ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դպրոցականները վիճաբանել են` «ապե» բառի պատճառով, ինչն ավարտվել է դանակահարությամբ 09/19/2014 17:12 | Քրեական խրոնիկոն
14-ամյա անչափահաս տղան մեղադրվում է մեկ ուրիշի տղայի դանակով մեկ անգամ հարվածելու և դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Անչափահաս ամբաստանյալը բնակվում է ծնողների հետ եւ ունի 9-ամյա կրթություն։ Ներկայումս սովորում է ուսումնարանում, առաջին կուրսի ուսանող է, ապագա ավտոէլեկտրիկ:
Ինչ վերաբերում է տուժողին և նրա ներկայացուցչին, ապա նրանք այսօրվա դատական նիստում հրաժարվեցին փաստաբան ունենալուց և հայտարարեցին, որ քաղհայց չեն ցանկանում ներկայացնել:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Հարությունյանի, այսօր սկսվեց գործով դատաքննությունը և մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ անչափահասը 2014թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի թիվ 186 դպրոցում վիճաբանել է իր համադասարանցի մի տղայի հետ և միմյանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների առիթով նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, հիշյալ դպրոցի բակում վիճաբանել նրա և վերջինիս 4 ընկերների հետ, որի ընթացքում նախապես իր հետ տանից վերցրած դանակով մեկ անգամ հարվածել է մի երիտասարդի և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Անչափահաս տղային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ նախ կհարցաքննվեն վկաները, ապա՝ տուժողները, որից հետո կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, իսկ վերջում կհարցաքննվի անչափահաս ամբաստանյալը:
Այսօրվա նիստում առաջինը հարցաքննության հրավիրվեց անչափահաս ամբաստանյալի մայրը՝ Ժաննա Մանուկյանը, ով նախաքննության ընթացքում
ցուցմունք է տվել, իսկ դատարանում օգտվեց իր իրավունքներից եւ հրաժարվեց ցուցմունք տալուց։ Արդյունքում՝ մեղադրանքը պաշտպանող դատախազի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը:
Նախաքննության ընթացքում տղայի մայրը մասնավորապես պատմել էր, որ դեպքի օրն իրեն զանգահարել են դպրոցից, և ինքն անմիջապես գնացել է դպրոց, որտեղ պարզվել է, որ որդին փախել է ֆիզկուլտուրայի դասից։ Տանն արդեն մայրը որդուն հայտնաբերել է ձեռքը վնասված, որն արնահոսել է։
Ի պատասխան մոր հարցումների՝ որդին պատմել է, որ վիճաբանել է, ինչի ժամանակ էլ ստացել է այդ վնասվածքը։
Ըստ մոր նախաքննական ցուցմունքի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել «ապե» բառի համար. տղաներն իրար չեն հասկացել սկսել են հայհոյել իր որդուն:
Մայրը նաև նշել էր, որ հանցագործության զենք հանդիսացած դանակը, որն ամուսինը նետել էր բակ, ինքը վերցրել է և հանձնել նախաքննական մարմնին:
Վկայի ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրողը դատարանին խնդրեց նիստը հետաձգել, քանի որ վերաքննիչ դատարանում նիստ ունի նշանակված:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 6-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
- 04/20/2024 11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ