ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արշակ Պետրոսյան. «Ամեն ինչ անելու ենք հաջողության հասնելու համար» 07/29/2014 23:59 | Մարզական
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթական տրամադրությամբ է մեկնում Նորվեգիայի Տրոմսյո քաղաք, որտեղ օգոստոսի 1-ին մեկնարկելու է Համաշխարհային 41-րդ օլիմպիադան: Օդանավակայան գնալուց առաջ «Փաստինֆո»-ին տված բացառիկ հարցազրույցում այդ մասին հայտարարեց մեր թիմի գլխավոր մարզիչ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:
-Նախապատրաստական միակ հավաքն անցկացրել եք Աղվերանում: Ինչպե՞ս ընթացավ այն:
-Առաջնորդվեցինք վաղուց փորձված ծրագրով՝ շախմատային տեսական պարապմունքները համադրելով ֆիզիկական պատրաստականության բարելավմանը միտված աշխույժ խաղերով: Սովորաբար, տղաներն օրվա առաջին կեսին ֆուտբոլ էին խաղում կամ այցելում լողավազան, իսկ երեկոյան պարապմունքներն ամբողջությամբ նվիրում էինք շախմատին: Առհասարակ, նախընտրում ենք զբաղվել խաղային տարբեր մարզաձեւերով, բայց այս անգամ առաջին տեղում ֆուտբոլն էր: Տղաները հաճույքով էին խաղում նաեւ սեղանի թենիս:
-Աշխարհի առաջնության տպավորության տա՞կ էին:
-Միգուցե (ծիծաղում է): Եվ ասեմ, որ երբեմն լուրջ բանավեճ էր ծավալվում Բրազիլիայում անցկացված ստուգատեսի շուրջ: Մասնակից թիմերի վերաբերյալ տղաների նախասիրությունները տարբերվում են: Մի մասը եվրոպական հավաքականների երկրպագու է, մյուսներն էլ հավանում են Բրազիլիայի եւ Արգենտինայի թիմերին: Ճիշտ է, այս անգամ բրազիլացիներն ուրախանալու տեղիք չտվեցին:
-Ինչպե՞ս եք գնահատում մեր շախմատիստների մարզավիճակը:
-Հիմա դժվար է խոսել այդ մասին: Դրա վերաբերյալ ճշգրիտ պատկերացում կարելի է կազմել միայն մեկնարկային մի քանի տուրից հետո: Այս պահին կարելի է ասել, որ բոլորն էլ նորմալ մարզավիճակում են, մնացածը կերեւա խաղի ընթացքում: Բավականին դժվար պայքար է սպասվում, քանզի, ինչպես միշտ, ուժեղ մրցակիցների պակաս չենք ունենալու: Ամեն ինչ անելու ենք հաջողության հասնելու համար:
-Արդեն հրապարակել եք թիմի կազմը՝ ըստ խաղատախտակների: Ի՞նչ սկզբունքով եք կատարել ընտրությունը:
-Գլխավորապես ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում տղաների ունեցած անհատական գործակցի հիման վրա եմ որոշել մեր շախմատիստների տեղն ըստ խաղատախտակների: Բացի այդ, նկատի եմ ունեցել միջազգային վերջին մրցումներում նրանց գրանցած արդյունքները: Ինքնին հասկանալի է, թե ինչու է առաջին խաղատախտակին հանդես գալու Լեւոն Արոնյանը: Միջազգային ասպարեզում անցած ամիսներին բավականին լավ արդյունքներ է գրանցել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը, կարծում եմ, արժանի է 2-րդ խաղատախտակին ներկայանալուն: Այնուհետեւ գալիս են Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:
-Դա վերջնակա՞ն դասավորություն է, թե մրցակցի ուժից ելնելով՝ կարող է սրբագրվել:
-Ինքնըստինքյան այդպես է լինելու, քանզի մեր պահեստային խաղացողը Տիգրան Քոթանջյանն է, որը նույնպես ուժեղ շախմատիստ է: Իսկ տվյալ հանդիպման կազմը, ճիշտ նկատեցիք, որոշելու ենք մրցակցի ուժից ելնելով: Բացի այդ, ընտրելիս հաշվի ենք առնում տվյալ շախմատիստի սկզբնախաղային վարպետությունը: Դա արդեն մեր ներքին խոհանոցն է:
-Հետեւե՞լ եք, թե ինչ փոփոխություններ կան մեր հիմնական մրցակիցների կազմում:
-Անշուշտ, բոլորին էլ շատ լավ ենք ճանաչում: Ռուսաստանի հավաքականը հզոր կազմ ունի, սակայն նրանց դեմ վերջին երկու խաղերը վատ չենք անցկացրել: Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթել ենք, իսկ համաշխարհային ստուգատեսում՝ ոչ-ոքի խաղացել, բայց մոտ էինք հաղթելուն: Ուժեղ թիմերի միջեւ պայքարն, ինքնին հասկանալի է, անչափ լարված է լինում եւ, սովորաբար, վճռորոշ է դառնում շախմատիստներից մեկի սխալը: Նման հանդիպումներում խոշոր հաշիվ հազվադեպ է գրանցվում: Պատահում է, որ մրցամարտում հաղթում է այն թիմը, որի խաղացողները սկզբնախաղից հետո շահեկան դիրքեր չեն ունենում: Լինում է եւ հակառակը: Այնպես որ կանխատեսումներ անելը շատ դժվար է, որովհետեւ ամեն ինչ հնարավոր է:
-Ի՞նչ տրամադրությամբ եք մեկնում Նորվեգիա:
-Շատ լավ: Մեկնում ենք երկու օր շուտ, որպեսզի հասցնենք ընտելանալ տեղի՝ անհամեմատ զով եղանակին:
-Մեկնելուց առաջ ինչ-որ արարողակարգ ունե՞ք, որին անպայման հետեւում եք:
-Բոլոր շախմատիստներն էլ սնահավատ են: Հենց այդ հանգամանքից ելնելով էլ չեմ բացահայտի մեր արարողակարգը: Առայժմ թող գաղտնի մնա: Ասեմ միայն, որ դա մինչեւ այժմ գործել է…
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ