Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին

Հիպոթեքային ճգնաժամից տուժած գլխավոր խմբագիրը դատապարտվեց՝ շորթման մեղադրանքով 11/20/2014   13:03  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


«Դելովոյ Էքսպրես» թերթի  գլխավոր խմբագիր, 55-ամյա  Էդուարդ Նագդալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով շորթում, և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։

Հիշյալ հոդվածը նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով 2013թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում` «Կոնվերս Բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի հաղորդման հիման վրա` շորթմամբ առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք հանձնելու և գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ։

2014թ. ապրիլի 28-ին Էդուարդ Նագդալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն։

2014թ. օգոստոսի 5-ին կայացած դատական նիստի ընթացքում, սակայն, մեղադրողը որոշում է կայացրել՝ ամբաստանյալ Էդուարդ Նագդալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, խստացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադրանք առաջադրելու մասին։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրված դատավճռի՝ դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով՝ Դատարանը հաստատված է  համարել, որ Էդուարդ Նագդալյանը Տիգրան Դավթյանի պատիվը և վերջինիս ղեկավարած «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության գործարար համբավն արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես՝ «Դելովոյ Էքսպրես» թերթի որևէ համարում Բանկի վարած գործարար քաղաքականությունը քննադատելու, բանկի ղեկավար Տ.Դավթյանին «խաբեբա» անվանելու, իսկ Բանկին՝ որպես Հայաստանի Հանրապետության ամենախնդրահարույց ընկերություն ներկայացնելու սպառնալիքով 2013թ. հունիսի 19-ին  նրա աշխատավայր է ներկայացրել նամակ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության կողմից իր ղեկավարած «Դելովոյ Էքսպրես» թերթի հետ 5.000.000 ՀՀ դրամով, բայց և զեղչված արժեքով գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու, բանկի կողմից դատարան ներկայացված հայցերը հետ վերցնելու և բանակցություններն առանց դատարանի միջամտության շարունակելու, իր բանկային հաշիվներն ու ակտիվներն անհապաղ կալանքից ազատելու, «Գրին Վիլիջ» թաղամասի 6-րդ (իրականում 5-րդ) տունը կրկնակի գրավից անհապաղ հանելու, «Գրին Վիլիջ» թաղամասի հողամասում կառուցվող յուրաքանչյուր տան և հողի վարկերի վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափի գույքային բնույթի գործողություններ կատարելու, մասնավորապես՝ Բանկի հանդեպ չկատարած վարկային պարտավորությունների կապակցությամբ գոյացած 64.803.230,342 ՀՀ դրամին համարժեք 157,687.44 ԱՄՆ դոլարի չափով տուգանքներն ու տույժերը զրոյացնելու պահանջ։

«Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, չկատարելով վերոնշյալ ապօրինի պահանջները, 2013թ. հունիսի 25-ին հաղորդմամբ դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է»,- նշվում է դատավճռում։

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ արատավորող տեղեկություններ տպագրելը մամուլի մասնագիտական պարտականությունն է և քննությամբ չի պարզվել, առավել ևս՝ հաստատվել, որ իր կազմած և Տ.Դավթյանին հանձնած քննադատական նամակում պարունակվում են արատավոր, կեղծ և զրպարտչական բնույթի տեղեկություններ։

Ամբաստանյալը նշել է նաև, որ Բանկն իրավունք չուներ առանց դատարանի որոշման արգելանք դնել իր հաշիվների վրա: Ւնքը վերոնշյալ նամակը գրել է, քանի որ հայտնվել էր անելանելի վիճակում. վարկեր տրամադրած և Տ.Դավթյանի ղեկավարած Բանկը խուսափում էր որևէ երկխոսությունից։

5.000.000 ՀՀ դրամի չափով գովազդային պայմանագիր կնքելու վերաբերյալ գլխավոր խնբագիրը հայտնել է, որ այդ պայմանագիրը կնքելու առաջարկն եղել է 50 % զեղչված արժեքով, այն Բանկի կողմից ընդունվելու դեպքում առաջին հերթին շահ ստացողը լինելու էր վերջինս, քանի որ կտնտեսեր նույնչափ գումար։

Թեև տեղյակ չէր տույժ-տուգանքների մասին, Տ.Դավթյանին ուղղված նամակում տուգանային պարտավորությունները հանելու մասով պահանջ է ներկայացրել, քանի որ ենթադրում էր, որ գույքը հանձնելուց հետո իր հիմնական պարտավորությունները մարված են։

Ըստ ամբաստանյալի՝ ինքը Բանկից վերցրել է ընդհանուր առմամբ 550.000 ԱՄՆ դոլարի չափով վարկեր, մոտ երկու տարի իր վարկային պարտավորությունները պատշաճ կատարել է, 3.000-ից 4.000 ԱՄՆ դոլարի չափով մայր գումարը և տոկոսները պարտաճանաչորեն վճարել է, ինչը շարունակվել է մինչև 2008 թվականի հիպոթեքային ճգնաժամը, երբ հաճախորդներն սկսել են խզել իր հետ կնքված պայմանագրերը։ Գիտակցելով, որ այլևս չի կարողանում վարկի մարումներ կատարել՝ շուրջ մեկուկես տարի բանակցել է Բանկի հետ։

Դատարանում նա նաև նշել է, որ նամակի բովանդակությունն իրականում մամուլում չէր տպագրելու, ՀՀ վարչապետին չէր դիմելու, քանի որ եթե նամակը արդյունք չտար, մնացած գործողությունները նույնպես անիմաստ կլինեին։ Նամակում հիշատակած «հոդվածի բոլոր իրավունքները գնելու» պահանջն ամբաստանյալը մեկնաբանել է փոխաաբերական իմաստով, մասնավորապես` արգելանքները հանելու տեսանկյունով։

Դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալ Էդուարդ Նագդալյանի պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են քրեական պատասխանատվությունից և պատժից ազատվելու նպատակ:

Տուժող Տիգրան Դավթյանը Դատարանում հայտնել է, որ 2013թ. հունիսի 19-ին ստացել է նամակ, որի հեղինակն սպառնացել է դրանում եղած տեղեկատվությունը հրապարակել էլեկտրոնային լրատվամիջոցներում և թերթերում, ինչպես նաև՝ ուղարկել այդ հոդվածը ՀՀ ԿԲ նախագահին, ՀՀ այլ բանկերի տնօրեններին և ՀՀ վարչապետին, իսկ որպես պահանջների վերջնաժամկետ՝ նշվել էր 2013թ. հուլիսի 1-ը։

Դրանից հետո արդեն էլեկտրոնային փոստով ստացել է ևս մեկ նամակ, որի մեջ նամակագիրը հույս է հայտնել, որ ինքը կկատարի նախկին նամակի պահանջները։

2013թ. հունիսի 25-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ԿԱ Ազգային անվանգության ծառայություն, որի աշխատակիցներն են պարզել, որ նշված նամակի հեղինակը «Դելովոյ Էքսպրես» թերթի գլխավոր խմբագիր, «Կոնվերս Բանկի» վարկառու Էդուարդ Նագդալյանն է։

Տուժողը հայտնել է, որ իր կարծիքով` Էդուարդ Նագդալյանի՝ նման քայլը կապված է բանկի հանդեպ ունեցած պարտավորությունները ժամանակին չմարելու հետ, ինչի պատասխանատվությունը վերջինս անհիմն կերպով վերագրել է իրեն և Բանկին։

Նա նշել է, որ «Կոնվերս Բանկ»-ի կողմից Էդուարդ Նագդալյանին հատկացվել էր մոտ 500.000 ԱՄՆ դոլար գումար և այդ պարտավորությունները չմարելու համար բանկի կողմից արտադատական կարգով վերցվել են գրավադրված Ձորաղբյուր գյուղի կառուցվող տների մի մասը։

2013թ. սեպտեմբերի 13-ին էլեկտրոնային փոստով ինքն Էդուարդ Նագդալյանից ստացել է ևս մեկ նամակ, որում վերջինս զղջացել է կատարածի համար և պարտավորվել է նման քայլերի չդիմել։ Ինքը վերջին նամակը չի ըմբռնել որպես սպառնալիք և Էդուարդ Նագդալյանի դեմ գույքային պահանջ և բողոք չունի, իր համար կարևորն այն է, որ նա զղջում է կատարածի համար։

Ըստ Տիգրան Դավթյանի՝ Նագդալյանի կողմից ներկայացվել են տարբեր ծրագրեր, որոնցից հարմարներն իրենց կողմից ընդունվել է, սակայն Նագդալյանը չի իրականացրել դրանք։ Խոսակցությունը գնացել է այն մասին, որ Նագդալյանն այլ ծրագրերի միջոցով պետք է գումարներ ներգրավեր և ավարտելով բնակարանների ենթակառուցվածքների շինարարությունը` ստանար բնակարանները վաճառելու հնարավորություն և ստացած գումարներով մարեր ստանձնած վարկային պարտավորությունները, ինչը, սակայն, մինչ օրս չի կատարել։

Ըստ տուժողի՝ այս պահի դրությամբ, որպես ֆիզիկական անձ, իրեն տուժող չի համարում: Տևական ժամանակ ճանաչելով Էդուարդ Նագդալյանին՝ տուժողը կարծիք է հայտնել, որ վերջինս ունակ էր իրագործելու տված սպառնալիքները, քանի որ բանկային պարտավորությունների հետ կապված անձն ունակ է դիմելու նման քայլերի։

Նա նշել է նաև, որ Էդուարդ Նագդալյանի կատարած արարքի համար օրենքով սահմանված պատիժը խիստ է, նրա դեմ քաղաքացիական հայց չունի, խնդրել է  նրան հնարավորինս մեղմ պատժել։

Դատարանն ի վերջո գտել է, որ  ամբաստանյալը կատարել է շորթում՝ Տիգրան Դավթյանի պատիվը և վերջինիս ղեկավարած «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության գործարար համբավն արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրան է ներկայացրել առանձնապես խոշոր չափով գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այսինքն` կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։

Դատարանը միաժամանակ փաստել է, որ «Դելովոյ Էքսպրես» թերթի հետ 5.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գովազդային պայմանագիր կնքելու վերաբերյալ տուժող Տ.Դավթյանին ներկայացված պահանջը չի բովանդակում ՀՀ քրեական օրենսգքրի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու հիմնավոր փաստարկ չէր և այդ տեսանկյունով անհրաժեշտ է հանել ամբաստանյալին առաջադրված վերջնական մեղադրանքից, քանի որ վերջինս նման պահանջը պետք է ներկայացներ տուժողի համար ակնհայտ ոչ ձեռնտու և միաժամանակ իր համար շահավետ պայմաններով, մինչդեռ պայմանագիր կնքելու և այդ կերպ ծառայություններ մատուցելու առաջարկը տուժողին, ըստ ամբաստանյալի դատաքննական ցուցմունքների և իրեղեն ապացույց ճանաչված նամակի գրառումների, ներկայացվել է 50 % զեղչ կատարելու պայմանով, ինչը, որպես պաշտպանական կողմի վարկած, մեղադրող կողմը մինչդատական և դատական քննության արդյունքներով չի հերքել, ուստի՝ պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալ Էդ.Նագդալյանի։


 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]