Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Կառավարությունն ընդդիմության ներկայացրած 12 կետերից ոչ մեկին դրական պատասխան չի տվել 10/01/2014   20:32  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Մինչ մանր ու միջին բիզնեսիներկայացուցիչները պայքարում են այսօրվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի դեմ, իսկ կառավարության անդամներն ու վարչապետն այս պահին ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկում են անցկացնում այս հարցի շուրջ, կառավարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտարարում է, որ կառավարության համար անընդունելի է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը:
 
Հիշեցնենք` Ազգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերը 2014 թվականի հունիսի 3-ին հրատապ լուծում պահանջող 12 հարցերից բաղկացած պահանջագրով դիմել էին գործադիր իշխանությանը` պատասխանելու համար մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տալով:
 
ՀՀ կառավարությունն այսօր պատասխանել է ընդդիմադիր քառյակին, կառավարությունը նշել է, որ առաջադրված հարցերի մի մասը գործադիրն իր նախաձեռնությամբ արդեն քննարկել է գարնանը և իրագործել հունիսին, մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, որոշ դրութներ էլ աննախադեպ ծախսեր են ենթադրում, կամ հակասում են միջազգային չափանիշներին ու Սահմանադրությանը:

Այսպես, օրինակ, ԱԺ քաղաքական ուժերը կառավարությունից պահանջում են ժողովրդին վերադարձնել պարտադիր կուտակային բաղադրիչի անվան տակ աշխատավարձերից կատարված պահումները և անցնել կամավոր համակարգին:
 
«Կամավոր սկզբունքով կենսաթոշակային կուտակումների միջոցով հնարավոր չէ ապահովել բնակչության մեծ մասի ընդգրկումը համակարգում, ինչն էլ նշանակում է, որ միայն կամավորության սկզբունքով գործող կուտակային համակարգի դեպքում բնակչության կենսաթոշակային խնդիրը կմնա չլուծված՝ միաժամանակ էապես ավելացնելով բեռը պետական բյուջեի վրա»,- ասված է այս հարցիվերաբերյալ Կառավարության պատախանում:
 
Կառավարությունը նաև հաշվարկ է ներկայացրել, որի համաձայն` անհրաժեշտ է նվազագույնը 23 տարի կատարել կուտակային վճարումներ, որպեսզի կենսաթոշակային տարիքում մասնակցի կենսաթոշակը կազմի մասնակցի միջին աշխատավարձի 45-55%-ը, իսկ ավելի բարձր տարիքային շեմ սահմանելու դեպքում մասնակցի միջին աշխատավարձ-սպասվող կենսաթոշակ հարաբերակցությունը կլինի անհամեմատ փոքր, չի ապահովի մասնակցի սպասվող արդարացի կենսաթոշակը և ի չիք կդարձնի կենսաթոշակային բարեփոխումների նպատակը:
 
Հաջորդ հարցը տեսանկարահանող սարքերի ու «կարմիր գծերի» համակարգին է վերաբերում: Այստեղ ևս կառավարությունը դեմ է զիջումներին, քանի որ կարծում է, թե «տուգանքների շեշտակի նվազեցումը թե´ ամբողջովին հակասում է առաջավոր միջազգային փորձին, որտեղ, օրինակ, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար տուգանքներն էապես գերազանցում են նվազագույն աշխատավարձը, թե´ բացատրելի չէ ՀՀ-ում նման խախտումների կանխարգելման քաղաքականության տեսակետից»:
 
Ընդդիմությունը կառավարությանն առաջարկել էր նաև առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկ»-ի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի: Հանել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը:
 
«Մեր կողմից կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան կտրվածքով մինչև 5 մլն դրամ (շուրջ 12 անգամ ավելի քիչ, քան շրջանառության հարկի ներկայիս շեմն է) իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների (շուրջ 58 հազար տնտեսավարող սուբյեկտ) 65 տոկոսը, տարեկան կտրվածքով 5-ից մինչև 10 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների 17 տոկոսը, տարեկան կտրվածքով 40 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների ընդամենը 2.7 տոկոսը:

Այսինքն` ստացվում է, որ ներկայումս շրջանառության հարկ վճարողների ընդգծված մեծամասնության տարեկան իրացման շրջանառության ծավալները մի քանի անգամ ավելի ցածր են, քան շրջանառության հարկի գործող շեմն է: Հետևաբար, գտնում ենք, որ շրջանառության հարկի գործող` 58.35 մլն դրամի շեմը լիովին բավարար է, որպեսզի հանրապետության փոքր և միջին ձեռնարկատերերը (որոնց համար նախատեսված է շրջանառության հարկի համակարգը) հաջողությամբ օգտվեն հարկման այս համակարգից»,- ասված է կառավարության պատասխանում:

 
Ընդդիմությունն առաջարկել էր նաև ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաները միավորել, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրել` ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար: 
 
Այս առաջարկը, ըստ կառավարության, վերցված է հենց կառավարության ծրագրից, և նախատեսված է 2015 թվականի պետական բյուջեի նախագծով` 1 մլրդ 163 մլն 14 հազար դրամի չափով: 
Ընդդիմության հաջորդ պահանջը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրի հաստատումն է, աշխատավարձերի պարտքերի վճարումը և «Նաիրիտ»-ի անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ձևավորումը:
 
Կառավարությւնը հայտնում է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ստացել է կարգադրություն՝ մշակել ու կարճ ժամկետում կառավարություն ներկայացնել «Նաիրիտի» առողջացման ու վերագործարկման հնարավորություններն ուսումնասիրող փաթեթ, սեպտեմբերի 19-ին նախարարությունում տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին նվիրված խորհրդակցություն, իսկ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու խնդիրն ամբողջովին օրենսդրի իրավասությունն է, և կառավարության լրացուցիչ դիրքորոշումն այստեղ ավելորդ է: 
 
«Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքի մասին ընդդիմության բարձրացրած հարցին ի պատասխան կառավարույունը հայտնում է, որ «Որոտան» ՀԷԿ–ի գույքային իրավունքները ամերիկյան կողմին 2014թ-ի ապրիլին արդեն փոխանցվել են, ուստի այդ հարցն «ԱԺ բերելու իրավական հիմքերը բացակայում են»: 
 
Հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը թույլ չտալու հետ ևս կառավարությունը որևէ լիազորություն չունի: «Կառավարությունը երբևէ կողմ չի եղել որևէ հանրային ծառայության գների անհիմն բարձրացումներին, սակայն հարցը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակում: Առաջարկում ենք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջոցով հարցը քննարկել համապատասխան ավագանիներում»,- ասում է կառավարությունը:
 
«Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ կատարելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցին ի պատասխան էլ կառավարությունն ընդդիմությանն առաջարկում է «ակտիվորեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների կոնցեպտուալ քննարկումներին և հարցը քննարկել համալիր, ոչ թե ընդհանուր սահմանադրական համատեքստից դուրս»: 
Իսկ ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակելու առաջարկությունը, կառավարության համոզմամբ, խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը:
 
«Ընդդիմության մասին» օրենսդրական փաթեթի ընդունմամբ ընդդիմությանը վերահսկողական գործառույթներով օժտելու առաջարկը ևս Կառավարությունն առաջարկում է քննարկել սահմանադրական բարեփոխումների շրջանակներում:
 
Իսկ օրինակ, Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը փոխող որևէ համաձայնագիր չստորագրելու մասին ընդդիմության ներկայացրած պահանջին ի պատասխան կառավարությունը հայտարարում է. «Առաջարկում ենք ընդդիմությանը նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել»:
 
Գալով ընդդիմության բարձրացրած վերջին` էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգի տեխնիկական և ֆինանսական աուդիտանցկացնելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու և մինչեւ վերը նշված գործողությունները կատարելըէլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացառելու պահանջին`կառավարությունը հայտնում է, որ արդեն մի քանիամիս է, ինչ Համաշխարհային բանկի հետ միասին ձեռնամուխ է եղել լայնածավալ ուսումնասիրությունների, որոնց հիման վրա ներկայումս մշակում է համալիր ռազմավարություն, որը հանրությանը կներկայացնի դեկտեմբերին: «Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բացառմանը, ապա դրան կառավարության կողմից միջամտելը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը»,- հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

 

Հարակից հրապարակումներ`

16:08 19/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք հանրահավաքին ընդառաջ 8 քաղաքներում կանցկացվեն մարզային հանրահավաքներ
13:20 17/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն առանձնացավ. Համատեղ հանրահավաքը կհրավիրվի եռյակի կողմից
11:21 17/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեկնարկեց քառյակի հերթական դռնփակ հանդիպումը
15:08 12/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍեպտեմբերի 17-ին կհրապարակվի «Քառյակի» հանրահավաքի օրը
13:59 12/09/2014  |  ԼՐԱՀՈՍ«Քառյակի» հերթական դռնփակ քննարկումը մեկնարկել է
11:43 12/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔառյակի հերթական հանդիպումը` այսօր
09:30 28/08/2014  |  ՄամուլԿառավարությանը ներկայացված 12 պահանջների կատարման վերաբերյալ ԲՀԿ-ն դեռ կարծիք չունի. «168 ԺԱՄ»
15:05 09/06/2014  |  ԼՐԱՀՈՍՔառյակը հայտարարությունը կհրապարակի հունիսի 10-ին
14:24 09/06/2014  |  ԼՐԱՀՈՍՔառյակը համաձայնեցնում է համատեղ հայտարարության տեքստը
14:20 02/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկել է քառյակի հանդիպումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]