ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բուդաղյան եղբայրներին ագրեսոր դարձնելու դատախազության սցենարը կտապալվի՝ ակնկալում է Հայկ Ալումյանը 11/21/2014 20:41 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ աղմկահարույց արյունալի միջադեպի գործով հաջորդ դատական նիստում կսկսվի վկաների հարցաքննությունը՝ Զարզանդ Նիկողոսյան, Տրդատ և Տիգրան Խաչատրյաններ հաջորդականությամբ: Դրան նախորդել է, ինչպես հայտնի է, գործով տուժող ճանաչված, մարզի առաջին տիկին Լորետա Բարսեղյանի հարցաքննությունը: Նրան, ի դեպ, պաշտպանական կողմը տուժող չի համարում:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով Լ.Բարսեղյանի հարցաքննության փուլը՝ գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը փաստեց, որ թեև տուժողի առավել հաճախ հանդիպող պատասխանն էր՝ «մեղադրանքի սահմաններից դուրս է, չեմ պատասխանում», այդուհանդերձ, պաշտպանական կողմի այդ բոլոր հարցերը դատարանն ի վերջո գնահատել է որպես մեղադրանքին վերաբերող հարցեր: Բազմաթիվ դեպքերում դատարանն արձանագրել է նաև, որ հարցին պատասխանելը Լորետա Բարսեղյանի պարտականությունն է, բայց վերջինս անգամ դրանից հետո չի պատասխանել հարցերին:
Անձամբ իրեն և իր մերձավորներին վերաբերվող հարցերին չպատասխանելու Լորետա Բարսեղյանի դիրքորոշման վերաբերյալ ևս դատարանը մի շարք անգամներ տուժողի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այս կամ այն հարցի պատասխանը չի առնչվելու իրեն կամ իր մերձավորներին, դրանք այնպիսի հարցեր են, որոնց տուժողը պարտավոր է պատասխանել:
Հարցերը մեծամասամբ վերաբերվում էին մարզպետի առանձնատան խոհանոցում տեղի ունեցած խոսակցության ձայնագրությանը, ուստի խուսանավելու, քրեական պատասխանատվությունից խուսափելու թերևս միակ հնարավորությունը ուղղակի որևէ հարցի չպատասխանելն էր: «Ես շանս տվեցի, որպեսզի Լորետա Բարսեղյանը պարզաբանի, թե ովքեր էին այդ խոսակցությունները վարում, նա չպարզաբանեց, սակայն խոսակցության բովանդակությունից ակնհայտ երևում է, որ ինքն է այդ խոսակցությունը վարում»,- նկատեց Հայկ Ալումյանը:
Պաշտպանը փաստեց նաև, որ թեև Արտակ Բուդաղյանին է մեղադրանք առաջադրվել առանձնատան մոտ հավաքված անձանց կյանքի համար սպառնալիք ներկայացնելու վերաբերյալ, սակայն հակառակ կողմի կանանց գոռոցներն ուղղված են եղել ոչ թե Արտակ Բուդաղյանին, այլ Տիգրան Խաչատրյանին: Հնչում էին «Տիգրան, մի կրակիր», «ինչի՞ կրակեցիր, Տիգրան», «ինչի՞ տվեցիր սպանեցիր, բոյդ թաղեմ, Տիգրան», «ինչի՞ խփիր, այ անասուն»: Ըստ պաշտպանի, ակնհայտ երևում է, որ իրականում միակ սպառնալիք ներկայացնողը այդ դրվագում Տիգրան Խաչատրյանն է եղել: «Շատ-շատ տարբեր խոսակցություններ կային, որոնցից ոչ մեկը Լորետա Բարսեղյանի կողմից չլուսաբանվեց: Ու հենց դրանով էլ շատ բան է ասված, որովհետև ոչ մի հարցի պատասխան ինքը չունի, ցանկացած հարցի պատասխան առաջացնելու է նոր հարցեր, ու որպես հետևանք, փլվելու է այն պաշտոնական վարկածը, որ այսօր դատախազությունը փորձում է առաջ տանել»,-ասաց Հայկ Ալումյանը:
Եթե Լորետա Բարսեղյանը՝ լինելով Տիգրան Խաչատրյանի մայրը, գուցե ինչ-որ հարցերի չպատասխանելու իրավունք ուներ, որովհետև այդ հարցերի պատասխաններն ակնհայտորեն վկայելու էին, որ իրական վտանգն ու հարձակումը Տիգրան Խաչատրյանից է եղել, ապա գործով անցնող շատ ուրիշ վկաներ ուղղակի պարտավոր են պաշտպանական կողմի հարցերին պատասխանել: «Լորետա Բարսեղյանի այս մոտեցումները չեն կարող նույնությամբ որդեգրվել մյուս վկաների կողմից, նրանք պարտավոր են լինելու ցուցմունքներ տալ ու ճշմարտացի ցուցմունքներ տալ»,- ասաց պաշտպանը:
Հայկ Ալումյանը նշեց, որ գործով նախկին մեղադրյալ, ներկայումս վկա Տիգրան Խաչատրյանին իրենք աշխատելու են այնպիսի հարցեր տալ, որոնց նա օրենքով պարտավոր է լինելու պատասխանել:
Հայկ Ալումյանը տեսակետ հայտնեց, որ անկողմնակալ և ամենակարևորը՝ անկախ դատարանի պարագայում, այս գործով Արտակ Բուդաղյանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ: «Ինչո՞ւ է մյուս կողմին անհրաժեշտ մեղադրական դատավճիռ Արտակ Բուդաղյանի նկատմամբ՝ զուտ նրա համար, որպեսզի արդարացնեն իրենց կողմից կատարված գործողությունները: Չէ՞ որ իրենք դիտավորյալ Արտակ Բուդաղյանին հրազենային ծանր մարմնական վնասվածք են պատճառել, և այդ հարցի պատասխանը դեռ օդում կախված է: Եթե Արտակ Բուդաղյանը իրենց կյանքի համար վտանգ չէր ներկայացնում, իրականում վտանգ չէր ներկայացնում, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ Արտակ Բուդաղյանին մարմնական վնասվածք պատճառելու համար ոչ ոք այսօր պատասխանատվություն չի կրում»,- նկատեց Հայկ Ալումյանը: Դրա համար հակառակ կողմը, առաջին հերթին՝ դատախազությունը, որը, պաշտպանի գնահատմամբ, Խաչատրյանների ամենաերևացող պաշտպաններից է, շատ պարզ սցենար է կառուցել՝ երկու եղբայրներին սարքել ագրեսոր, տպավորություն ստեղծել, որ երկու եղբայրներն էլ կյանքի համար անմիջական վտանգ էին ներկայացնում այնտեղ գտնվողների համար, որպեսզի արդարացվի Տիգրան Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը, իսկ Սուրիկ Խաչատրյանը քրեական պատասխանատվության չենթարկվի:
«Ես ակնկալում եմ, որ այդ սցենարը կտապալվի»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն այդ դեպքի մեղավորները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ դեպքի հանգամանքների աղավաղմանը և իրական կատարողների արարքների պարտակմանը: «Ես կոչ եմ անում նրանց, ովքեր հիմա են այդ գործով որոշումներ կայացնում, չմեծացնել այդ անձանց թիվը, ովքեր ապագայում պիտի պատասխան տան այս ամեն ինչի համար, իրենց սեփական անձով չհամալրեն այն անձանց ցուցակը, ովքեր ապագայում պատասխանատվություն են կրելու»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ