի տուժողի մեքենային տիրանալը, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2, 3, 4 և 6-րդ կետերով՝ տուժող կնոջն ու նրա անչափահաս դստերն առևանգելը և 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, և դատապարտվել 15 տարվա ազատազրկման, ըստ պաշտպանի, անհիմն է ու ապօրինի: Պաշտպանական կողմը գտնում է, որ դատարանի կողմից կանխակալ մոտեցում է դրսևորվել, բազմակողմանիորեն ու օբյեկտիվ կերպով չեն ստուգվել ու վերլուծվել բոլոր՝ մասնավորապես, ամբաստանյալին արդարացնող հանգամանքները, չփարատված կասկածներն էլ չեն մեկնաբանվել հօգուտ նրա:
Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրվել են փաստաթղթեր, որոնք չեն հետազոտվել դատարանում, այլ ընդամենը հրապարակվել են այդ ապացույցների վերաբերյալ մեղադրական եզրակացության հատվածները: Մասնավորապես, չեն հետազոտվել, ըստ նրա, ամբաստանյալի այլուրեքությունը հաստատող՝ Վարագյանի հեռախոսի ելքային-մուտքային զանգերի վերծանումները՝ գործում տեղ են գտել քննիչի կողմից նախընտրելի հատվածները միայն, ինչպես նաև չեն հետազոտվել տեսանկարահող սարքերի տեսաձայնագրությունները: Եվ մեղադրողը, և դատարանը, ըստ պաշտպանի, հիմնվել են «գործի հետ կապ չունեցող ենթադրությունների վրա»: Չեն պարզվել տուժողի ու մեղադրանքի կողմի վկաների ցուցմունքներում առկա հակասությունները և պարզ չէ, թե ինչ հիմքով են արժանահավատ համարվել մեղադրող ցուցմունքները և ինչ հիմքով ոչ արժանահավատ՝ պաշտպանական կողմի վկաների ցուցմունքները: Ավելին, ըստ պաշտպանի, պաշտպանական կողմի վկան դատարանի ու մեղադրողի կողմից ենթարկվել է ճնշումների, մասնավորապես, սպառնալիքներ են հնչել, որ վկան կենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ սուտ ցուցմունք է տալիս:
Դատարանը հրապարակել է վկա Գևորգ Չթեյանի նախաքննական ցուցմունքները՝ թեև դրա համար իրավական հիմք չի ունեցել: Փոխարենը, ըստ պաշտպանական կողմի, դատարանն անհիմն մերժել է տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների պատճառով նրա նախաքննական ցուցմունքները հրապարակելու ու դրա շուրջ տուժողին հարցաքննելու, ինչպես նաև տուժողի հեռախոսների ելքային-մուտքային զանգերի վերծանումները պահանջելու միջնորդությունները այն դեպքում, որ մեղադրող կողմի բոլոր միջնորդությունները բավարարվել են:
Պաշտպանը միջնորդեց գործը քննել վերաքննության կարգով, քանի որ պաշտպանական կողմը մտադիր է միջնորդել Վերաքննիչ դատարանում հարցաքննել մի շարք վկաների, այդ թվում՝ ամբաստանյալի մորն ու քրոջն, ովքեր կվկայեն, որ տուժողն իրենցից պահանջել է մեծ գումար ու անշարժ գույք իր բողոքը հետ վերցնելու դիմաց: Պաշտպանական կողմը մտադիր է նաև հանդես գալ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու բազմաթիվ միջնորդություններով:
Էդգար Վարագյանը դատարանից խնդրեց իրեն մեկ շաբաթ ժամանակ տրամադրել վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար՝ դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ