ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երիտասարդ դասախոսները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին 08/30/2014 15:49 | ԼՐԱՀՈՍ
Սույն թվականի օգոստոսի 28-ին պետական բուհերի մի շարք երիտասարդ դասախոսների կողմից նամակ է ներկայացվել ՀՀ կառավարություն:
Նամակում բարձրացվում է այն խնդիրը, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխված և հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, թույլատրելով հրաժարվել մասնավոր աշխատավարձից սոցիալական վճար կատարելուց և արգելելով դա անել պետական աշխատողներին, չի կարգավորում պետական և մասնավոր աշխատանքները համատեղող անձանց հարցը: Արդյունքում ստացվում է, որ համատեղող աշխատողները պետք է սոցվճար կատարեն երկու աշխատավարձերից էլ:
Այդպիսի համատեղող աշխատողներ են մի շարք երիտասարդ դասախոսներ, ովքեր բուհերում ստանում են սիմվոլիկ վարձատրություն, սակայն ստիպված են լինելու սոցվճար կատարել նաև իրենց մասնավոր համեմատաբար բարձր աշխատավարձից: Արդյունքում, բուհերում աշխատելը երիտասարդ դասախոսներից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլ նաև իրենց մասնավոր եկամուտների մի մասից հրաժարում: Խնդիրը կարող է հանգեցնել նրան, որ երիտասարդ դասախոսները կարող են պարզապես հրաժարվել բուհերում դասավանդելուց:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն Աբրահամյան,
Ձեզ ենք դիմում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված մի խնդրով, որի հետեւանքով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ, ովքեր աշխատում են նաեւ մասնավոր ոլորտում, կարող են ստիպված լինել հեռանալ պետական բուհերից:
Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս մասնավոր ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վարձու աշխատողներին:
Հայաստանի Հանրապետությունում պետական բուհերն ունեն հենց պետական ոչ առեւտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձեւ: Հետեւաբար, բուհերի որեւէ դասախոս, ով ծնվել է 1974թ.-ի հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաեւ մասնավոր ընկերություններում:
Հարգելի պարոն Աբրահամյան,
Մենք երբեւէ չենք վերաբերվել բուհին՝ որպես եկամտի աղբյուրի: Համալսարանը մեզ համար միշտ եղել է հարազատ տուն, որը պետք է պահպանել առանց որեւէ նյութական շահի: Դա է պատճառը, որ մենք, ունենալով մասնավոր ոլորտում համեմատաբար բարձր վարձատրվող աշխատանք, զոհաբերել ենք այդ աշխատանքին տրվող ժամանակի մի մասը համալսարանական կրթությանը որոշակի նպաստ բերելու համար՝ դրա դիմաց ստանալով չնչին վարձատրություն:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նշված փոփոխություններից հետո իրավիճակն այլ է: Դժգոհություն երբեւէ չէր առաջանա, եթե սոցիալական վճար հաշվարկվեր միայն բուհից ստացվող աշխատավարձից:
Պարզաբանում ստանալու համար մենք դիմել ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն վերջինից ստացված նամակը (կից ներկայացվում է) անվերապահորեն պնդում է, որ մասնավոր ընկերությունում եւ ՊՈԱԿ-ում համատեղությամբ աշխատող անձը չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից:
Ստացվում է, որ, համալսարաններում աշխատելով, մենք ստիպված ենք լինելու սոցիալական վճար կատարել ոչ միայն համալսարաններից ստացվող ցածր աշխատավարձից, այլեւ մասնավոր ընկերության համեմատաբար բարձր աշխատավարձից: Հետեւաբար, համալսարաններում աշխատելը մեզանից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլեւ կհանգեցնի համալսարաններից դուրս մեր կողմից ստացվող եկամտի նվազմանը, իսկ այդ նվազեցվող եկամուտը հաճախ ավելին է լինելու, քան համալսարաններից ստացվող աշխատավարձը:
Արդյունքում, համալսարաններում դասավանդելու համար մենք հարկադրված կլինենք տրամադրելու ոչ միայն ժամանակ, այլ նաեւ՝ փաստորեն, որոշակի գումար:
Հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ գիտնականների` կրթության եւ գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու պատրաստակամությունն ու սրտացավությունը` խնդրում ենք Ձեզ ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր, այլապես, ամենայն հավանականությամբ, շատ երիտասարդ դասախոսներ ստիպված կլինեն հրաժարվել համալսարաններում դասավանդելուց:
Հարգանքով,
Պետական բուհերի դասախոսներ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել