ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվել է ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցը 10/30/2014 18:33 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր քննարկում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կազմած ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կարևորելով նման հանդիպումներն ու քննարկումները, բարձր է գնահատել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ իրականացրած աշխատանքը ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի գնահատման գործում և նշել, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և Արդարադություն նախարարությունը 2014 թվականի փետրվարին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, որով ԺՀՄԻԳ-ը հանձն է առել իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում:
«Այս գնահատումը, որը հասանելի է բոլորիդ, ուսումնասիրում է՝ արդյոք Հայաստանում ներկայիս օրենսդրական ընթացակարգը համապատասխանում է ժողովրդավարական, օրինաստեղծ գործընթացի վերաբերյալ գոյություն ունեցող հիմնական չափանիշներին և մոտեցումներին»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով քաղաքացիական հասարակության տեղին ու դերին՝ նախարարը կարևորել է վերջինի ներգրավվածությունը օրենքների մշակման գործընթացում: «Մեր երկրում առկա է Հանրային խորհուրդների պրակտիկան և կան նախարարություններ, որոնց կից գործում են Հանրային խորհուրդներ: Մասնավորապես՝ վերջին վեց ամիսների ընթացքում փորձել եմ հնարավորին չափ ակտիվացնել ՀՀ արդարադատության նախարարին կից գործող այդ Հանրային խորհրդի գործունեությունը. երեք նիստ ենք ունեցել, որտեղ փորձել ենք գործընկերների դատին ներկայացնել, ըստ մեզ, կարևորագույն օրենքների նախագծերը»-ասել է նախարարը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Արդարադատության նախարարության տված փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Մասնավորապես՝ նախարարության կողմից տրվել է 2 հազար 310 փորձագիտական եզրակացություն՝ պետական կառավարման մարմինների կողմից մշակված իրավական ակտերի, 422 եզրակացություն՝ միջազգային պայմանագրերի վերաբերյալ, իսկ 2014 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է 185 օրենքի նախագիծ:
«Սա խոսում է այն մասին, որ նախարարությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով»,-նշել է փոխնախարարը: Ներկայումս ՀՀ ԱՆ-ն աշխատում է երկու խոշոր օրենսգրքերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրք և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք: «Մենք անչափ կարևորում ենք այս աշխատանքների կազմման ժամանակ քննարկումների կազմակերպումը և այնպիսի մոդելների մշակումը, որոնցով հնարավոր կլինի գնահատել և ստանալ թիրախային խմբերի կարծիքները, գնահատականը»,-հավելել է Արսեն Մկրտչյանը: Նա կարևորել է նաև օրենքների մշակման ընթացակարգում հայեցակարգային մշակման մոդելի ներառումը, որպեսզի նախագծերն անցնեն քննարկումների, բանավեճերի փուլով, հնարավորինս իրականացվի ներառական գործընթաց և հասարակությունը մասնակցություն ունենա օրենքների մշակման աշխատանքներին, ինչը կնպաստի ունենալ ավելի որակյալ և սոցիալական բոլոր խմբերի շահերն արտահայտող օրենք:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը կարևորել է քաղաքացիական հասարակության և Կառավարության կողմից օրենքների ընդունման համակարգի ձևավորումը, որը պետք է գործի սերտ համագործակցության սկզբունքով:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կարծիքով, խնդրահարույց է այն ընթացակարգը, որով ընդունվում են օրենքները, որովհետև հաճախ օրենքն ընդունվում է առանց մասնագիտական կարծիքներ լսելու, և հետագայում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Ըստ նրա՝ ԱԺ-ն պետք է լուրջ մասնակցություն ունենա օրենքների մշակման գործընթացում, որպեսզի նաև Կառավարության բեռը նվազի:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետները նույնպես կարևորել են օրենքների մշակման գործընթացում հանրային լայն քննարկումները, մասնակցության թափանցիկությունը, քանի որ այդ աշխատանքների արդյունավետությունն ուղիղ համեմատական է դրա հանրային քննարկման որակի և ծավալների հետ:
Հանդիպման ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրել են կարծիքներ և առաջարկություններ՝ օրենքների մշակման փուլերի, դրանք ճիշտ և արդյունավետ կազմակերպելու ձևերի ու միջոցների, կիրառվող մեխանիզմների, հանրային մասնակցության բարձրացման հնարավորությունների և այլ հարցերի ու խնդիրների վերաբերյալ:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել