ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս սահմանապահները չեն տրամադրել, իսկ հայկական կողմն էլ չի պահանջել տեղեկատվություն՝ Պերմյակովի ձերբակալությունն ապօրինի է 01/29/2015 18:35 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Գյումրիում Ավետիսյանների եղեռնական սպանության հետ կապված, այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Պատգամավորը պահանջում է անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ:
Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, փաստում է, որ 13.01.2015 թվականին, ժամը 00:15-ին հայ-թուքական պետական սահմանին Ռուսասատանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները ձերբակալել են պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձի, որը, հետագայում պարզվել է, Վալերի Պերմյակովն է:
Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն փոխանցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն էլ, իրենց հերթին, տեղեկություն չեն պահանջել: Հետագայում նույնպես, երբ արդեն պարզ է դարձել, որ տվյալ անձը հանդիսանում է հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում էր Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած սպանությունների կատարման մեջ, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների կողմից տեղեկություն չի տրամադրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տեղեկատվություն չեն պահանջել:
Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարած հետախուզման մեջ գտնվող և սպանությունների կատարման մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալել և հանձնել են Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին: Հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովը, հայ-թուրքական սահմանի մոտից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների վերահսկման ներքո անցնելով շուրջ 17 կիլոմետր, տեղափոխվել է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազա:
Ըստ Զ. Փոստանջյանի ներկայացրած հաղորդման, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների կողմից թույլ տրված ապօրինությունը՝ հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին առանց ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ձերբակալելը և առևանգման միջոցով տեղափոխելը ՀՀ իրավապահ մարմինների կողմից չի կանխվել, չնայած նրան, որ պաշտոնապես հայտարարվել էր, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից ճանապարհները վերահսկվում են և բոլոր գործողությունները կատարվում են համատեղ:
Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ համատեղ իրականացրել են Վալերի Պերմյակովի նկատմամբ ապօրինի ձերբակալություն, հետագայում՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ապօրինի ձերբակալված Վալերի Պերմյակովին թույլ են տվել ապօրինի տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի տարածք, որտեղ նա ներկայումս գտնվում է ապօրինի:
Սույն գործողություններն, ըստ պատգամավորի, իրենց մեջ պարունակում են մի շարք հանցակազմեր՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համապատասխան գլուխներով:
Վալերի Պերմյակովի գործողությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանին իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարք՝ պետական սահմանն ապօրինի հատելը: Վալերի Պերմյակովի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ մեղադրանք չառաջադրելը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանդիսանում է անգործության դրսևորում:
Նշենք, որ հաղորդման պատճենը ուղարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ