ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բուրգ գոյություն չունի». Կարեն Բաբակեխյան 11/20/2014 14:50 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը՝ ընտանյոք հանդերձ:
Ներկայումս թոշակառու Կարեն Բաբակեխյանն այսօր հայտնեց, որ գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի հայրն իր վաղեմի ընկերն է, առկա են նաև քավոր-սանիկական հարաբերություններ, մտերմությունը մինչև օրս էլ շարունակվում է:
Կարեն Բաբակեխյանը հայտարարեց, որ ինքը որևէ գործնական առնչություն չի ունեցել Արթուր Անդրեասյանի հետ. գործունեության ոլորտներն են տարբեր եղել:
Նա հայտնեց, որ ինքը որևէ գործարք չի ունեցել ամբաստանյալի հետ, իր որդին է ունեցել. Արթուրը խնդրել է նրանից գնել գրավադրված տարածքը, և Կարեն Բաբակեխյանի կինը Արթուրի ու նրա կնոջ հետ գնացել են ու տարածքը ձևակերպել իր կնոջ անունով: Նախապես որդին գումար է տվել, որպեսզի Արթուր Անդրեասյանը վճարի բանկին ու գրավից հանի տարածքը: Մինչ տարածքը գնելն ինքն իր ընկերոջից՝ Վասիլ Անդրեասյանից, հավաստիացել է, որ նա տեղյակ է նման գործարք կնքելու՝ Արթուրի առաջարկից:
Կարեն Բաբակեխյանը հայտնեց, որ ինքը տոկոսով գումար չի տվել Արթուր Անդրեասյանին, որդին էլ երևի չի տվել, եթե տար, ինքը կիմանար: Նա հայտնեց նաև, որ ինքը տեղեկություն չունի՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը Արթուրին տոկոսով գումար տվե՞լ է, թե՝ ոչ:
Փոխարենն ինքը լսել է, որ Արթուրը պարտքեր է ունեցել և դրա համար տարածքը վաճառելու առաջարկով եկել է իր որդու մոտ:
Կարեն Բաբակեխյանը որպես զրպարտանք գնահատեց խոսակցություններն այն մասին, թե իբր որդին զենքերով հարձակվել է Արթուրի տան վրա, և գործարքը պարտադրանքի հետևանք է:
Ըստ Կարեն Բաբակեխյանի՝ զրպարտանքները գալիս են Արտակ Գալստյանից՝ «Վանոյի Արտակից», ով իր թիվ մեկ թշնամին է, քանի որ զրպարտել է իրեն ու իր ընտանիքին:
«Բուրգ գոյություն չունի»,- ասաց նա: Մամուլում այդ մասին հրապարակումները հայտնվել են Արտակ Գալստյանի ջանքերով: Ըստ Կարեն Բաբակեխյանի՝ իրեն հայտնի են Արտակ Գալստյանի խնդիրները, ովքեր են նրա «մեջքը», որոնց մասին կգա ժամանակը բոլորը կիմանան, ու Արտակ Գալստյանն իր ժամանակին պատասխան կտա: Նա ընդգծեց նաև, որ ինքը ոստիկանության գնդապետ է, եթե տարածքը խլված լիներ, իրենք այն չէին ձևակերպի իր կնոջ անունով:
Կարեն Բաբակեխյանը նաև կարծիք հայտնեց, որ Արթուրը նորմալ ընտանիքի զավակ է, որ ինքը չի լսել, որ նա որևէ մեկին «քցի»: Այն, ինչ որ տեղի է ունենում, Կարեն Բաբակեխյանը գնահատեց որպես «շատ տարօրինակ», «Արթուրից ու նրա ընտանիքից շատ հեռու»:
«Եթե 2 մլն 700 հազար «քցող» լիներ, պետք է դղյակում ապրեր»,- ասաց նա:
Կարեն Բաբակեխյանի որդին՝ Ռուբեն Բաբակեխյանը, իր հերթին հայտնեց, որ Արտակ Գալստյանին ճանաչում է որպես վատ, տոկոսով գումար տվող, գրավատուն ունեցող, տարբեր մարդկանց հետ բնակարանային խնդիրներ ունեցող մարդ:
Դատարանում հարցաքննվեց նաև Կարեն Բաբակեխյանի կինը՝ Դոնարա Նազարյանը, ով ցուցմունք տվեց իր անունով տարածքը ձևակերպելու հանգամանքների մասին:
Ի դեպ, Արթուր Անդրեասյանը հայտարարեց, որ վկաները ճիշտ են ասում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
- 04/19/2024 21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
- 04/19/2024 20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ