Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Տեղի է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը 03/31/2015   17:00  |  ԼՐԱՀՈՍ

 
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
 
Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ պարոն Սահակյանը մասնավորապես նշել է.
 
«Եվրոպայի տարածաշրջանի առաքելության հարգելի ղեկավար,
Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի հարգելի մասնակիցներ,
հարգելի հյուրեր,
 
Ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ շնորհակալություն հայտնում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովը Երեւանում անցկացնելու մեր հրավերն ընդունելու համար:
 
2012 թ.-ի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը:
 
Եկել էր ժամանակը, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ֆրանկոֆոնիան միավորող հարաբերությունները բարձրացնեինք եւ հասցնեինք խորհրդարանական ձեւաչափի աստիճանի, որի արդյունքում 2014թ.-ի հուլիսին Օտտավայում ՀՀ Ազգային ժողովին շնորհվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանը եւ մեր խորհրդարանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը:
 
Համերաշխության եւ հանդուրժողականության տարածքի կառուցման գործում մեծապես կարեւորելով կրթությունը եւ մշակույթների միջեւ երկխոսությունը՝ ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունն արտահայտվում է տարբեր միջոցառումներով:
 
Մասնավորապես, 2015 թ. մարտի 5-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում մեր խորհրդարանը կազմակերպեց «Ֆրանկոֆոնիա. մշակույթների երկխոսություն» թեմայով համաժողով, որին մասնակցեցին ֆրանսախոս ուսանողներ: Համաժողովը հիանալի հնարավորություն ընձեռեց տոնելու տարբեր մշակույթներից սնուցված ֆրանսերենի միջազգային օրը:
 
ՀՀ Ազգային ժողովի կողմից ֆրանսախոս ուսանողների մասնակցությամբ համաժողովի կազմակերպումն ուներ երկու նպատակ:
 
Նախ, այն ընդգրկված է նախորդ տարվա նոյեմբերին Դակկարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, որի գլխավոր թեման երիտասարդությունն էր՝ որպես խաղաղության վեկտոր եւ զարգացման դերակատար:
 
Երկրորդ՝ ՀՀ Ազգային ժողովը մտադիր է աջակցելու ֆրանկոֆոնիայի տարածքում երիտասարդության դերի արժեւորմանը. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիան, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, գիտության եւ կրթության նախարարությունների հետ, նախաձեռնել է Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի մի նախագիծ: Նման կառույցը ֆրանսախոս հայ երիտասարդների համար կարծիքների փոխանակման եւ երկխոսության հիանալի հարթակ կհանդիսանա եւ հնարավություն կընձեռի ծանոթանալու խորհրդարանական գործունեությանը:
 
Այս հավակնոտ ծրագրի իրականացման գործում մենք ակնկալում ենք նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գործուն աջակցությունը:
 
Հարգելի գործընկերներ,
 
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների ներկայիս համաժողովը տեղի է ունենում ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ ողջ աշխարհի համար կարեւոր իրադարձության նախաշեմին: 2015 թ.-ի ապրիլի 24-ին Հայաստանը եւ համայն առաջադեմ մարդկությունը կնշեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
 
Խոսքը բացառիկ իրադարձության մասին է, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հիշատակվելու է մի ցեղասպանության հարյուրամյակ:
 
Ուղիղ մեկ դար առաջ՝ 1915 թվականին, թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման սոսկալի ծրագրի իրականացմանը: Տղամարդիկ, կանայք, երեխաները եւ ծերերը զոհ դարձան սարսափների, վայրագությունների եւ անմարդկային վերաբերմունքի՝ աչքի առաջ ունենալով ստույգ մահը կամ վերապրելու աղոտ հույսը:
 
Եվ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, ցեղասպանության զոհերի ոգեկոչումը եւ դրա դատապարտումն առավել քան արդիական է, քանի որ մեր օրերում եւս, ցավալիորեն, շարունակվում է մարդկության գլխին կախված մնալ ցեղասպանությունների կրկնության վտանգն այն պատճառով, որ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական ու կրոնական հողի վրա հիմնված ատելության եւ անհանդուրժողականության ամենատարբեր դրսեւորումները:
 
Ցեղասպանության ոճրագործության հաջորդ փուլը ցեղասպանության զոհերին մոռացության մատնելն ու այն ժխտելն է՝ հատկապես պետական մակարդակով եւ հատկապես ցեղասպանություն իրագործած պետության կողմից: Անցած 100 տարիների ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող իշխանությունները ոչ միայն քայլ անգամ չարեցին օսմանյան ռեժիմի օրոք իրականացված ցեղասպանության ճանաչման հարցում, այլ, ընդհակառակը, Հայոց ցեղասպանության մասին հորինեցին պետական կեղծիք՝ փորձելով պետականորեն վերափոխել պատմական փաստերը:
 
Տիկնայք եւ պարոնայք,
 
Կրկին ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, մաղթում եմ հաջողություններ ձեր աշխատանքում եւ հույս հայտնում, որ հնարավորություն կունենաք ծանոթանալու հինավուրց, բայց նաեւ երիտասարդ մեր երկրին»:
 
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում անցկացնելու հրավերն ընդունելու համար՝ վստահեցնելով, որ Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի հարաբերություններում լիիրավ անդամի կարգավիճակը նոր էջ է բացում: Տիկին Եսայանը համոզմունք է հայտնել, որ հայկական պատվիրակությունը ՖԽՎ-ում ունի իր ուրույն դերակատարությունը: Նա նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովում ձեւավորված են ֆրանսախոսության լավագույն ավանդույթներ. պատգամավորների եւ ԱԺ աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվում են ֆրանսերենի ուսուցման դասընթացներ, ԱԺ պաշտոնական կայքէջը թարգմանվում է նաեւ ֆրանսերեն:
 
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջույնի խոսքում եւս կարեւորել է համաժողովի անցկացումը Երեւանում եւ անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը: Նա կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին եւ համաշխարհային մարտահրավերներին՝ արտգործնախարարը կարեւորել է նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում պայքարը մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության հաստատման համար:
 
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ համաշխարհային մարտահրավերներին: Նա կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ պատմական արդարության հաստատումը: Պարոն Վահլն ընդգծել է, որ ապագա սերունդները պետք է իմանան ճշմարտությունը, որպեսզի նման ոճրագործություններն այլեւս երբեք չկրկնվեն:
 
Այնուհետեւ նիստի մասնակիցները լուսանկարվել են:
 
«Ֆրանկոֆոնիան Հայաստանում» թեմայի շրջանակներում ելույթներ են ունեցել Հայաստանի «Ալյանս ֆրանսեզի» եւ ֆրանսերենի դասավանդողների հայկական ասոցիացիայի տնօրեն Սյուզան Ղարամյանը, Հայաստանում ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությոան ներկայացուցիչ Ռուզաննա Ղալթախչյանը, ԵՊՀ միջազգային ֆակուլտետի ուսանողուհի Անի Մելքոնյանը, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լուսինե Նալբանդյանը:
 
Նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն: 
 
 
 
 

Արխիվ

[]