ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրաչյա Ռոստոմյան. «Սա իսկական օլիմպիական թիմ էր» 09/02/2014 16:11 | Մարզական
Չինաստանի Նանջինգ քաղաքում տեղի ունեցած պատանեկան օլիմպիական խաղերը բացահայտեցին հայրենի սպորտի ներուժը՝ ապացուցելով, որ հուսալի հերթափոխ ունենք: Այդ մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նրա խոսքերով, այս ստուգատեսի մեր մասնակիցներից 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերում հանդես գալու առավել իրական հնարավորություն ունեն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ հրաձիգ Հրաչյա Բաբայանը: «Խաղերից առաջ եւ դրանց ընթացքում կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքում ունեցանք 7 մեդալակիր:
Դա վերաբերում է թե՛ ուսումնամարզական աշխատանքների կազմակերպմանը, թե՛ նյութատեխնիկական բազայի խնդիրների լուծմանը: Այս արդյունքը հույս է ներշնչում, որ ունենք լավ հերթափոխ: Վստահ եմ՝ 2018 թվականին Բունեոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիադայում ավելի լավ ցուցանիշներ ենք ունենալու»,- հայտարարեց բանախոսը:
Անդրադառնալով նախնական ակնկալիքներին, Հ. Ռոստոմյանը խոստովանեց, որ Չինաստան մեկնած 14 մարզիկներից մեդալի ակնկալիք չուներ միայն լողորդ Վահան Մխիթարյանից, որը Հայաստանում դեռեւս զրկված է մարզումային նորմալ պայմաններից:
Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանի պարագայում պատանու առողջությունը գերադասվել է մեդալից:
Հիշեցնենք, որ երեւանցին անցնելով խաղերի առանձին վարժությունների եզրափակիչ՝ վնասվածքի պատճառով չմասնակցեց դրանց: «Կարող էինք խիզախել եւ նրան ներկայացնել եզրափակիչ մրցումներին: Երկու մրցաձեւում նա միանշանակ մեդալ էր նվաճելու, սակայն խորհրդակցելով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որոշեցինք ռիսկի չդիմել»,- մանրամասնեց գլխավոր քարտուղարը:
Պաշտոնյայի կարծիքով, մարզումային անբավարար պայմանների արգասիք է նաեւ ջրացատկորդ Լեւ Սարգսյանի արդյունքը: Սակայն, նրանից ապագայի լուրջ ակնկալիքները մնում են օրակարգում:
Բնականաբար, առանձնակի հույզեր է առաջացրել խաղերում մեր երկրի հաշվին գրանցված առաջին ոսկե մեդալը, որը նվաճել է ծանրորդ Հակոբ Մկրտչյանը: Իսկ նույն մարզաձեւում մեր մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը կրկնապատկել է հայկական պատվիրակության ցնծությունը: «Սա իսկապես օլիմպիական թիմ էր, որում իշխում էր մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար սկզբունքը»,- փաստեց Հ.Ռոստոնյանը:
Նա կարծում է, որ այս հաջողությունը կարող է խթանել նաեւ դպրոցական սպորտի զարգացումը. «Դիմելու ենք կրթության եւ գիտության նախարարություն, որպեսզի կազմակերպենք պատանեկան օլիմպիադայի մեր մրցանակակիրների քարոզչական այցերը հանրակրթական դպրոցներ: Այս արդյունքը մեր մարզիկների մեջ սերմանեց այն համոզմունքը, որ հաջողության կարելի է հասնել երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի
շնորհիվ: Լինելով փոքր պետություն՝ արդյունավետ չենք օգտագործում մեր ներուժը: Անհրաժեշտ է ավելի մասսայական ու մատչելի դարձնել սպորտը երեխաների եւ պատանիների շրջանում»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Հայտարարվեց նաեւ, որ տակավին որոշված չէ հաջորդ տարի Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին օլիմպիադային մեր մարզիկների մասնակցության հարցը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կտա մասնակցությունը. «Եթե այդ խաղերի ընթացքում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու, ապա մասնակցելն անիմաստ է: Ամեն դեպքում, հարցը քննարկվելու է հոկտեմբերին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի Հայաստան կատարելիք այցի ժամանակ, որի ընթացքում նա հանդիպելու է ՀԱՕԿ-ի ղեկավարին»,- եզրափակեց մարզական պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել