ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կունիո Միկուրիա. Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի մաքսային համակարգում առաջընթաց է արձանագրվել 11/21/2014 18:42 | ԼՐԱՀՈՍ
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրավերով նոյեմբերի 19-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան:
Ինչպես հայտնւոմ են ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով վերջին տարիներին մաքսային համակարգում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ակտիվ մասնակցությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության ծրագրերին, սերտացող և արդյունավետ համագործակցությունը` ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան երկրորդ անգամ է այցելում մեր երկիր` ծանոթանալու նախորդ այցին հաջորդած բարեփոխումներին:
Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու և վերջին 5 տարիներին համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքներն ամփոփելու նպատակով ՀՄԿ գլխավոր քարտուղարն առանձնազրույց է ունեցել ֆինանսների նախարարի, այնուհետև հանդիպում` մաքսային ծառայության ղեկավար անձնակազմի հետ: ՀՄԿ գլխավոր քարտուղարին ներկայացվել է վերջին տարիների մաքսային ծառայության բարեփոխումների ընթացքը:
Այցի շրջանակում Կունիո Միկուրիան մասնակցել է նաև ՀՄԿ-ի կողմից իրականացվող «Կոլումբոս» ծրագրի 3-րդ` գնահատման փուլի փակման արարողությանը:
Լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՄԿ փորձագետները դրական են գնահատել արդյունքները. «ՀՄԿ անդամ 179 երկրներից 100-ում իրականացվում է «Կոլումբոս» ծրագիրը: Մեր երկիրն առաջիններից էր դարձել ծրագրի շահառու և մեկն այն 6 երկրներից, որտեղ ծրագրի երեք փուլերն էլ իրականացվել են: Հայաստանը 6-րդ պետությունն է, որտեղ ՀՄԿ փորձագետները կատարել են վերջնական` գնահատման փուլի աշխատանքերը, ինչը նշանակում է` բարեփոխումներին ուղղված գործողությունների ծրագիրն իրականացվել է հաջողությամբ»:
Մաքսային ծառայության աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել նաև ՀՄԿ գլխավոր քարտուղարի կողմից. «Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի մաքսային համակարգում մի քանի ուղղություններով է առաջընթաց արձանագրվել: Զգալիորեն փոփոխվել է օրենսդրական դաշտը` համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին: Իսկ Մաքսային ընթացակարգերի պարզեցման կոնվենցիային անդամակցմամբ` Հայաստանը միջազգային հանրությանը տպավորիչ ուղերձ է հղել իր մտադրությունների մասին»:
ՀՄԿ փորձագետների գնահատմամբ 2009-14թթ. գործողությունների ռազմավարական ծրագրերը և ճանապարհային քարտեզն ամբողջական էին և ընդգրկուն, TWM ծրագրի և էլեկտրոնային հայտարարագրի ներդրման համակարգում ամբողջությամբ ներառված են ռիսկերի կառավարման համար անհարժեշտ գործիքները, հետևողականորեն իրականացվում են «մեկ պատուհան» սկբունքի կիրառման, լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրմանն ուղղված աշխատանքերը: Մատնանշվել են նաև այն հիմնական ուղենիշերը, որոնցով պետք է առաջնորդվի ծառայությունն առաջիկա տարիներին:
ՀՄԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը. «Հաշվի առնելով մինչ օրս արձնագրված առջընթացն` օրենսդրական կարգավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և կադրային ներուժի բարելավման գործում, վստահ եմ` Հայաստանում հետայսու ևս առաջընթաց կարձանագրվի բոլոր ուղղություններով: Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը և համագործակցությունը»: Անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը` Կունիո Միկուրիան ընդգծել է, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծում, քանի որ ՄՄ-ն և ԵՏՄ-ն նույնպես առաջնորդվում են Կիոտոյի կոնվենցիայով, այսինքն` ՀՄԿ սկզբունքերով:
Արաբկիրի սպասարկման կենտրոնում ՀՄԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նորամուծություններին և հետևել աշխատանքային գործընթացներին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների միջոցով հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հնարավորություններին: Պաշտոնական այցի շրջանակում բարձրաստիճան հյուրն այցելել է նաև Դիլիջանի ուսումնական կենտրոն, ծանոթացել ուսումնական գործընթացների հեռանկարին: Նա նշել է. «Գերարդիական կենտրոնի գործարկումն աննախադեպ կլինի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում. քայլեր են ձեռնարկվում կենտրոնին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ»: Այցի ընթացքում ՀՄԿ-ի և կենտրոնի միջև ակտիվ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ՀՄԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ