ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում բացվել է նորակառույց «Կայարանի շուկան» 11/27/2014 19:45 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցի և պաշտոնատար այլ անձանց հետ ներկա է գտնվել «Կայարանի շուկայի» բացման հանդիսավոր արարողությանը: Այն կառուցվել է «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ նախկինում գործող շուկայի տեղում, որը շուրջ 20 տարի համարվում էր Երևանում գործող գյուղմթերքի ամենամատչելի շուկան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև գնորդների հետ: Օգտվելով առիթից՝ ինչպես վաճառողները, այնպես էլ գնորդներն իրենց գոհունակությունն են հայտնել շուկայում ստեղծված հարմարավետ պայմանների համար:
Տարոն Մարգարյանին ներկայացնելով կատարած աշխատանքը՝ Վիկտոր Ռեբեցը նշել է, որ շուկան հիմնովին կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան, նաև ընդգծել է, որ դա լրացուցիչ որևէ ազդեցություն չի կարող ունենալ վաճառվող գյուղմթերքի գների թանկացման վրա: Ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 800 մլն դրամի ներդրում, ապահովվել են հիմնական 250 աշխատատեղեր, որոնք կավելանան շուկայի ընդլայնման հետ մեկտեղ: Նաև նշվել է, որ այս շուկան Երևանում միակն է, որը ձմռանը ջեռուցվում է, նաև ունի ջեռուցվող հատակ, իսկ ամռան ամիսներին՝ կհովացվի: Շուկայի պատերն էլ կառուցված են այնպիսի շինանյութով, որը -40-ից +40 Ցելսիուս ջերմաստիճանում ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններ: Բացի այդ, կարևորվել է նաև երկաթգծի առկայությունը, ինչը անմիջական և ամենօրյա կապ է ապահովում Արարատի և Արմավիրի մարզի գյուղացիների համար, ովքեր իրենց բերքը առավելագույն թարմությամբ հասցնում են անմիջապես շուկա, ինչով և պայմանավորվում է «Կայարանի շուկայում» գյուղմթերքի վաճառքի անհամեմատ ցածր գինն ու թարմությունը: Տարվա եղանակով պայմանավորված, շուրջ 400-600 գյուղացիների համար բերքի ամենօրյա իրացման նպատակով, ըստ էության, ստեղծված է առևտրային հարթակ:
Կարևորելով շուկայի գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը ողջունում է նմանատիպ նախաձեռնություններն ու նաև, ելնելով բնակիչների պահանջարկից, հատկացրել ու պատրաստ է մայրաքաղաքի վարչական շրջաններում համապատասխան նոր տարածքներ ևս հատկացնել գյուղմթերքի շուկաների կազմակերպման համար:
«Սա քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև համագործակցության հերթական լավ օրինակներից մեկն է: Մենք ողջունում և խրախուսում ենք նմանատիպ նախաձեռնությունները: Ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի պայմաններ են ստեղծված, և մենք աշխատելու ենք, որ մայրաքաղաքի բոլոր շուկաներում ունենանք թե՛ վաճառողի և թե՛ գնորդի համար այսպիսի հարմարավետ պայմաններ: Սա ոչ միայն գյուղացիների համար առանց միջնորդի իրենց արտադրանքը վաճառելու լավ հնարավորություն է, այլև մայրաքաղաքի բնակչությանն է հնարավորություն ընձեռում առավել մատչելի գներով ձեռք բերելու գյուղացիական արտադրության սննդամթերքը: Բացի այդ, նաև շատ ուրախալի է, որ այստեղ ստեղծված է մոտ 300 հիմնական աշխատատեղ և որ այն դեռևս ավելանալու միտում ունի: Իսկ որ դա սոցիալական կարևոր նշանակություն ունի, կասկածից վեր է»,- շեշտել է քաղաքապետը:
Շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող շուկան բաղկացած է մեծածախ և մանրածախ առևտրի համար նախատեսված սրահներից: Մեծածախ առևտուրն իրականացվելու է գիշերային ժամերին, որտեղից կարող են գնումներ կատարել ցանկացող բոլոր քաղաքացիները, իսկ առավոտյան ժամերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը գործում է մանրածախ հիմնական շուկան, որտեղ վաճառք են իրականացնում ինչպես վերավաճառողները, այնպես էլ այն գյուղացիները, ովքեր չեն հասցրել գիշերն իրացնել իրենց բերքը, կամ պարզապես ցանկանում են անմիջապես իրենք վաճառել այն:
Այնուհետ, չմերժելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի հրավերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է Երևանի կայարանի վերանորոգված շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Քաղաքապետն այցելել է նաև կայարանի շենքում գործող Հայաստանի երկաթուղու թանգարան, ծանոթացել հայկական երկաթուղու պատմության մասին պատմող ցուցանմուշներին: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի և հայկական երկաթուղու խորհրդանիշներով հուշամեդալ է հանձնել:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ