ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆինանսների փոխնախարարը չի ժխտում, որ ստեղծված իրավիճակում ՀՀ արտաքին պարտքը դառնում է ռիսկային 08/30/2014 12:26 | ԼՐԱՀՈՍ
2019 թվականից ՀՀ արտաքին պարտքը կավելանա ևս 21 մլն ԱՄՆ դոլարով: Նման որոշում ՀՀ կառավարությունը կայացրեց իր նախորդ նիստում` հավանություն տալով Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված ֆինանսավորման համաձայնագրին, որով մեր երկրին է հատկացվում 21 200 000 ԱՄՆ դոլարի վարկ` ՀՀ կառավարության կողմից 20 տոկոս համաֆինանսավորման պայմանով:
Ի դեպ, այս գումարը նախատեսվում է 2014-18թթ. ընթացքում ծախսել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վրա:
Համաձայն կառավարության ներկայացրած հիմնավորման՝ ծրագիրը բաղկացած է լինելու 5 բաղադրիչներից. ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների իրականացում, կենսաթոշակային համակարգի արդիականացում, նախարարության վերլուծական կարողությունների, մոնիթորինգի և գնահատման համակարգի զարգացում և ծրագրի կառավարում:
Այլ կերպ ասած, սա ժամանակին մեծ թափով իրականացվող «մեկ պատուհանի» համակարգի ներդրման շարունակությունն է: Նախորդ ծրագրից հետո հիմնված 19 նման կենտրոններին մինչև 2018 թ. նախատեսվում է ավելացնել ևս 37-ը:
Մի կողմ թողնելով հարցը, թե ինչպես է իրականացվել ծրագրի նախորդ փուլը՝ պարզապես նշենք, որ ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքներն ուսումնասիրելուց հետո Վերահսկիչ պալատը գումարների անիմաստ վատնում էր արձանագրել:
Բայց մասնագիտական շրջանակներում միջոցների վատնումից շատ ավելի վտանգավոր են համարում հատկապես ՀՀ արտաքին պարտքի անհարկի ավելացմանն ուղղված մեր կառավարության քայլերը: Ուստի՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեցինք, նման վտանգ ֆինանսական գերատեսչությունում չե՞ն տեսնում:
Պարոն Սաֆարյանը հարցի պատասխանն սկսեց, իր բնորոշմամբ, տեսական մասից: «Ընդհանրապես որևէ պետություն չի կարող առանց արտաքին պարտքի, արտաքին պարտքը վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ որ բավարար հեռանկարային ֆինանսական հոսքերով արտաքին պարտքի մարումը ռիսկային է դառնում, իսկ ռիսկային է դառնում այն ժամանակ, երբ որ տնտեսական աճի տեմպերը և հարկահավաքությունը բավարար չեն»,- ասաց նա:
Ուստի՝ փոխնախարարին հիշեցրեցինք, որ պաշտոնապես հրապարակված տվյալներով՝ մեր երկրում իր նշած 2 ցուցանիշներով էլ անկում է արձանագրվում. մասնավորապես` Կենտրոնական բանկը նախորդ շաբաթ հրապարակած հաշվետվության մեջ 2014թ. տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է` սահմանելով 3.9%-ի միջակայքում, մինչդեռ պետական բյուջեի հիմքում այդ ցուցանիշը հաշվարկված էր 5.2%-ի, իսկ կառավարության ծրագրում` 5%-ի չափով:
Մեր այս դիտարկումից հետո ֆինանսների փոխնախարարն ստիպված էր անուղակի կերպով ընդունել, որ արտաքին պարտքը մեր երկրի համար, իրոք, վտանգավոր է դառնում:
«Իհարկե այդ տեսակետից դա պարտքը դարձնում է ռիսկային»,- ասաց Պավել Սաֆարյանը:
Վերադառնալով կառավարության վերցրած նոր վարկին՝ նշենք նաև, որ Միջազգային զարգացման ընկերակցության վարկը տրամադրվում է մինչև 2039 թվականը, իսկ մարումները, հիշեցնենք, պետք է սկսվեն իրականացվել արդեն 2019 թվականից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել