ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դին հայտնաբերվել է` մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում 09/22/2014 11:10 | Քրեական խրոնիկոն
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը` 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, սեպտեմբերի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի բաժնի և Կենտրոնականի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սիլվա Գալստյանի թոռը` 1991 թ. ծնված Ալբերտ Մոմջյանը, Երևան քաղաքի Ե. Կողբացու փողոցի 1 շենքի թիվ 55 բնակարանում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից:
Դրանից հետո ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, առանձնապես խոշոր չափի` մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը, ապա հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս.Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Սեպտեմբերի 20-ին Սիլվա Գալստյանի դին հայտնաբերվել է նշված վայրում` մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում: Նշենք, Ս.Գալստյանն ուներ խանութների ցանց Երեւանում։ Մասնավորապես նրան էր պատկանում «Օժիտ» խանութների ցանցը։
Նշանակվել են փորձաքննություններ:
Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ 68-ամյա Սիլվա Գալստյանի՝ Կողբացի փողոցում գտնվող իր բնակարանից դուրս գալու եւ այլեւս տուն չի վերադառնալու մասին սեպտեմբերի 16-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգել էր կնոջ դուստրը:
Հաղորդման հիման վրա Կենտրոնի քննչականում հարուցվել է քրեական գործ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նախաքննական մարմինն արդեն իսկ ունի տեղեկություններ, որ 68-ամյա կինը սպանվել է, ինչը կատարելու կասկածանքով ձերբակալել է նրա 23-ամյա թոռանը: Ի դեպ, նման կասկած հայտնել է նաեւ տղայի հայրը, իսկ պատճառը, թերեւս, բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելու հետեւանքով կուտակած պարտքերն են:
Թոռը գարնանից սկսել էր ապրել տատուն պատկանող` Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատանը: Հայրը շաբաթական նրան գումար է տրամադրել` մոտ 25.000 դրամ` ֆինանսական կարիքների համար: Իսկ տատն էլ թոռան նկատմամբ եղեղ է հոգատար: Այդուհանդերձ, երիտասարդն ունեցել է խնդիրներ` խաղադրույքների պատճառով: Բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելու հետեւանքով կուտակել է մեծ պարտքեր, որոնք պարբերաբար մարել է հայրը:
Սեպտեմբերի 15-ին տատ ու թոռ գտնվել են առանձնատանը, իսկ երեկոյան եկել Երեւան` տատի ավտոմեքենայով, որից հետո կնոջ հետ չեն կարողացել կապ հաստատել: Իսկ հաջորդ օրն արդեն Սիլվայի քույրն այցելել է բնակարան` իր բանալիով բացել դուռը, սակայն կինը տանը չի եղել, իսկ բջջային հեռախոսն էլ դրված է եղել սեղանին:
Ըստ տեղեկությունների հարցաքննվել են կնոջ երեխաները, այդ թվում՝ նրա որդին, ով կասկած է հայտնել, որ գուցե իր մոր անհետանալու հետ կապ ունի իր որդին, քանի որ նա մշտապես եղել է տատի հետ: Ի դեպ, տանից բացակայում էր կնոջ ոսկեղենը` մոտ 20 հազար դոլար արժողության, իսկ կնոջ ննջասենյակի մահճակալի վրա եղել են արյան հետքեր, իսկ թոռան դաստակների վրա էլ հայտնաբերվել են վնասվածքներ:
Ա.Մոմջյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ