Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Հայաստանի և Հունաստանի նախագահները մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին 09/30/2014   15:11  |  ԼՐԱՀՈՍ


Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին, որտեղ հանդես են եկել ողջույնի խոսքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-հունական գործարար համաժողովին

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում: Նախագահ Պապուլիասի հետ մենք այսօր շատ ենք խոսել տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման մասին և այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կան: Մեր խորին համոզմունքն է, որ մեր տնտեսական հարաբերությունները շատ են զիջում մեր քաղաքական և բարեկամական հարաբերություններին, և մեր խնդիրն է տնտեսական հարաբերությունները բերել-հասցնել մեր քաղաքական հարաբերություններին:

Տնտեսական երկարաժամկետ համագործակցության կարևորագույն գրավականներից մեկը վստահության մթնոլորտի ձևավորումն է, ինչը մեր երկրների և ժողովուրդների պարագայում հնագույն արմատներ ունի: Հայերի ու հույների բարեկամական և գործարար առնչություններն ունեն բազմադարյա պատմություն: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք ձեռք ենք բերել բազմաթիվ ընդհանրություններ, որոնք ակնհայտ են մեր ավանդույթներում, առօրյայում, մեր մտածելակերպում, ինչը մեծապես նպաստում է մեր գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

Այսօրվա գործարար համաժողովը շատ կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու տեսանկյունից:

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանը հռչակել է և հետևողականորեն իրականացնում է «բաց դռների» ներդրումային քաղաքականություն: Շարունակվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ներդրումային և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը: Ստեղծվել են նաև պետական աջակցության մեխանիզմներ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և արտահանման ծավալների ավելացմանը: Բերեմ մի քանի օրինակ:

Այսպես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում է 200 մլն դրամ և ավելի ներդրումներ կատարելու դեպքում / իսկ 200 մլն դրամը ներդրումների առումով շատ մեծ գումար չէ և դա հավասար է մոտավորապես 400 հազար եվրոյի/ կազմակերպությունների և անհատների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետների հետաձգում մինչև երեք տարի: Հնարավորություն է տրվում երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում», և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման, իսկ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` հետաձգել մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետները՝ երեք տարի ժամկետով:

Ավելին, նորարարությանը, արտահանման ներուժի ավելացմանն ուղղված շատ, թե քիչ խոշոր ներդրումների դեպքում մենք պատրաստ ենք նաև ցուցաբերել անհատական մոտեցում՝ ընդունելով և կիրառելով հատուկ օրենք տվյալ ներդրումային ծրագրի մասին և տալ լրացուցիչ հարկային արտոնություններ, օրինակ՝ ազատելու նաև շահութահարկից :

Միաժամանակ, ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով:

Հարգարժա՛ն գործարարներ,

Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահենք ոլորտներում, որոնցից են՝ ՏՏ ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը: Երեկ մենք պարոն Նախագահի և հունական պատվիրակության անդամների հետ այցելել ենք Արմավիրի մարզ՝ պարոն Էռնեկյանի կողմից հիմնադրված այգու և նոր կառուցված գինու գործարանին ընդհանուր գնահատական տալու:

Ես ուրախ եմ, որ մեր գնահատականները համընկան, և մենք համարում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան, վերամշակման արդյունաբերության ապագան հենց այդպիսին պետք է լինի: ՏՏ ոլորտի միջազգային առաջատարներն իրենց գրասենյակներն են բացում մեր երկրում: Այս ոլորտում Հայաստանում գործում է ավելի քան 380 կազմակերպություն, աշխատողների թիվը հասնում է 11 հազարի, տարեկան միջինում մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% աճ:

Բժշկագիտության ոլորտում նախաձեռնել ենք ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման, ժամանակակից գիտատար տեխնոլոգիաներով հագեցած, բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան կենտրոնի ստեղծումը՝ նպատակ ունենալով դարձնելու այն տարածաշրջանային նշանակության հաստատություն: Ես համոզված եմ, որ հայ-ամերիկյան գործակցությունն այս ոլորտում տալու է դրական արդյունքներ:

Թեև գյուղատնտեսության ոլորտը մեր երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության մեջ զգալի ծավալ է զբաղեցնում, այստեղ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, իմ կարծիքով, շատ մեծ են: Այս ոլորտում իրականացվել են մի շարք նախագծեր, որոնք, կարծում եմ, պետք է շարունակական բնույթ կրեն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում այդ ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

Զարգացման և փոխշահավետ գործակցության լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում: Հաշվի առնելով Հունաստանի հարուստ ավանդույթներն այս ոլորտում՝ Հայաստանը հետաքրքրված է հյուրանոցաշինությամբ, երկու երկրների զբոսաշրջային օպերատորների համատեղ ծրագրերի իրականացմամբ, զբոսաշրջային գրավչության վայրերի կառավարման ոլորտում փորձի փոխանակմամբ:

Իրոք, եթե մենք կարողանանք հունական կազմակերպությունների հետ այս ոլորտում նորմալ համագործակցել, Հայաստանը շատ մեծ օգուտներ կունենա, իսկ գործարարները, ովքեր կզբաղվեն այս գործունեությամբ, անշուշտ, կունենան շահավետ բիզնես, որովհետև փորձը Հունաստանում շատ մեծ է: Հայաստանում մենք գրանցում ենք զբոսաշրջության զգալի աճ և այդ պարագայում, իհարկե, ես կարծում եմ, որ այստեղ համագործակցությունը կարող է շատ մեծ արդյունքներ տալ:

Հայաստանը հռչակել է «բաց երկնքի» քաղաքականություն, որի նպատակն է դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող օդային փոխադրումների ընդարձակումն ու որակի բարելավումը: Այս քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է ավելի քան 25 տոկոսով: Մեր երկրների միջև կանոնավոր չվերթների ավելացումը նույնպես խթան կհանդիսանա զբոսաշրջություն զարգացման համար:

Համագործակցության լավ ներուժ կա նաև էներգետիկայի ոլորտում: Նախկինում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների օգտագործման բնագավառում փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը, էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը, կարծում եմ, հիմա էլ հետաքրքրություն են ներկայացնում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին 1-1,5 տարիների ընթացքում Հայաստանում բավականաչափ ուսումնասիրություններ են անցկացվել այս ոլորտում, և կան լավ այլընտրանքային աղբյուրներ:

Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,

Վստահ ենք, որ զարգացման կարևորագույն գրավականը որակյալ կրթությունն է ու մարդկային ներուժի խթանումը: Այս ոլորտում ևս կարող ենք համագործակցել, և մեր երիտասարդներին որակյալ կրթությամբ ապահովելու համար մենք նրանց ոչ միայն ուղարկում ենք արտասահման սովորելու, այլև գործուն ջանքեր ենք ներդնում այդ որակյալ կրթությունը մեր երկրում ապահովելու ուղղությամբ:

Դրա վառ օրինակներից մեկը Դիլիջանի միջազգային դպրոցն է, որն այս տարի բացեց իր դռները 50 երկրից Հայաստան ժամանած 100-ից ավելի ուսանողների առջև։ Հայաստանում գործում են Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանները: Հուսով եմ՝ նաև առաջիկայում հույն ուսանողները ցանկություն կհայտնեն Հայաստանում ստանալ կրթություն, միգուցե այնպես, ինչպես արդեն 18 տարիների ընթացքում մեր հայ երիտասարդները կրթություն են ստանում և առաջին հերթին՝ ռազմական կրթություն, Հունաստանի բարձր որակ ունեցող ուսումնական հաստատություններում:

Նախագահ Պապուլիասի հետ այսօր մենք կարևորեցինք տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը, որը հնարավորություն կընձեռի բացահայտելու այդ ոլորտներում առկա ներուժն ու նախանշելու զարգացման հեռանկարները:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, ավարտելով խոսքս` ձեզ մաղթում եմ հաջողություն և արգասավոր գործունեություն, ոչ միայն այն պատճառով, որ ես ցանկանում եմ, որպեսզի հայ և հույն գործարաները մեծ շահույթներ ստանան, այլ որովհետև առանց տնտեսական կապերի ամրապնդման, առանց բիզնեսմենների և նրանց բիզնեսի կայացման, անհնար է լուծել մեր երկրների, մեր կառավարությունների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, այսինքն՝ բիզնեսը զուտ միայն տնտեսական գործունեություն չէ, սա քաղաքականություն է և, միգուցե, ամենակարևոր քաղաքականությունը:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

 


Արխիվ

[]