Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը 09/30/2014   16:26  |  ԼՐԱՀՈՍ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` Հունաստանի նախագահի այցը Հայաստան նույնպես կնպաստի հայ-հունական բարեկամության եւ քաղաքական երկխոսության առավել խորացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման հարցում առանձնահատուկ դեր է վերապահում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա ընդլայնմանը: Նա գոհունակությամբ փաստել է, որ այսօր հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում:

Երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, սակայն դրանց գործունեությունն ու պատվիրակությունների փոխայցելությունները ակտիվացնելու անհրաժեշտություն կա եւ ակնկալիք նույնպես, որ խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ` շարունակելով արդեն իսկ ձեւավորված ավանդույթը:

Ըստ ՀՀ ԱԺ նախագահի` Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլեւ բազմակողմ եւ առանձնահատուկ նշանակություն է տալիս տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՍԾՏՀ, ինչպես նաեւ Եվրանեսթ-ում բարեկամ պատվիրակությունների համագործակցությանը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ: Դա արվել էր առանց Հայաստանի պատվիրակության հետ խորհրդակցելու: Խորհրդարանի ղեկավարի կարծիքով` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման քննարկումները Եվրոպայի խորհրդի հարթակ տեղափոխելը վտանգավոր է եւ մեծապես կվնասի խաղաղ կարգավորման գործընթացին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերների` Լեռնային Ղարաբաղի եւ կիպրոսյան հիմնախնդիրների շուրջ Հայաստանի եւ Հունաստանի դիրքորոշումները միմյանց չեն հակասում, ինչից ելնելով էլ հայկական կողմն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել կիպրոսյան հիմնահարցի կարգավորման գործընթացներում եւ համանման աջակցություն է ակնկալում հունական կողմից ԼՂ հարցում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ համագործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների ձեւաչափում եւ հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում:

Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Միջին Արեւելքում, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք վտանգում են արեւելյան քրիստոնեական քաղաքակրթությունը: Նա փաստել է, որ հայ եւ հույն ժողովուրդները չեն կարող հանգիստ ապրել, երբ տառապում են իրենց հայրենակիցները, որոնք դարձել են ծայրահեղականների եւ նրանց սատարող որոշ պետությունների զոհ: Հունաստանը եւ Հայաստանը պետք է միասնական ջանքեր ձեռնարկեն Միջին Արեւելքում ապրող քրիստոնյաներին օգնելու ուղղությամբ:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին? Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձեւաչափն է: Ադրբեջանի կողմից սանձազերծված ու տարեցտարի ավելի ուժգնացող սպառազինությունների կուտակումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում, եւ միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին` Գալուստ Սահակյանը երախտագիտությամբ շեշտել է, որ Հունաստանի խորհրդարանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շնորհակալություն է հայտնել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին կազմակերպվելիք միջոցառումներին Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը կլինի հույն ժողովրդի` համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է հույն եւ հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամության մասին: Նա նշել է, որ դարերի ընթացքում երկու ժողովուրդները զորակցել ու սատարել են միմյանց` պայքարելով ընդհանուր թշնամիների դեմ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Հունաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հստակ է այդ հարցում, իսկ տիկին Դորա Բակոյանիսը շեղվել է պետության պաշտոնական դիրքորոշումից, եւ այդ մոտեցումը կդատապարտվի հունական կառավարության կողմից: Հունաստանի նախագահը նշել է, որ ինչպես հայերը, այնպես էլ հույները ցանկանում են քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել հարեւան երկրների հետ, որը ոչ միշտ է հաջողվում:

Կարոլոս Պապուլիասը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու պետությունների համագործակցության խորացման գործում: Նա օրինակելի է համարել երկու պետությունների ռազմական համագործակցությունը եւ նշել, որ շատ անելիք կա առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում: Հունաստանի նախագահի կարծիքով` իր այցը նունպես կնպաստի Հունաստանի եւ Հայաստանի բարեկամության եւ համագործակցության սերտացմանը:


 


Արխիվ

[]