ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը 11/28/2014 19:07 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարի, ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի միջև համագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Նիստին ներկա էին նաև ՀՀ ՊՆ հետ համագործակցող հասարարական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կոլեգիայի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի և հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված խիզախ հայորդիների հիշատակը:
Բացելով կոլեգիայի նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած հարցերը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերում հայրենասիրական արժեքների դաստիարակման և ազգային բանակի լավագույն ավանդույթների ձևավորման խորապատկերում կարևորեց քննարկվող հարցերի արդիականությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ բանակաշինության արդի փուլի «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը: Մեր ամրոցում` մեր օրենքներով կամ միասնական պայքար արատավոր բարքերի դեմ» նշանաբանը և այն կյանքի կոչելուն միտված բազմաթիվ միջոցառումները 2014թ. ընթացքում տվել են իրենց դրական արդյունքները և հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել:
Պաշտապանության նախարարի ներածական խոսքից հետո «Զինված ուժերում ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության գործընթացը» թեմայով զեկույց ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:
Պաշտպանական բարեփոխումների ներկա փուլում զինված ուժերի մարտունակության ապահովման կարևորագույն գրավականներից մեկը հայրենասիրական ու բարոյական արժեքներով զինվորի ձևավորումն է: Ընդգծելով նշված իրողության արդիականությունը հայ զինվորականությանը, հասարակության տարբեր շերտերին հոգեպես ու գիտակցորեն շաղկապելու առումով` գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը ներկայացրեց տարեսկզբից մինչ օրս վարչության կողմից իրականացված տարաբնույթ ծրագրերը, միջոցառումներն ու 2015թ. աշխատանքային հիմնական ուղղությունները:
Այնուհետև հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Զեկույցի թեման էր` «Բանակի և քաղաքացիական ուսումնական հաստատությունների համագործակցության միջոցով արատավոր բարքերի դեմ պայքարի ընթացքը»: Համակողմանի վերլուծության միջոցով ներկայացնելով զինված ուժերում արատավոր բարքերի դեմ մղվող պայքարի, բարեկրթության ու բարեվարքության կանոնների ամրապնդմանն ուղղված զգալի աշխատանքների արդյունքները, այդ պայքարի շրջանակում 2014թ. ընթացքում անցկացված միջոցառումները, հետազոտական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, Վարդան Ավետիսյանը փաստեց, որ զինվորական կոլեկտիվներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման, արատավոր երևույթների, քայքայիչ աղանդների գործունեության կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ընդհանուր առմամբ տվել են իրենց դրական արդյունքը, սակայն խնդիրը շարունակում է մնալ հրատապ և դրա հաղթահարումը առավել քան հետևողական ջանջեր է պահանջում:
Կոլեգիայի նիստի ընթացքում զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումների, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների, հայրենասիրական արժեքների ուղենիշների և նմանաբնույթ այլ հարցերի շուրջ ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ակտիվ քննարկումների արդյունքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվեց մի շարք հանձնարարականներ և հստակ ժամանակացույց սահմանեց աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ