Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

10 տարվա վաղեմության գործով կայացվեց արդարացման դատավճիռ 07/26/2014   16:27  |  ԳՈՐԾ #

 
Հնամենի, ավելի քան 10 տարի առաջ հարուցված, թռուցիկներ բաժանելու ու հակասահմանադրական կոչեր անելու վերաբերյալ  թոշակառու Արտակ Գաբրիելյանի դեմ քրեական գործով կայացվել է արդարացման դատավճիռ:
 
Դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Արտակ Գաբրիելյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար առաջադրված մեղադրանքում և արդարացրել նրան` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
 
Ըստ մեղադրանքի՝ նա, «Ազգային միաբանություն» կուսակցության տարածքային գրասենյակից ստանալով «Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու» նպատակով 2004թ. ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ին, «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքի թռուցիկներ, դրանք բաժանել է քաղաքացիներին և կոչեր է արել բռնությամբ զավթել պետական իշխանությունն ու փոխել սահմանադրական կարգը:
 
2004թ. ապրիլի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում թռուցիկները բաժանելու ժամանակ, Արտակ Գաբրիելյանը բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և նրա մոտից առգրավվել է թվով 24 թռուցիկ»: 
 
Գործը Ավան և Նորք Նորք վարչական շրջանների դատարան է վերադարձել Հայաստանի բոլոր ներպետական դատական ատյաններով անցնելուց  և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից խախտում արձանագրվելուց հետո: 
 
Այսպես, գործը հարուցվել է 08.04.2004թ. որոշմամբ և գտնվել է այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում:  Ա.Գաբրիելյանին հիշյալ հոդվածով մեղադրանք էր առաջադրվել ու դատարանի՝ 10.04.2004թ. որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 02.06.2004թ. դատավճռով Արտակ Գաբրիելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ  հոդվածով դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ 1 տարի ժամկետով՝ մեկ տարվա  փորձաշրջանով:
 
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 12.07.2004թ. դատավճռով` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004թ. հունիսի 2-ի դատավճիռը պատժի մասով փոփոխվել է, պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ա.Գաբրիելյանի արգելանքի տակ գտնված 56 օրը, որը մեկուկես օրվա դիմաց կազմել է 2 ամիս 24 օր և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 ամիս 6  օր ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: 
 
Վճռաբեկ դատարանի՝ 06.08.2004թ. որոշմամբ՝ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 12.07.2004թ. դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ դատապարտյալի վճռաբեկ բողոքը` առանց բավարարման: 
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով 10.07.2012թ. որոշմամբ վճռել է, որ խախտվել է Գաբրիելյանի՝ «Արդար դատաքննության իրավունքը»՝ երաշխավորված Կոնվենցիայի 6-րդ հոդվածով։ Մասնավորապես՝ Գաբրիելյանը չի ունեցել իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն: 
 
ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 13.09.2013թ. որոշմամբ՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004թ. հունիսի 2-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2004թ. հուլիսի 12-ի դատավճիռները բեկանվել է և 13.11.2013թ. քրեական գործն ուղղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 
 
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արտակ Գաբրիելյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2004թ. ապրիլի 8-ին զբոսնելով հասել է «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ, որտեղ ինքը ծանոթներ է ունեցել: Գրասենյակից դուրս գալիս նկատել է սեղանին դրված թռուցիկներ և հետաքրքրվել է դրանց բովանդակությամբ:
 
Իր ընկերներն ասել են, որ դրանք հաջորդ օրվա հանրահավաքի մասին իրազեկում են և իրեն խնդրել են փողոցում անցորդներին բաժանելու համար մի քանի հատ վերցնի: Ճանապարհին մի քանի թռուցիկ դրել է Նորքի 1-ին զանգվածում գտնվող տոնավաճառի մի քանի սեղանիկներին և այդ պահին իրեն են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և իրեն բերման ենթարկել ոստիկանության բաժին: Ինքը որևէ մեկին իշխանությունը բռնությամբ զավթելու ու սահմանադրական կարգը փոխելու կոչ չի արել: 
 
Նշենք, որ Ա.Գաբրիելյանը նախաքննության և 2004թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 02-ը կայացած դատաքննության ընթացքում նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել և տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ: 
 
Դատարանը  որպես ապացույց չի օգտագործել վկա Սամվել Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը՝ Ա.Գաբրիելյանի կողմից շուկայի տարածքում թռուցիկներ բաժանելու և նրա կողմից իշխանությունը բռնի ուժով տապալելու վերաբերյալ հնչեցրած կոչերի մասին: Ըստ դատարանի իրավական եզրահանգման՝ այն որպես ապացույց օգտագործելու դեպքում կոպտորեն կխախտվեն ամբաստանյալ Ա.Գաբրիելյանի իրավունքները՝ մեղադրյալի ու վկայի ցուցմունքներում էական հակասությունների առկայության պարագայում նախաքննության ընթացքում վկան և մեղադրյալն առերես չեն հարցաքննվել: Թեև վկան իր ցուցմունքում նշել է, որ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչերը հնչեցվել են իրեն անծանոթ բարձրահասակ տարեց տղամարդու կողմից, սակայն մեղադրյալ Ա.Գաբրիելյանը վկային ճանաչման չի ներկայացվել: 
 
Գործով առաջին դատաքննության ընթացքում նույն այդ վկան չի հարցաքննվել, այլ հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները, ինչով խախտվել է ամբաստանյալ Ա.Գաբրիելյանի` իր դեմ վկայած անձանց հետ առերես հարցաքննվելու իրավունքը: 
 
Դատարանը նույնպիսի հիմնավորումներով գտել է նաև, որ վկա Օ.Վարդանյանի՝ դատաքննության և նախաքննության ընթացքում տված ցուցմունքները ևս չեն կարող լինել ամբաստանյալ Ա.Գաբրիելյանին մեղսագրված հանցանքը հիմնավորող ապացույցներ. վկան նախաքննության ընթացքում ամբաստանյալի հետ առերես չի հարցաքննվել և վերջինս նրան ճանաչման չի ներկայացվել, առաջին դատաքննության ընթացքում նա  չի հարցաքննվել, հրապարակվել է նախաքննության ընթացքում տված նրա ցուցմունքը: Վկան քրեական գործի նախաքննության ընթացքում չի հայտնել, որ  թռուցիկներ բաժանող և կոչեր անող անձը հանդիսացել է ամբաստանյալ Ա.Գաբրիելյանը, իսկ դատաքննության ընթացքում հայտնել է, որ վերջինիս ընդհանրապես չի ճանաչում: 
 
Վկաներ, ոստիկանության աշխատակիցներ` Գ.Ասրյանի և Գ.Դալլաքյանի ցոուցմունքներով հիմնավորվել է միայն, որ Ա.Գաբրիելյանը 2004թ. ապրիլի 8-ին թռուցիկներ է բաժանել տոնավաճառի տարածքում, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ չի պարունակում:
 
Իրեղեն ապացույց ճանաչված թվով 26 թռուցիկներից յուրաքանչյուրում նշված է` «Հայրենակիցներ այսպես շարունակել այլևս անհնար է: Ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում սկսում ենք պայքարը, որի նպատակն է Հայաստանում օրինական իշխանության հաստատումը: Յուրաքանչյուրիս մասնակցությունից է կախված մեր հայրենիքի ապագան»: Դատարանը գտել է, որ նշված թռուցիկները հանրահավաքին մասնակցելու հրավեր են և չեն պարունակում իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր: 
 
Դատարանը արժանահավատ է համարել վկաներ Ն.Սուքիսայանի, Մ.Միքայելյանի և Վ.Զարգարյանի՝ նախաքննության ընթացքում տրված և առերես պնդած ցուցմունքները. իրենց է մոտեցել անծանոթ բարձրահասակ, սպիտակ մազերով մի տղամարդ, որին հետագայում ճանաչել են որպես Ա.Գաբրիելյանի և տվել է 2004թ. ապրիլի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ թռուցիկ ու վերջիններիցս յուրաքանչյուրին առանձին ասել`«ջարդելու են», «հաղթելու են», «այս իշխանությունը պետք է տապալեն, նորը ստեղծեն»,  «իշխանությունների վերջը տան», «հարցերը լուծեն» ու հեռացել է: 
 
Դատարանը միաժամանակ վկայակոչել է Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ «... պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր» և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» հասկացությունները ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի սահմանադրաիրավական իմաստով պետք է հասկանալ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության մարմինների պետաիշխանական գործառույթներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգի խախտմամբ` բռնությամբ կամ դրա գործադրման անմիջական և իրական սպառնալիքով տիրանալու համար գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր:
 
Իրավակիրառ պրակտիկան և ցանկացած գործի փաստական հանգամանքների գնահատումը պետք է ելնի տվյալ հասկացությունների սահմանադրաիրավական այդ բովանդակությունից՝ առաջին հերթին նկատի ունենալով հակաիրավական (բռնի) գործողությունների միջոցով պետաիշխանական գործառույթի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու նշված հանգամանքը: Բռնության կոչերի նպատակը մեկն է` համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց բռնի գործողություններին: Քննարկվող հանցակազմի իմաստով բռնության կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները:
 
Հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որը թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին: Մյուս կողմից, այդ քննադատությունը չի կարող վերածվել բռնության կոչերի, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն` լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կիրառման»: 
 
Տվյալ դեպքում ընդհանուր իրավասության դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալ Ա.Գաբրիելյանի կողմից հնչեցրած կոչերն ուղղված են եղել միայն վկաներ` Ն.Սուքիսայանին, Մ.Միքայելյանին և Վ.Զարգարյանին, այն էլ՝ յուրաքանչյուրին առանձին: Փաստորեն, հրապարակային բնույթ չեն կրել, այսինքն` չեն եղել բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելու բռնության կիրառմանը: 
 
Դատարանն արձանագրել է նաև, որ գործով հաստատված չեն ինչպես հանցանք կատարելու վայրը, այնպես էլ եղանակը, ինչն իր հերթին բացառում է նրա կողմից պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, սահմանադրական կարգը փոխելու վերաբերյալ հնչեցված կոչերի հրապարակային բնույթ կրելու, մարդկանց լայն շրջանակին ուղղված լինելու, նրանց բռնության կիրառմանը դրդելու հանգամանքները:  
 
Այսպիսով` դատարանը հանգել է հետևության, որ քրեական գործի դատաքննությամբ չի ապացուցվել, որ վերջինիս կատարած արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, հետևաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում նա պետք է արդարացվի` կատարած արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:37 25/07/2014  |  ԳՈՐԾ #Արդարադատությունը պետք է լինի տեսանելի և ընկալելի՝ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
16:19 19/07/2014  |  ԳՈՐԾ #Ապացույցներն անհերքելիորեն ապացուցեցին բռնցքամարտիկի անմեղությունը.Դատարանն արդարացրեց մարզիկին
01:42 15/07/2014  |  ԳՈՐԾ #Վճռաբեկ դատարանը դադարեցրել է «Եհովայի վկայի» քրեական հետապնդումը
10:17 12/07/2014  |  ՄամուլՈստիկանները խուզարկությունն իրականացրել են առանց դատարանի որոշման, «Պիրալգինն» էլ ազատ վաճառվում է դեղատներում. «Առավոտ»
14:33 08/07/2014  |  Քրեական խրոնիկոնԴատական իշխանությունը խիզախություն է ունեցել արդարացնել նախկինում դատապարտված անձին՝ ջարդելով կարծրատիպերը. Կարծիք
12:43 05/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախկին տնօրենին չի առևանգել, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է. դատարանը ճանաչել է ամբաստանյալի անմեղությունը
13:20 22/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրկու ամբաստանյալներից մեկը արդարացվեց, իսկ մյուսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
14:15 20/06/2014  |  ԳՈՐԾ #Գլխավոր դատախազի տեղակալի բողոքները մերժվեցին. բռնաբարության գործով արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
00:44 19/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազը պահանջում էր կարճել քրեական գործի վարույթը, իսկ դատարանն արդարացրեց
19:31 11/06/2014  |  ԳՈՐԾ #Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել

Արխիվ

[]