ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանի քաղաքապետի տեղակալ. Դրամահավաքություն երեւույթի դեմ քաղաքապետարանը պայքարել ու պայքարելու է խստությամբ 08/30/2014 15:00 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության վերաբերյալ:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ ուսումնական տարեմուտի նախօրյակին հանրակրթությանն առնչվող հարցեր են քննարկվել ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցության ընթացքում, որին հրավիրվում են Երեւանի հիմնական բոլոր դպրոցների տնօրենները։
Խորհրդակցությանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները։
«Բավականին լուրջ քննարկում է տեղի ունենում ավանդական դարձած այս խորհրդակցությունների ընթացքում. առավելապես քննարկվում են առաջիկա ուսումնական տարվա խնդիրները՝ հիմք ընդունելով նախորդ տարիների փորձառությունը, բացերը, իսկ դրանք, անշուշտ, առկա են։ Քննարկելու ենք ուսումնակրթական, նյութատեխնիկական, վարչարարության հետ կապված եւ այլն խնդիրներ, որոնք այսօրինակ քննարկման անհրաժեշտություն ունեն եւ, այդպիսով, ձեւավորվում է նաեւ ընդհանրական վերլուծություն»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Լրագրողների հարցադրմամբ՝ վերջինս անդրադարձել է նաեւ դրամահավաքության խնդրին։
«Դրամահավաքություն երեւույթի դեմ քաղաքապետարանը պայքարել ու պայքարելու է խստությամբ, այժմ արդեն թեժ գծերով։ Էապես նվազել է այդ երեւույթը, դեպքեր եղած պարագայում էլ, ինչպես, օրինակ, նախորդ տարի 3 դպրոցներում վարչական տույժեր կիրառվեցին, հավաստիացնում եմ մեղավորներն անպատիժ չեն մնա»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալը։
Այս տարի առաջին անգամ է, որ խորհրդակցությունից հինգ օր առաջ հիմնական բոլոր դպրոցների տնօրենները էլեկտրոնային փոստով նախապես ստացել են Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության տարեկան աշխատանքային պլանը, ինչը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, տնօրենների առաջարկներն ու դիտարկումներն առավել թիրախային դարձնելուն է նպաստելու։
«Աշխատանքային շաբաթվա ընթացքում ստացել ենք տնօրենների հարցերը, դիտարկումները, առաջարկները, խմբավորել ենք։ Այսօրվա խորհրդակցությանը մասնակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների եւ ֆինանսական վարչությունների պետերը, քանի որ պարզ դարձավ, որ տնօրեններին մեծամասամբ հետաքրքրում է գնումների գործընթացքը, որին մեծ ուշադրություն է կենտրոնացրել Երեւանի քաղաքապետը, որպեսզի համայնքային բյուջեով դպրոցներին հատկացված գումարները նպատակային եւ գրագետ օգտագործվեն։ Շատ կարեւոր հարցեր ունենք նաեւ ուղղված ՀՀ ԿԳՆ-ին. հրավիրված է փոխնախարարը եւ կպատասխանի նաեւ բովանդակային խնդիրներին, կրթական կարգերին առչվող հարցերին, որոնք աշխատանքային գործընթացում նկատվում են եւ, միգուցե, շտկվելու կարիք ունեն»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ոլորտի բարելավմանն ուղղված ձեռնարկումներում կարեւորել է նաեւ այս խորհրդակցությունը։
Փոխնախարարն առաջարկել է առավել աշխույժ լինել մարզերի դպրոցների հետ համագործակցության հարցում, քանի որ շատ դեպքերում հենց մայրաքաղաքի դպրոցներն են ուղենիշ դառնում երկրի այլ համայնքների դպրոցների համար։ Մանուկ Մկրտչյանը պատասխանել է նաեւ տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, ներառական կրթության կարգին, դպրոցներում նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընդլայնմանը, հասարակության շրջանում դպրոցի դիրքի ամրապնդմանը եւ այլն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել