ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պետք է փոխվի քննիչի իրավամտածողությունը». ասում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը. հանրությունը կողմ է 09/19/2014 12:51 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Օրերս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը ուշագրավ գրառում է թողել համացանցում՝ գործի արդարացի քննության սկզբունքի օրենսդրական նորմի, դրան շատ դեպքերում հակասող պրակտիկ կիրառման ու այս առնչությամբ իր դիրքորոշման մասին:
Մասնավորապես, Արթուր Ղամբարյանն արձանագրում է՝ քննիչը իրավաբանորեն և հոգեբանորեն (մտածողությամբ) դեռևս շարունակում է հանդիսանալ մեղադրանքի կողմ, նրա կողմից մեղադրյալին արդարացնող ապացույցներ հավաքելու պահանջը զուտ տեսական դատողություն է:
Այդ պահանջը թեև ամրագրված է օրենսդրորեն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածում՝ Գործի արդարացի քննությունը, սակայն, իրավական ռեալիզմի տեսանկյունից այն չի արտացոլվում քննչական մարմինների աշխատանքում:
«Քննիչների հոգեբանության և իրավամտածողության մեջ ամրապնդված է այն գաղափարը, որ նրանք կոչված են ձեռք բերելու միայն դատարանում մեղադրանք պաշտպանելու համար դատախազին անհրաժեշտ ապացույցներ», ուստի` հանրության և փաստաբանական համայնքի համար քննիչի գործառույթն ընկալվում և բնորոշվում է առավելապես մեղադրական ուղղվածությամբ:
Բացառիկ են այն դեպքերն, ըստ Արթուր Ղամբարյանի, երբ քննիչի կողմից համակողմանի քննության արդյունքում ձեռք են բերվում արդարացնող ապացույցներ, իսկ առանձին գործերով քրեական հետապնդումը դադարեցվում է միայն այն ժամանակ, երբ սպառվել են ամեն գնով մեղադրական ապացույցներ «ձեռք բերելու» եղանակները և լրացել են կալանքի առավելագույն ժամկետները:
«Նման դեպքերում, քննիչը և դատախազը, թեև նախապես գիտակցում և կանխատեսում են քրեական հետապնդումը դադարեցնելու անխուսափելիությունը, միևնույնն է շարունակում են քրեական վարույթը՝ մինչև կալանքի ժամկետի լրանալը»,- նշում է Արթուր Ղամբարյանը ու եզրահանգում. «Պետք է փոխվի քննիչի իրավամտածողությունը և քննության գործառույթի նկատմամբ սեփական դիրքորոշումը»:
Այս գրառումը մեկնաբանելու խնդրանքով «Փաստինֆո»-ի թղթակիցը դիմեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Կարեն Մեժլումյանին: Փաստաբանը, շնորհավորելով Արթուր Ղամբարյանին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ Արթուր Ղամբարյանի՝ դատախազության համակարգում ու գիտական աշխատանքի մեկտեղումը, ինչպես նաև մինչև Քննչական կոմիտեում հայտնվելը կարճատև, սակայն արդյունավետ փաստաբանությամբ զբաղվելը կօգնեն նրան հետագա աշխատանքում:
«Սոցցանցում դրվում էր իր միջնորդությունը և պատասխան խուսագիր` քննիչի կողմից, իր մեկնաբանությունը, որ չի կարելի այդպես անել, այսինքն՝ նա նաև այս տեսանկյունից տեսավ, թե իրականում ինչ է կատարվում: Դա կօգնի ավելի օբյեկտիվ հարցին նայել»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Փաստաբանն իր հերթին նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի երրորդ մասը հստակ ասում է. «Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ` նրան արդարացնող, ինչպես նաև` նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:
Այսինքն՝ օրենքը հստակ ասում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը՝ ի դեմս քննիչի, պարտավոր է լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննել և ի հայտ բերել, պարզել նաև արդարացնող հանգամանքները: Դա բխում է ինչպես անմեղության կանխավարկածի սկզբունքից, այնպես էլ՝ դեռևս հին Հռոմից եկած այն սկզբունքից, որ ավելի լավ է 100 մեղավոր ազատության մեջ մնա, քան մեկ անմեղ բանտարկվի:
Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կոտրել վերոհիշյալ կարծրատիպերը և ի՞նչ ակնկալիքներ կան Քննչական կոմիտեից, Կարեն Մեժլումյանը հույս հայտնեց, որ հնարավոր է կարծրատիպերը կոտրել:
«Ակնկալիքներս լավն են»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ գերատեսչական շահերից դուրս քննչական մարմնի ստեղծման մտահղացումն էլ ըստ էության լավն է:
«Հուսով եմ, որ Կոմիտեի ղեկավարությունը պրակտիկ աշխատանքն այնպես կկազմակերպի և դրա հիմքում այնպիսի սկզբունքներ կդնի, որ կբացառվեն կողմնակի ազդեցությունները ու կկատարվի օբյեկտիվ քննություն իրականացնելու պահանջը՝ եթե չեն ուզում, որ դրական նախաձեռնությունը նորից փչանա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ