Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ)
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

Քրեական գործում առկա են ապացույցներ, որ Ավետիք Բուդաղյանին ավտոմեքենայում ծեծել է նաև Սուրիկ Խաչատրյանը. Փաստաբան 07/10/2014   21:27  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Դատարանն այսօր քննեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի  ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը: Փաստաբանը պահանջում է վերացնել Սուրիկ  Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումն և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը:

Ներկայացնելով բողոքը դատարանում` Հայկ Ալումյանը խնդրեց նաև  որոշում կայացնել դիմողներ Արտակ և Էմիլ Բուդաղյանների իրավունքների և  ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Ս.Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վիճարկվող որոշումն ընդունվել է՝  «նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»:

Քննիչը հաստատված է համարել, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքից վերադառնալիս Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը: Մինչդեռ Հայկ Ալումյանը գտնում է, որ  քրեական գործում առկա են ապացույցներ, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանի, այլ նաև Սուրիկ Խաչատրյանի կողմից: Ընդ որում, Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությունը ծեծին պայմանավորված է եղել հենց Սուրիկ Խաչատրյանի հրահանգով:

Քննիչը, հիմք ընդունելով Սուրիկ Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի և Արագած Ղևոնդյանի ցուցմունքները, գտել է, որ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկողը եղել է միայն Զ.Նիկողոսյանը և վերջինս գործել է իր նախաձեռնությամբ:

Փաստաբանը գտնում է, որ քննիչի նման վարկածը ապացույցների միակողմանի գնահատման արդյունք է, դրանում նկարագրված հանգամանքներն անարժանահավատ են: Մասնավորապես, ըստ նրա, գործի նյութերից երևում է, որ Զարզանդ Նիկողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի փոխհարաբերությունները այնպիսինը չեն եղել, որ Նիկողոսյանն իրեն թույլ տար Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում սեփական նախաձեռնությամբ ծեծի ենթարկել վերջինիս կողմից մեքենա հրավիրված անձի: Բացի այդ, Խաչատրյանի ընտանիքի անդամներն իրենց ցուցմունքներում պնդում են, որ Դավիթ Բեկի 1 հասցեի հարևանությամբ տեղի ունեցած դեպքի ժամանակ Բուդաղյանները հատկապես բացասական են տրամադրված եղել հենց Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների նկատմամբ: Այդ դեպքում անտրամաբանական է և, ելնելով դրանից, անարժանահավատ, որպեսզի Զարզանդ Նիկողոսյանից տուժած Ավետիքը և նրա եղբայրը` Արտակը,  չարությամբ լցված լինեին ոչ թե Նիկողոսյանի, այլ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ:

Դրա հետ մեկտեղ, ստուգման չի ենթարկվել այն հանգամանքը, թե արդյո՞ք հնարավոր էր ավտոմեքենայում Զարզանդ Նիկողոսյանի կողմից Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելը, հաշվի առնելով, որ Ավետիք Բուդաղյանը զբաղեցնում էր վարորդի ետևում գտնվող նստատեղը, իսկ Զարզանդ Նիկողոսյանը նստած է եղել վարորդի կողքին:

Ինչպես հետեւում է Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի ցուցմունքներից, Ավետիք Բուդաղյանին Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի ենթարկելու պատճառները եղել են տնտեսական. վերջինիս դուր չի եկել, որ Ավետիք Բուդաղյանը տնտեսական գործունեություն է իրականացնում առանց իր հետ համաձայնեցնելու և «փա»յ է պահանջել նրանից: Սակայն այս հանգամանքներին քննիչը պատշաճ գնահատական չի տվել։ Հայկ Ալումյանը գտնում է, որ քննիչը պարտավոր էր այս ուղղությամբ ևս քննություն իրականացնել և` կամ նյութերով նոր քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ Շորթման համար կամ` այդ հոդվածով քրեական գործի հարուցումը մերժել, կամ էլ` այդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնել: Սակայն այս հանգամանքի շուրջ քննություն չի իրականացվել ընդհանրապես, այդ հանգամանքին որևէ գնահատական չի տրվել:

Փաստաբանի դիտարկմամբ՝ քննիչի կողմից գնահատական չի տրվել նաև գործի այն նյութերին, որոնցից բխում է, որ Գորիսի Դավիթ Բեկ 1 հասցեի հարևանությամբ 01.06.2013 թվականին տեղի ունեցած դեպքի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը իր առանձնատնից կրակոց (կրակոցներ)  է արձակել Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ: Այդպիսի ապացույցներ են, մասնավորապես, Արտակ Բուդաղյանի ցուցմունքը, տեսագրությունը (որում երևում է ասֆալտին դիպչած գնդակի կտրուկ վերև ուղղությամբ արտացոլումը), վերջին կրակոցի ձայնը, որը էապես տարբերվում է մյուս կրակոցների ձայնից, Ավետիք Բուդաղյանի գնդակային վնասվածքներից մեկի վերևից ներքև ուղղությունը: Քննիչի կողմից անտեսվել է այն փաստը, որ Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավված «PIETRO BERETTA» դրոշմվածքով ատրճանակն ինքնաշեն է, ուստի օրինական լինել չէր կարող:

ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝ Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելու համար  քրեական հետապնդում չիրականացնելու պատճառաբանությունները հիմնված են այն ելակետի վրա, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի կողմից զենքերը կիրառվել են հանրության համար վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով: Վերջին հանգամանքը Հայկ Ալումյանը վիճարկել է դատախազություն ներկայացված բողոքներում, իսկ այժմ վիճարկում է դատարանում:

Հայկ Ալումյանը գտնում է, որ քննիչի որոշումն աչքի է ընկնում իր միակողմանիությամբ. դրանում արտացոլված են գործի միայն այն նյութերը, որոնք կոչված են հաստատելու որոշումը և լիովին անտեսված են այն նյութերը, որոնցով հերքվում կամ կասկածի տակ են դրվում Սուրիկ Խաչատրյանի և նրա կողմնակիցների ցուցմունքները: Ընդ որում, քննիչի կողմից գնահատականի չեն արժանացվել այդ ցուցմունքների ներքին հակասությունները, այդ ցուցմունքները հերքող գործի ապացույցները, ինչպես նաև այն հակասությունները, որոնք առկա են նշված անձանց ցուցմունքների միջև:

Հուլիսի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, կհրապարակի բողոքի վերաբերյալ որոշումը:
 


Հարակից հրապարակումներ`

18:57 07/07/2014  |  Քրեական խրոնիկոնԲուդաղյանները պահանջում են վերացնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը
14:50 26/05/2014  |  Քրեական խրոնիկոն Հերթական միջադեպը Սյունիքի նախկին մարզպետի շուրջ
10:06 27/03/2014  |  ՄամուլՍուրեն Աբրահամյանը Սդղի գյոլի՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից սեփականացնելու մասին
15:09 20/03/2014  |  ԼՐԱՀՈՍՍուրիկ Խաչատրյանը հրապարակավ խեղաթյուրել է փաստերը. Հայկ Ալումյան
09:24 08/03/2014  |  ՄամուլՀայկ Ալումյան. «Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ գիտի, որ Ավետիք Բուդաղյանի վրա հայտնաբերված բոլոր հրազենային վնասվածքները նույն զենքից են պատճառվել»
10:40 21/01/2014  |  ՄամուլՔննիչը դատարանի չէր ներկայացրել նույնիսկ մի քանի կարևոր ցուցմունքներ
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները
19:50 27/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳևորգ Կոստանյան. Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի վերաբերյալ քննիչի որոշումներն օրինական են
20:46 02/08/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴիմումը՝ Լիսկայի վերաբերյալ հրապարակումներով, ուղարկվել է ՀՔԾ
19:22 18/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍյունիքի մարզպետն ընտանիքով մեկնում է ֆրանսիա

Արխիվ

[]