ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյան. Բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում 08/21/2014 17:15 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներն ամփոփել են երկկողմ բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այնուհետեւ վարչապետներ Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
«Վերահաստատելով երկու երկրների միջեւ առկա ամուր բարեկամական կապերը եւ առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը՝ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առեւտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար եւ մշակութային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ»,- ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ հատուկ ընդգծվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը եւ կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:
Շահագրգիռ քննարկումներ են տեղի ունեցել նաեւ ենթակառուցվածքների զարգացման եւ տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Վարչապետը տեղեկացրել է, ո մանրամասն քննարկվել է սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր կամրջի շինարարության Քննարկեցինք անցած գիշեր Վերին Լարս անցակետում տեղի ունեցած սողանքի ու դրա հետեւանքները վերացնելու խնդիրը, իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների Երկուստեք կարեւորվեց նաեւ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ վերականգնման խնդիրը:
«Կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում»,- հայտարարել է Հ.Աբրահամյանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր կողմից շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ արձանագրելով. «Ինձ համար անչափ ուրախալի է, որ ինձ հնարավորություն տրվեց այցելել մեր
բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, որի հետ մեզ կապում են բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները եւ համագործակցությունը»:
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել էլ ավելի պետք է խորացնել Վրաստանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցած սերտ համագործակցությունը, եւ տվյալ այցը հենց այս նպատակին է ծառայում: «Մենք ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով 42 տոկոսով ավելացրել ենք առեւտրաշրջանառությունը: Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեցած տնտեսական հարաբերությունները զարգանում են, եւ մենք, իհարկե, դա կշարունակենք: Շատ կարեւոր է, որ մեր երկրների միջեւ հանդիպումներն ընթանան ու զարգանան ոչ միայն բարձր մակարդակով, այլեւ գերատեսչությունների մակարդակով»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Ըստ նրա, բանակցությունների ընթացքում խոսել են նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերի շուրջ: Նշելով, որ ունենք զբոսաշրջության աճ, դրական միտում կա այդ բնագավառում՝ Վրաստանի վարչապետը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել ավելի խորացնելու այս հարաբերությունները:
«Ցանկանում եմ նաեւ նշել, որ մենք համաձայնության ենք եկել, որ Հայաստանը եւ Վրաստանը համատեղ կկառուցեն կամուրջ: Այսօր իմացանք, որ կա հետաքրքիր նախաձեռնություն կամուրջը կոչել Բարեկամության կամուրջ, եւ մենք հաճույքով համաձայնեցինք այդ առաջարկին»,- նշել է Ղարիբաշվիլին եւ ավելացրել, որ Հայաստանի վարչապետը հիշատակել է երեկ գիշեր Վրաստանում տեղի ունեցած սողանքը, որն արդեն երկրորդ անգամ է արձանագրվել, ինչի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել, որ երկու-երեք օրում վերականգնեն գազի մատակարարումը, եւ գազատարը կվերականգնվի:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ