ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի միջոցառումների շարքը ամփոփվեց ՊՆ վարչական համալիրում՝ «Վազգենը...» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ (Լուսանկարներ) 03/05/2015 18:49 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի և «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության միջոցառումների շարքը սկսվեց Եռաբլուր պանթեոնում, ուր Սպարապետին հարգանքի տուրք մատուցելու էր եկել բարձրաստիճան սպայակազմը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին անհայտ կորածների հուշահամալիրին: Այնուհետև ներկաները Սեյրան Օհանյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին և խոնարհվեցին Վազգեն Սարգսյանի շիրմաքարին:
Այնուհետև մարզահամերգային համալիրի հրապարակում տեղի ունեցավ «Պատանի երկրապահ» կամավորականների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիական ծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ։
Երևանից և բոլոր մարզերից հավաքված հազարավոր պատանի երկրապահներ ծնկի իջած երդվեցին դառնալ հայոց բանակի արժանի զինվորը և պատվով շարունակել Սպարապետի գործը։
Պատանիներին իր օրհնության խոսքն ասաց ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ, հայր Մովսեսը, նշելով, որ այս օրը ինքնաճանաչողության օր է՝ միտված ծանոթանալու մեր ազգի հերոսներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի անցած ուղուն և վերաիմաստավորելու մեր ներկան։ Հավաքվածներին ողջունեց նաև երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, շնորհավորելով պատանի երկրապահներին, ընդգծեց, որ այս տարին բացառիկ է այն առումով, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մարտի 5-ը հռչակվել է պատանի երկրապահների օրհնության օր և Էջմիածնի Մայր տաճարում ու առաջնորդանիստ եկեղեցիներում անցկացվելու է պատանի երկրապահների օրհնության կարգ։
Մանվել Գրիգորյանը խոսեց նաև Վազգեն Սարգսյանի՝ ազատագրական պայքարում մեծ ներդրման մասին և ներկաների ու իր անունից շնորհավորեց Սպարապետի ծննդյան տարեդարձը։
Օրվա խորհրդի ու կարևորության մասին խոսեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պատանիներին շնորհավորելով երդման կապակցությամբ՝ նախարարը նշեց, որ Վազգեն Սարգսյանի երազած երկիրն այսօր զարգացում է ապրում, և պատանի երկրապահները լինելու են հզոր հայրենիքի կառուցման հիմնասյուները։ Միջոցառման ավարտին պատանի երկրապահները ներկայացան ցուցադրական ելույթներով, որին հաջորդեց հանդիսավոր քայլերթը։
Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի միջոցառումների շարքը ամփոփվեց ՊՆ վարչական համալիրում՝ Արայիկ Մանուկյանի «Վազգենը...» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, որին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև սպարապետի մտերիմներն ու հարազատները:
Ցուցադրության ավարտին նախարար Սեյրան Օհանյանը վերհիշեց առանձին դրվագներ իր և Վազգեն Սարգսյանի հանդիպումներից, արժևորեց նրա դերը ազգային բանակի կազմավորման և ձևավորման, ինչպես նաև սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ