ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին հարսից պահանջել է սոցիալական ցանցերից դուրս գալ և որևէ մեկի հետ չշփվել 11/01/2014 13:33 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի 53-ամյա բնակիչ Վլադիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել՝ իր հորեղբոր որդու նախկին կնոջ առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար և դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման:
Ամբաստանյալը, ով ունի երկու նախկին մարված դատվածություն, իսկ երրորդ դատվածությունից պայմանական վաղաժամկետ ազատված է, ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 25-ին` ժամը 00:15-ի սահմաններում, Քաջարան քաղաքում՝ փողոցում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զարմիկի նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին: Դրա հետևանքով կնոջը պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս` աջ ակնագնդի սպիտակուցաթաղանթի, աջ ակնակապիճային շրջանի, պարանոցի աջ շրջանի, կրծքավանդակի ձախ շրջանի, ձախ բազկի շրջանի, աջ նախաբազկի շրջանի արյունազեղումներ, աջ այտային շրջանի ճանկռվածքներ, ձախ արմնկահոդի շրջանի քերծվածք, աջ ակնագնդի կոնտուզիա, աջից ստորին ծնոտի տեղաշարժով կոտրվածք:
Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել կնոջ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ: Ամբաստանյալը նշել է, որ տուժողն իր հորեղբոր որդու նախկին կինն է, ինքը բազմիցս փորձել է նրան հաշտեցնել ամուսնու հետ: Տեղյակ էր, որ կնոջ աշխատանքն ավարտվում է ժամը 00:00-ի սահմաններում, որից հետո ոտքով տուն է գնում: 2014 թվականի հուլիսի 25-ին` ժամը 00:00-ի սահմաններում, շենքի մուտքի աստիճանների մոտ հանդիպել է զարմիկի նախկին կնոջը, պահանջել կանգ առնել և զրուցել, սակայն նա արհամարհել է և վիրավորել իր ընտանիքի անդամներին:
Քաշել է ձեռքից, կանգնեցրել և վիրավորելու համար պարզաբանում պահանջել: Սկսել են վիճաբանել, որի ժամանակ քաշքշել է նրան և ձախ ձեռքով մեկ անգամ հարվածել դեմքի աջ շրջանին:
Դատարանը, սակայն, գտել է, որ արժանահավատ չէ ամբաստանյալ Վլադիկ Գևորգյանի ցուցմունքն այն մասին, որ տուժողի ծնոտի կոտրվածքն առաջացել է ոչ իր հարվածից, դա չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է առավել ծանր քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ:
Ի դեպ, տուժողի ցուցմունքում առկա են դեպքի այլ՝ սոցցանցային երանգավորումներ: Տուժողը հայտնել է, որ իր նախկին ամուսնու ազգականն իրենից պահանջել է սոցիալական ցանցերից դուրս գալ և որևէ մեկի հետ չշփվել:
Վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ Վլադիկ Գևորգյանը քաշքշել է իրեն: Հանգիստ թողնելու համար մեկ անգամ ապտակել է նրան:
Սակայն Վլադիկ Գևորգյանը շարունակել է իր բռնի գործողությունները. ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել դեմքին և մարմնի տարբեր մասերին ու հեռացել: Հաջորդ օրը գնացել է ոստիկանություն և կատարվածի մասին հաղորդում տվել:
Տուժողը պնդել է, որ նախկին ամուսնու ազգականի հարվածից է ստացել ծնոտի կոտրվածքը:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքը՝ հանցագործության կատարման ռեցիդիվը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել