Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին (Լուսանկարներ) 11/21/2014   22:51  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով եղավ Երևան - Իջևան ավտոմայրուղու դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում, Տավուշի մարզի Վազաշեն - Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ հատվածում և Բերդ – Նավուր - Իծաքար ճանապարհահատվածում: Նախարարը տեղում ծանոթացավ 2014թ. ծրագրով հիմնանորոգված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, առաջին կանգառը Մ4 Երևան - Իջևան ավտոմայրուղու՝ դեպի Դիլիջանի թունել տանող 73.2 – կմ 83.12 հատվածում էր, որը հիմնանորոգվել է 2014թ. ՀՀ պետական բյուջեի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման» ծրագրով։ Մինչև հիմնանորոգումը ճանապարհի նշված հատվածը գտնվում էր ծայրահեղ քայքայված վիճակում՝ մակերևույթի ընթացիկ վերանորոգումների համար յուրաքանչյուր տարի պահանջելով զգալի գումարներ։

Հիմնանորոգման ընթացքում կառուցվել է նոր ճանապարհային հագուստ, իրականացվել է ճանապարհային ծածկի մշակում «սառը վերաօգտագործման» (Recikling) եղանակով (ցեմենտի և խճի ավելացմամբ)։ Ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի հաստությունը կազմում է 6 սմ, վերին շերտինը՝ 4 սմ։ Վերականգնվել են իջատեղերը, ջրահեռացման համակարգը, հենապատերն ու կամուրջները։ Անվտանգության նկատառումներից ելնելով տեղադրվել են նոր մետաղական արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կատարվել է գծանշում։

Նշված ճանապարհահատվածը հիմնանորոգումից հետո 3 տարի գտնվելու է երաշխիքային ժամկետի մեջ։ Հիմնանորոգման ընթացքում կատարված աշխատանքների որակը նկատի առնելով՝ այն հաշվարկված է անխափան ծառայելու շուրջ 12 տարի։ Պայմանագրային արժեքը՝ 1 179 583 824 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), կապալառու՝ «Ճանապարհ» ՍՊԸ:

Նախարարի հաջորդ կանգառը Տավուշի մարզի Վազաշեն - Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ ճանապարհահատվածում էր։

Տավուշի մարզում Հ37, Մ4 – Այգեհովիտ – Վազաշեն - Պառավաքար ճանապարհի Վազաշեն - Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 140-Ն որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ: Նախագիծը կազմել է «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերությունը՝ շինարարական աշխատանքների 612.8 մլն դրամ նախահաշվային արժեքով:

2014թ. փետրվարի 27-ին «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքվել է 519.7 մլն դրամ արժեքով կապալի պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կապալառուն աշխատանքները պետք է ավարտեր 2014թ. հունիսի 30-ին: Սակայն «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքված կապալի պայմանագիրը՝ աշխատանքները կատարելու համար սահմանված ժամկետը խախտելու հիմքով, պատվիրատուի կողմից 2014թ. օգոստոսի 14-ին միակողմանի չեղյալ է համարվել: Այսօր այդ աշխատանքներն իրականացնում է «Խաչհար» ՍՊ ընկերությունը՝ 2014թ. սեպտեմբերի 25-ին կնքված նոր պայմանագրի համաձայն։

Կառուցվող շրջանցիկ հատվածում հողային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Ճանապարհի ամբողջ երկայնքով ավարտված են նաև ավազակոպճային հիմքի տեղադրման աշխատանքները։ Սկսվել են նաև ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Կապալի պայմանագրի արժեքը 356 341 937 ՀՀ դրամ է: Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից։ Այն նախատեսվում էր ավարտել 2014թ. հոկտեմբերի 30-ին։

Այս պահին ճանապարհի 1,5 կմ հատվածում ասֆալտապատումն ավարտված է, սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, առատ տեղումները թույլ չեն տալիս աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թաց հիմքի վրա հնարավոր չէ որակյալ ասֆալտապատում կատարել: Եթե որոշակի ժամանակ տեղումներ չլինեն, կարճ ժամանակում ասֆալտապատման աշխատանքներն ավարտին կհասցվեն։ Հակառակ դեպքում կապալառուն պարտավորվում է կնքած պայմանագրի գումարի շրջանակներում գարնանն ամբողջությամբ ավարտել աշխատանքները:

Չնայած դրան՝ չասֆալտապատված հատվածում ներկայում կատարվում են խճային ամրացման լրացուցիչ աշխատանքներ, որոնք կավարտվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, այնուհետև ճանապարհն անվտանգ երթևեկելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:

Այլընտրանքային ճանապարհահատվածն ունի 3.2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կրճատում է մոտ երկու կիլոմետրով։

Նախարարն այցելեց նաև Բերդ – Նավուր - Իծաքար 11.1 կմ երկարությամբ վերականգնված ճանապարհահատված։ Այն սկիզբ է առնում Բերդ քաղաքից (Հ-36 ա/ճ-ի և Տ-10-12, Հ-36-Վերին Կարմիրաղբյուր ա/ճ-ի հատման տեղից), անցնում է Նավուր գյուղով և ավարտվում Իծաքար գյուղի վերջնամասում։
Ճանապարհը կարևոր ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ այս տարածքի բնակավայրերի կենսական կարիքները բավարարելու առումով, ապահովելով Բերդի տարածաշրջանի Այգեձոր, Չորաթան, Չինարի, Արծվաբերդ, Նորաշեն, Վերին Կարմիրաղբյուր գյուղերի և Բերդ քաղաքի երաշխավորված և հարմար տրանսպորտային կապը հանրապետության մյուս շրջանների և մայրաքաղաքի հետ։

Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի հողային պաստառը գտնվում էր շատ վատ վիճակում։ Ասֆալտբետոնե ծածկը խիստ քայքայված էր, տարբեր խորությամբ և մեծ մակերեսներով փոսերով, լայնական, երկայնական, ցանցաձև ճաքերի առկայությամբ։ Անմխիթար վիճակում էին նաև ջրահեռացման համակարգերը, արհեստական կառուցվածքները, երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը: Դրա հետևանքով խիստ դժվարացել էր տրանսպորտային հաղորդակցությունն այդ հատվածում:

Ճանապարհի նորոգման ընթացքում կատարվել են հողային պաստառի վերականգնման աշխատանքներ, տեղադրվել է նոր ասֆալտբետոնե ծածկ, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, գյուղամիջյան հատվածներում կառուցվել են մայթեր, բարեկարգվել են իջատեղերն ու մուտքերը, անվտանգության նկատառումներից ելնելով տեղադրվել են մետաղական արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կատարվել է գծանշում:

Ճանապարհահատվածի վերականգնումը «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ կողմից, համաձայն ծրագրի, կատարվել է 2012թ. ապրիլ-օգոստոս ամիսներին: Շահագործման ընթացքում Բերդ - Նավուր 8.9 կմ երկարությամբ հատվածում, գերբեռնված բեռնատար մեքենաների երթևեկության հետևանքով, ճանապարհային պատվածքի որոշ տեղամասերում ասֆալտբետոնե ծածկի վրա ի հայտ են եկել թերություններ: Երաշխիքային ժամկետում, կապալառուն սեփական միջոցների հաշվին վերանորոգել է ծածկը, սակայն քանի որ թերությունները ամբողջովին չեն վերացվել, երաշխիքային ժամկետը երկարաձգվել է, և կապալառուն պարտավորվել է սեփական միջոցներով և պատշաճ որակով մինչև 2014թ. հոկտեմբերի 1-ը վերացնել ի հայտ եկած բոլոր թերությունները:

Կատարվել են հիմքերի ամրացման անհրաժեշտ աշխատանքները, որից հետո 9 կմ երկարությամբ ճանապարհահատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ՝ ապահովելով ներկայացված պահանջները:

Բերդ – Նավուր - Իծաքար Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի շրջանակներում։ Պայմանագրային արժեքը կազմել է 982 880 409 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Ճանապարհաշինական բոլոր ծրագրերն իրականացվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի անմիջական վերահսկողության ներքո։

 

 

 

 

 



Հեղինակ` «Փաստինֆո»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]