Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

ֆինանսների նախարարի խոսքով՝ նախորդ տարի սահուն և առանց խնդիրների կատարվել է պետական բյուջեի ծախսային մասը 03/31/2015   17:27  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2014թ. հարկաբյուջետային քաղաքականության նպատակը շարունակել է մնալ մակրոտնտեսական կայունության պահպանումը, հատկապես կարևորելով տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ նախորդ տարի սահուն և առանց խնդիրների կատարվել է պետական բյուջեի ծախսային մասը:
 
Դրամավարկային քաղաքականությունը տարվա ընթացքում ուղղված է եղել դրամավարկային պայմանների թուլացմանը՝ նպաստելով համախառն պահանջարկի ընդլայնմանը և գնաճի ցածր տեմպի վերականգնմանը: 2014թ.-ին նշված տնտեսական զարգացումների ներքո բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների) կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով` 6.6 տոկոսով:
 
2014թ. հավաքագրվել է 1064,2 մլրդ դրամ եկամուտ, որից հարկային եկամուտները կազմել են շուրջ 700 մլրդ դրամ: 2014թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել են 1,168.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 14 տոկոսով:
 
Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի) 2014թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 0.7 տոկոսը` նախորդ տարվա 1 տոկոս հավելուրդի դիմաց: Կազմվել և հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը: 
 
Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակում մշակվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Շարունակվել են աշխատանքները բյուջետային հաշվարկների հիմքում դրվող տեղեկատվական բազաների ընդլայնման, ինչպես նաև դրանցում տվյալների էլեկտրոնային եղանակով հավաքագրման և ամփոփման նոր ծրագրային համակարգեր ներդնելու ուղղութ¬յամբ:
 
ՓՄՁ սուբյեկտների համար հարկման առավել նպաստավոր միջավայրի ստեղծման նպատակով` ընդունվել են առևտրական գործունեությամբ զբաղվող ՓՄՁ սուբյեկտների հարկային բեռը նվազեց¬նելուն, ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտներին հարկերից ազատելուն ուղղված օրենքները:
 
Ստվերային շրջանառությունների բացահայտմանն ու կրճատմանն ուղղված աշխատանքների շրջանակներում` ընդունվել են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնմանն ուղղված օրենքները:
 
Գործարար միջավայրի բարելավման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն ազատվել են հարկերից, վերացվել է ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառ¬վող շեմի մեծությունը, հնարավորություն է ընձեռնվել բնակարան¬ների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարները հետ վերադարձնել վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարների չափով: Իրականացվել է բյուջետային վարկերի տրամադրում, վերջիններիս, ինչպես նաև նախկինում տրամադրվածների մասով ընթացիկ և ժամկետանց պարտավորությունների մոնիթորինգ:
 
Տնտեսության տարբեր ոլորտներում գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման ու ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով հարկ վճարողների մոտ արձանագրվել են շրջանառությունների, գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման դեպքեր: Ընդհանուր առմամբ, 2014թ. երկրորդ կիսամյակում իրականացրած աշխատանքների և ստվերի կրճատման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել լրացուցիչ 16 մլրդ դրամ: 
 
Ներկայացնելով գանձապետական համակարգի գործունեությունը՝ նախարարը զեկուցել է, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման ընթացքում ծախսերի ֆինանսավորման գործընթացն իրականացվել է սահուն և հարթ, ինչը հնարավորություն է տվել հաշվետու ժամանակահատվածում չկուտակել բյուջետային պարտքեր: Ընդլայնվել է Կենտրոնական գանձապետարանում ներդրված հաշիվների էլեկտրոնային կառավարման «Client-Treasury» համակարգը:
 
Մշակվել և ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման նոր խմբագրությամբ մշակված կարգը, որով կանոնակարգվում են գնումների ոլորտում արձանագրված մի շարք հիմնական խնդիրներ: 
 
2014թ. աշխատանքներ են տարվել էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, «Հարկատու 3» համակարգը լրացվել է 5 նոր մոդուլներով և 18 նոր հաշվետվական ձևերով: «Նոր սերնդի ՀԴՄ-ների» համակարգը ինտեգրվել է այլ համակարգերի հետ, ինչի արդյունքում հարկ վճարողները հնարավորություն են ստացել հարկային հաշիվներ դուրս գրել անմիջապես ՀԴՄ-ի միջոցով: Ներդրվել է օտարերկրյա քաղաքացիներին ԱԱՀ-ի վերադարձի «Tax Free» ավտոմատացված ենթահամակարգ:
 
Օպերատիվ հետախուզական գործունեության ուղղությամբ 2014թ.-ի ընթացքում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 711 ստուգում և հայտնաբերվել բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 12.8 մլրդ դրամ: Հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 346 դեպք, կազմվել 107.2 մլն դրամի վարչական ակտ:
 
2014թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գծով նախորդ տարվա ընթացքում ստացվել է 190 հազար հեռախոսազանգ: Նախարարությունը նշված ժամանակահատվածում ստացել է նաև 131 հազար 762 գրություն, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվել: Դրանցից 7790-ը եղել են ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից տրված հանձնարարականներ, որոնք կատարվել են ամբողջությամբ: 
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ֆինանսների նախարարության 2015 թվականի գործունեությանը, հիմնախնդիրներին ու գերակայություններին: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է գերատեսչության կողմից հարկաբյուջետային քաղաքականության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ստվերի կրճատման ուղղությամբ շարունակական քայլերի և ծրագրերի, ինչպես նաև հարկային ու մաքսային բնագավառներում հետագա բարեփոխումների իրականացումը: 
 
 

Հարակից հրապարակումներ`

16:29 21/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են մարզպետարանների` 2014 թ. գործունեության արդյունքները
17:53 20/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները
17:05 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՄշակվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների» ծրագիր
16:17 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍ Ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014թ. գործունեության հաշվետվությունը
15:37 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀանրակրթական ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կուսումնասիրվի միջազգային փորձը
14:59 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները
12:57 17/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում կազմել է 17.1 տոկոս
16:13 25/02/2015  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
20:00 24/02/2015  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
16:43 24/02/2015  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել են Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության հաշվետվությունները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]