Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Հովիկ Աբրահամյան. Կառավարությունը հնարավորինս կաջակցի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացմանը 07/25/2014   18:57  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով:

ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նախ դիտակետից հետևել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, ապա եղել շինհրապարակում, շրջել արդեն կառուցված մասնաշենքերում: Դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութը Հովիկ Աբրահամյանին մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել  կատարված աշխատանքների և հետագա անելիքների վերաբերյալ:

Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը կարևորել է միջազգային այս դպրոցի գործունեությունը՝ նշելով. «Կառավարությունը հնարավորինս կաջակցի այս ծրագրի իրականացմանը, և մենք սատարելու ենք յուրաքանչյուր նման նախաձեռնության: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին»:

Դիլիջանի միջազգային դպրոցն իրենից ներկայացնում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով բարեգործական նախագիծ, որի իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը. 2013 թ. հունիսի 19-ին Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն իրականացվելու է երկու փուլով՝ 110 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2014 թ.) և 80 մլն ԱՄՆ դոլար  (շինարարության ավարտ՝ 31.07.2017 թ.): Շինարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ 800 մարդ՝ 60-ը վարչական պաշտոններում և 740-ը՝ բուն շինաշխատանքներում, ինչպես նաև ավելի քան 20 տեղական կազմակերպություն: Կրթահամալիրի տարածքը կազմում է 88 հա՝ Դիլիջանի ազգային պարկի հարևանությամբ:

Ծրագիրը միտված է նաև բարելավելու Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը` նպաստելով գործազրկության կրճատմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը, Դիլիջանի ենթակառուցվածքների արդիականացմանը և բնապահպանական կայուն զարգացմանը:

Քոլեջը 16-18 տարեկան առաջին աշակերտներին կընդունի 2014 թ. օգոստոսին։ Նախատեսվում է, որ սաների թիվը 2023 թ. կհասնի առավելագույնը 650-ի: Ուսման վարձը լինելու է 30.000 ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Դպրոցի շահագործման արդյունքում ընթացիկ ծախսը տարեկան կկազմի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 110 մշտական աշխատատեղ (82 ուսուցիչ, շուրջ 30 վարչական աշխատակից): Ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից բացի, համալիրն ունի նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ:

2013 թ. հոկտեմբերից Դիլիջանի միջազգային դպրոցն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (United World Colleges-UWC) կրթական ցանցին և ստացել «UWC Dilijan» անվանումը (14 քոլեջներից մեկն է): Այս տարի UWC համակարգում կարող է ուսանել ՀՀ 17 քաղաքացի` 10-ը «UWC Dilijan» միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում: Դպրոցն ստանալու է հավատարմագրում՝ Քեմբրիջի IGCSE՝ 14-16 և IB Diploma՝ 16-19 տարեկանների համար կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: Դասավանդման լեզուն անգլերենն է լինելու, իսկ հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու:

2015 թ. Դիլիջանում իր գործունեությունը կսկսի ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող ուսումնական կենտրոնը: Հանրապետության վարչապետն այցելել է նաև կենտրոնի շինհրապարակ, տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվել ընթացիկ և առաջիկա քայլերով:

Նախատեսվում է, որ վերակառուցման արդյունքում այս կառույցը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կենտրոն: Այստեղ իրականացվելու են ֆինանսների նախարարության  աշխատակիցների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, տարածաշրջանային և միջազգային համաժողովների անցկացման, փորձի փոխանակման ծրագրեր: Փոփոխության են ենթարկվելու համալիրի  արտաքին տեսքը, ճակատային հատվածը: Նոր համալիրը կունենա մարզահրապարակներ, մանկական կենտրոններ, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճ, լողավազան, կինոսրահ, ռեստորան, ստորգետնյա ավտոկանգառ:  

 

 



Հեղինակ` «Փաստինֆո»

Արխիվ

[]