Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Պերմյակովը կրակելիս խլացուցի՞չ է օգտագործել, թե՝ ոչ. փաստաբանը մի շարք հարցեր պարզելու միջնորդություն է ներկայացրել 02/10/2015   18:19  |  Քրեական խրոնիկոն

 
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր մի շարք քննչական, դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին: 
 
Միջնորդության մեջ նշվում է, որ ըստ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի  ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրված մեղադրանքի՝ նա 2015 թվականի հունվարի 12-ին ՝ ժամը 06-ի սահմաններում, մուտք է գործել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի 1283689 համարի ինքնաձիգից արձակած կրակոցներից տեղում ապանել է նույն տան բնակիչներ Սերյոժա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Աիդա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, որից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ սվին-դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
 
Սերյոժա Ավետիսյանը հայտնաբերվել է և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ավաղ, օրեր անց մահացել է:
 
Ապա վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, որով սահմանված է, որ «քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)», Երեմ Սարգսյանը նշում է, որ սույն քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և բացահայտման նպատակով գտնում է, որ նախաքննական մարմինը պարտավոր է գործով ձեռք բերված տվյալների հիման վրա սույն հանցագործության կատարման հետ կապված բազմաթիվ վարկածներ առաջ քաշել և բազմակողմանի քննություն կատարել՝ դրանցից յուրաքանչյուրը հաստատելու կամ հերքելու նպատակով:
 
«Նախ՝ հաշվի առնելով սույն քրեական գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքների և այդ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ որոշ լրատվական միջոցներով հնչեցված այն կարծիքներն ու հայտարարությունները, որ հնարավոր է այդ հանցագործությունը Վալերի Պերմյակովը չի կատարել՝ անհանգստություն են առաջացրել նաև տուժող կողմի մոտ. հատկապես հաշվի առնելով, որ Վ.Պերմյակովի հագուստները, նրան ամրակցված ինքնաձիգը բացահայտորեն թողնվել են դեպքի վայրում, գտնում եմ, որ քննության առարկա պետք է դարձվի նաև այդ վարկածը և կատարվեն այն հերքելուն կամ հաստատելուն ուղղված անմիջական գործողություններ:
 
Բացի այդ, քրեական գործում առկա որոշ տվյալների վերլուծությունը հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ անել, որ հանցագործության կատարմանը Վալերի Պերմյակովի հետ հնարավոր է մասնակից եղած լինի /լինեն/ նաև այլ անձ կամ անձինք, ուստի՝ նախաքննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստուգել նաև հնարավոր այլ անձանց մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը:
 
Նույն նկատառումներից ելնելով գտնում եմ, որ նախաքննական մարմինը պարտավոր է բազմակողմանի քննություն կատարել նաև՝ հանցագործության իրական դրդապատճառը, շարժառիթը պարզելու ուղղությամբ, մասնավորապես՝ քննության առարկա դարձնել այն վարկածները, թե՝
 
-Վ.Պերմյակովն իրո՞ք Ավետիսյանների տուն մտել է՝ ջուր խմելու նպատակով, արդյո՞ք այն պատահական է ընտրվել նրա կողմից և սպանություններն էլ կատարել է՝ չբացահայտվելու վախից ելնելով /ըստ որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների՝ Վ.Պերմյակովն այդպես է բացատրել իր արարքը/, թե՞ այն նախապես պլանավորված և նախապատրաստված հանցագործություն էր,
 
-հնարավո՞ր է արդյոք, որ Վ.Պերմյակովն այդ հանցագործությունը կատարել է վրեժի շարժառիթով, ընտանիքի որևէ անդամի հետ նախկինում ունեցած անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով /չնայած որ տուժողների իրավահաջորդները բացառում են այդ վարկածը, սակայն գտնում եմ, որ քննության բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ստուգման ենթակա է նաև այդ վարկածը/,
 
-արդյո՞ք այդ հանցագործությունը Վ.Պերմյակովի կողմից ինչ-ինչ նպատակներով չի կատարվել  հասարակության շրջանում վախի մթնոլորտ և անկայուն վիճակ ստեղծելու շարժառիթով/նպատակով/»:
 
Ուստի՝ վերը նշված հանգամանքները պարզելու, բացահայտելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ, 78-80-րդ և 102-րդ հոդվածներով՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը միջնորդում է՝ 
 
«1.Պարզել Գյումրի քաղաքում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
 
2. Պարզել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տանից դեպի Բայանդուր գյուղ և Վ.Պերմյակովի հայտնաբերման վայր տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
Դրական արդյունքների դեպքում այս գործողությունները,  մասնավորապես,  հնարավորություն կտան պարզել Վ.Պերմյակովի՝ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն գնալու և այնտեղից հեռանալու իրական երթուղին, ժամերը, նրա հետ հնարավոր այլ անձանց առկայությունը և այլն:
 
3.Համապատասխան բջջային օպերատորներից ստանալ Վ.Պերմյակովի կողմից նախքան դեպքն օգտագործված բջջային հեռախոսահամարների, ինչպես նաև՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և հատկապես Վ.Պերմյակովի կողմից դեպքից հետո իր հետ վերցված բոլոր բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները դեպքից առնվազն մեկ ամիս առաջվանից մինչև Վ.Պերմյակովի հայտնաբերումը և այդ հեռախոսների առգրավումն ընկած ժամանակահատվածի համար:
 
4.Վերը նշված հեռախոսահամարների  ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումներն ստանալուց հետո հարցաքննությունների, քննչական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել Վ.Պերմյակովի ընկերական, հարազատական և այլ կապերը, ինչպես նաև նրանց հնարավոր մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը: Հատուկ ջանասիրությամբ ուսումնասիրել Վ.Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերը, որոնք կատարվել են 2015 թվականի հունվարի 11-ին և 12-ին, հատկապես դեպքից հետո, քանի որ չի բացառվում, որ Վ.Պերմյակովն օգտագործած լինի դրանք:
 
5. Զննել Վ.Պերմյակովի, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսները՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում չկան գործի համար նշանակություն ունեցող SMS հաղորդագրություններ: Այդպիսիք չլինելու դեպքում այդ բջջային հեռախոսները տրամադրել փորձագետներին՝ հանձնարարելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված SMS հաղորդագրությունները:
 
6. Համապատասխան հարցումներ կատարել ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի ղեկավարությանը, պարզելու համար, թե
 
-Վ.Պերմյակովը  որքա՞ն ժամանակը մեկ է նշանակվել մարտական հերթապահության և ե՞րբ, հատկապես, թե մինչև դեպքը ե՞րբ է նախավերջին անգամ հերթապահության եղել,
-նախավերջին և վերջին անգամ ու՞մ հետ է եղել հերթապահության,
-նախկինում նրա կողմից զորամասը լքելու դեպքեր եղե՞լ են, թե՝ ոչ, եթե այո, ապա՝  ե՞րբ, որքա՞ն ժամանակով, պարզվե՞լ է արդյոք, թե ինչ նպատակով է այն լքել և որտե՞ղ է գտնվել այդ ընթացքում,
-ՀՀ-ում զինվորական  ծառայության ընթացքում Վ.Պերմյակովը  կարճաժամկետ արձակուրդ մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա ինչի՞ կապակցությամբ /ի՞նչ հիմքով/, ե՞րբ, որքա՞ն ժամանակով և որտե՞ղ է այն անցկացրել,
-զորամասում ովքե՞ր են նրան տեսակցության եկել և ե՞րբ:
 
Այս հանգամանքները պարզել նաև օպերատիվ ճանապարհով:
 
7.Համապատասխան հարցումներ ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին՝ պարզելու համար.
 
-արդյոք Վ.Պերմյակովը  զինվորական ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերե՞լ է, թե՝ ոչ,
-նախքան Գյումրիում  տեղակայված զորամասում ծառայության  անցնելը՝ Վ.Պերմյակովը որևէ արտասահմանյան երկիր մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե մեկնել է, ապա ո՞ր երկիր, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, իսկ հնարավորության դեպքում նաև՝ ի՞նչ նպատակով:
 
8.Համապատասխան քննչական գործողությունների  և օպերատիվ միջոցառումների միջոցով պարզել՝ Վ.Պերմյակովը նախքան զինվորական ծառայությունը ՀՀ եկե՞լ է, թե՝ ոչ: Եթե՝ այո, ապա՝ ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով և հատկապես ու՞մ հետ, այդ ընթացքում որտե՞ղ է գտնվել և ու՞մ հետ է շփվել:
 
9. Նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության շրջանակներում, ի լրումն Ձեր կողմից առաջադրված հարցերին, փորձագետներին առաջադրել նաև հետևյալ հարցը՝
- դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված 1283689 համարի AKC 74 տեսակի  ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին»,- նշվում է միջնորդության մեջ:
 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

22:58 09/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչպես եւ ինչու է Պերմյակովը սպանել Ավետիսյանների ընտանիքի անդամներին. փաստաբանը հանդես կգա միջնորդությամբ
20:00 06/02/2015  |  Քրեական խրոնիկոնՍպանությունից հետո Վալերի Պերմյակովի երթուղին ճշտվել է
13:47 05/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎալերի Պերմյակովի գործով քրեական գործեր են հարուցվել նաեւ հրամկազմի դեմ
08:53 05/02/2015  |  ՄամուլԱռանց մեղադրյալ՝ վարույթ չի լինում. «Հայկական ժամանակ»
17:45 04/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիում կատարված սպանության բացահայտումը կբավարարի հանրությանը.Հովհաննես Մանուկյան
16:57 03/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
09:21 03/02/2015  |  ՄամուլՊերմյակովի ձերբակալման մասին. «Հայկական ժամանակ»
21:35 02/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրեմ Սարգսյանը կներկայացնի Գյումրիում սպանության գործով տուժողների իրավահաջորդների շահերը
19:47 31/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Երեմ Սարգսյանը` Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ. ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն
14:57 31/01/2015  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովից վերցվել են փորձանմուշներ և ուղարկվել համեմատական փորձաքննությունների

Արխիվ

[]