Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Գրիշա Վիրաբյանի գործով դատարանը թույլ է տվել դատական սխալ. Վերաքննիչ դատարանը փաստում է 07/25/2014   13:43  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ վերաքննիչ դատարանը ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի բողոքի գործով մասնակիորեն բավարարել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հ.Մովսեսյանի վերաքննիչ բողոքը: 
 
Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել  է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 22-ի` «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու բողոքը քննության առնելու վերաբերյալ» որոշումը, որով ամբողջությամբ բավարարվել էր դիմող Գրիշա Վիրաբյանի բողոքը:
 
Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, ՀՀ դատախազությանը պարտավորեցրել է վերացնել «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ Հ.Բաբայանի՝  2004թ. օգոստոսի 30-ին կայացված որոշմամբ թույլ տրված` Գրիշա Վիրաբյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
 
Գրիշա Վիրաբյանի գործը վերաբացվել էր Եվրադատարանի վճռի հիման վրա. Վճռաբեկ դատարանը, նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով, որոշել էր վերաբացել գործը, և այդ մասով բեկանել իր նախկին որոշումը, ինչպես նաև՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով օրինական ու հիմնավորված էր համարել քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումը: 
 
Գրիշա Վիրաբյանը 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Ոստիկանություն, որտեղ էլ ենթարկվել էր դաժան ծեծի ու խոշտանգումների:
 
Եվրադատարանն իր վճռում արձանագրել էր խտրականության բացառման իրավունքի խախտում այն հիմքով, որ քննիչը պատշաճ քննության առարկա չի դարձրել Գրիշա Վիրաբյանի` քննության ժամանակ հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ իրեն խոշտանգել են՝ իր քաղաքական հայացքների, քաղաքացիական ակտիվության համար:
 
Գործը քննվել էր որպես սովորական քրեական գործ, որ հարուցված էր ոստիկանին հարվածելու հիմքով: Մինչդեռ, ըստ Եվրադատարանի, խտրականության գործերով պետք է քննությունը տարվի մայր գործով քննությունից առանձին, եթե քաղաքացին ասում է, որ իրեն խոշտանգել են և խոշտանգել են իր հայացքների կամ կրոնական համոզմունքների համար, ապա քննիչը պետք է այդ փաստերն ստուգի: Եվ քանի որ քննիչն այդ փաստերը չէր ստուգել, դրանց կարևորություն չէր տվել, Եվրադատարանն արձանագրել էր, որ արդյունավետ քննություն չէր ապահովվել խտրականության բացառման հիմքով:
 
Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դիմող Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ համարելով հիմնավորված՝ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտմամբ որոշում է կայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատախազի՝ 30.08.2004թ. որոշումը վերացնելու մասին` արդյունքում կայացնելով ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ, որն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներով ձևավորված իրավական մոտեցումներին:
 
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, հիշյալ որոշումը կայացնելով, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից եւ թույլ տվել դատական սխալ, ինչի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել փաստել, որ Առաջին ատյանի դատարանին հասցեագրված իր բողոքով Գ.Վիրաբյանը դատարանին խնդրել էր պարտավորեցնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությանը փոփոխություն մտցնել համայնքների դատախազի՝ 30.08.2004թ. որոշման մեջ և քրեական գործը կարճել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով, հակառակ դեպքում քրեական գործն ուղարկել դատարան, որտեղ հրապարակային բաց դատի պայմաններում ևս կապացուցի իր արդարությունը:
 
Բողոքաբերի այս պահանջը, վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի բխում գործող ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջներից, ինչպես նաև՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատարանին վերապահված լիազորությունների շրջանակից, հետևաբար՝ Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ բավարարելով՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության:
 
Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև դատախազի վերաքննիչ բողոքի պատճառաբանությանն առ այն, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը 11.08.2004թ. որոշում է կայացրել քրեական գործի մասով՝ Արարատի մարզային ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների վերաբերյալ վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության և վնաս պատճառված արարքը քրեական օրենսգրքով օրինաչափ համարվելու պատճառով, իսկ նշված որոշումը վերացնելու և Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին Գ.Վիրաբյանի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնի՝ 26.08.2004թ. որոշմամբ ամբողջովին մերժվել է:
 
Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը քննիչի հիշյալ որոշումներին համապատասխան գնահատական չի տվել, որի պայմաններում անհնարին է դառնում ապահովել Եվրոպական դատարանի՝ 02.10.2012թ. վճռում նշված խախտումների վերացումը վարույթն իրականացնող մարմնի կողմից: Վերաքննիչ դատարանը  գտել է, որ դատախազի վերաքննիչ բողոքի այս պատճառաբանությունն անհիմն է ու չփաստարկված և չի բխում գործող օրենսդրության պահանջներից, հետևաբար՝ այդ մասով վերաքննիչ բողոքը բավարարելու բավարար հիմք հանդիսանալ չի կարող: Եւ արձանագրել, որ քրեական գործի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից 11.08.2004թ. և 26.08.2004թ. կայացված ու դատախազի կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված վերը հիշատակված որոշումները քրեադատավարական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չեն բողոքարկվել: Հետևաբար՝ Գ.Վիրաբյանի կողմից դատախազի 30.08.2004թ.որոշման դեմ բերված բողոքի քննության շրջանակներում Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր անդրադառնալ նշված որոշումների օրինականության ու հիմնավորվածության հարցին և դրանց կապակցությամբ որևէ գնահատական տալ:
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել  արձանագրել, որ վիճարկվող որոշումը կայացնելիս, Առաջին ատյանի դատարանը, inter alia վկայակոչել ու ղեկավարվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, մինչդեռ հիշյալ իրավանորմը սույն գործով վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ, քանի որ սահմանում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատական ակտերի վերանայման կարգը, իսկ նման լիազորություն Օրենսդիրը վերապահել է բացառապես վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]