Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Տեսահսկվում էր «ԱրմենՏելի» տարածքը՝ բացի խորհրդավոր փակ սենյակից 03/05/2015   17:09  |  Քրեական խրոնիկոն

 
«ԱրմենՏել»-ի տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Սաչկովը տեղյակ էր, ավելին՝ ինքն էր կարգավորել «այլընտրանքային» կապուղիների պրոցեսը, կապուղիները կարգաբերվել էին Սաչկովի բանավոր հանձնարարության հիման վրա: 
 
«ԱրմենՏելի» հաշվարկային համակարգը շրջանցող միջազգային հեռախոսակապի կապուղիների վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստում ընկերության համապատասխան ծառայության ղեկավար վկան հայտնեց, որ այդ մասին իրենց հայտնել է Սաչկովը: «Անհոգ եղեք, ամեն ինչ նորմալ է»,- ասել է  Սաչկովը:  
 
Վերջինս իրենց ուղարկել է  գործով միակ ամբաստանյալ,  «Արմենտել» ՓԲ ընկերության անվտանգության  տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանի մոտ՝ ասելով՝  «ինքը կասի»:
 
Պողոսյանն, ըստ վկայի, ասել է, որ կապուղիները  ազգային անվտանգությանն են պատկանում, գաղտնի հրահանգ է եղել: «Գաղտնի փաթեթն իմ սեյֆում է, սակայն իրավունք չունեմ ցույց տալ»,- ըստ վկայի, ասել է  Աշոտ Պողոսյանը: Նշվել է նաև, որ կապուղիների   պաշտոնական ձևակերպում չի լինի: 
 
Հետագայում իրականացված աուդիտը, սակայն,  պարզել էր, որ իրականում դրանք ոչ օրինական կապուղիներ են եղել, չեն պատկանել ոչ ազգային անվտանգությանը, ոչ պաշտպանության նախարարությանը: 
 
Մյուս վկան «ԱրմենՏել»-ի օբյեկտներում պահպանություն իրականացնող «Արմոբիլ» ընկերության տեսահսկման օպերատոր էր: Նա հայտնեց, որ տեսահսկումը չէր տարածվում  խորհրդավոր փակ սենյակի վրա՝ իրենց ասվել էր, որ «դա ձեզ չի վերաբերվում»:
 
Վկան հայտնեց, որ «փակ սենյակ» կարելի էր մուտք գործել Աշոտ Պողոսյանի ու նրա տեղակալի ցուցումով միայն: Դատարանում, ինչպես նաև նախաքննության ընթացքում տված ցուցմունքում վկան հայտնել էր «փակ սենյակ» Սաչկովի այցելությունների մասին՝  բանալիով փակված դուռը  բացել էր,  մտել, որոշ ժամանակ անց դուրս եկել, փակել դուռն  ու գնացել: Մեկ  ուրիշ անգամ Սաչկովն եկել էր 25-30 տարեկան սլավոնական արտաքինով տղայի հետ, մոտ 40 րոպե մնալուց հետո դուրս են եկել սենյակից, փակել՝  նրանց գնալուց հետո դուռը փակ էր, սակայն կնիքը  խախտված էր: 
 
«ԱրմենՏել»-ի շահագործման ծառայության պետ վկան հայտնեց, որ «ազգային անվտանգության կարիքների համար» կապուղու համար իրենք կապ են հաստատել առաջին հարկի և երկրորդ հարկում գտնվող առանձնացված սենյակի միջև: Նախաքննության ժամանակ վկան  ասել էր,  որ «Սաչկովն ասել է՝  պետք է շտապ անել՝  ազգային անվտանգության կարիքների համար է»:  
 
Հիշեցնենք, որ «Արմենտել» ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանն, ըստ մեղադրանքի, աշխատանքը կորցնելու մտավախությունից ելնելով՝  համաձայնել է  վերադասի, այն է՝ «Վիմպելկոմ» ՓԲ ընկերության ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության պետ Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը՝ «Արմենտել» ՓԲ ընկերության շահերին հակառակ ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲ ընկերության բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել» ՓԲ ընկերության ենթակաոուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը»:   
 
Աշոտ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի չորս  հոդվածներով՝ 188-րդ  հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 253-րդ հոդվածի 1-ին մասով՝ կազմակերպված խմբի կողմից կատարված ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, համակարգչային սաբոտաժը:
 
 

Հարակից հրապարակումներ`

17:29 02/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«ԱրմենՏել»-ի գործի շրջանակներում Հայաստանին է արտահանձնվել ընկերության նախկին ղեկավարներից մեկը
12:19 18/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի փաստաբանը դիմել է դատարան
00:44 28/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«ԱրմենՏելի» նախկին տեխնիկական տնօրենը մեղադրվում է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու մեջ
09:46 12/11/2014  |  Մամուլ«ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրենին կարտահանձնեն Հայաստանին. «Ժողովուրդ»
12:31 01/09/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱյսօրվանից գործում են «ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսակապի ծառայութունների նոր՝ իջեցված սակագները
13:24 16/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«ԱրմենՏել»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է Բելառուսո՞ւմ. Կլիմկոյի նկատմամբ հետախուզումը շարունակվում է
13:00 11/07/2014  |  Քրեական խրոնիկոն«ԱրմենՏել»-ում ներկայումս հարկային ստուգումներ են իրականացվում
19:02 10/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն հետախուզվում է Հայաստանի իրավապահների կողմից
09:00 23/01/2014  |  Մամուլ«Արմենտել»-ը բողոքարկել է «պարզ» բառի գրանցման փաստը
17:14 23/11/2013  |  Քաղաքացիական իրավունք«ԱրմենՏել»-ի իրավախորհրդատուն ընդդեմ «ԱրմենՏել»-ի

Արխիվ

[]