Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքը համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը 07/06/2014   10:50  |  Վերլուծություններ

Անկախ այն հանգամանքից, թե ամուսիններից ում սեփականության իրավունքն է գրանցված ամուսնության ընթացքում նրանց ձեռքբերած գույքի նկատմամբ, այն համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Ամուսինների համատեղ սեփականությունը, այնուամենայնիվ չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն:

Համատեղ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման շուրջ ծագող հասարակական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով:

Կարևորելով հատկապես համատեղ գույքի տնօրինման իրավունքի իրականացման շուրջ առկա ներկայիս խնդիրները, սույնով կանդրադառնանք հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ամրագրված նորմերի պարզաբանմանը, ինչպես նաև դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մեկնաբանություններին, որոնք ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով պարտադիր են կիրառման նույնանման փաստական հանգամանքներով քաղաքացիական վեճեր քննելիս:

Այսպես, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված է իմպերատիվ նորմ, համաձայն որի՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ,  եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Հիշյալ նորմերի տառացի մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ ամուսիններից յուրաքանչյուրը կարող է կնքել ընդհանուր գույքի տնօրինման գործարքներ` այնուամենայնիվ հոդվածի 2-րդ կետով ամրագրված իմպերատիվ նորմի պահանջների պահպանմամբ ունենալով մյուս ամուսնու համաձայնությունը: Եվ քանի որ հոդվածի երրորդ կետով ամրագրված նորմը դիսպոզիտիվ է, այն հնարավորություն է տալիս համասեփականատերերին /ամուսիններին/ սահմանելու գույքի տնօրինման գործարքի կնքման այլ կարգ /օրինակ ամուսինները, ամուսնական պայմանագրով կարող են սահմանափակել իրենցից յուրաքանչյուրի կողմից գույքն օտարելու իրավունքը/: Փաստորեն, եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների համաձայնությամբ, ամուսիններից յուրաքանչյուրը կարող է տնօրինել համատեղ գույքը և այն տնօրինելու լիազորությունը գույքը տնօրինող ամուսնու մոտ համարվում է առկա այն պարագայում, երբ վերջինս ունենում է տնօրինման գործարքը կնքելու հարցում մյուս ամուսնու համաձայնությունը: Հատկանշականն ու օրենսդրական բացն, այնուամենայնիվ, կայանում է նրանում, որ համապատասխան լիազորությունների բացակայությամբ գույքը տնօրինվելու պարագայում գործարքը կարող է անվավեր ճանաչվել ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ ապացուցվի, որ գործարքի մյուս` գնորդ կողմն իմացել է այդ մասին, կամ ակնհայտորեն պետք է իմանար:

Հիշյալ նորմը հակասում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու սեփականատիրոջ իրավունքն ամրագրող 275-րդ հոդվածի 1-ին կետին, համաձայն որի` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Նորմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանում նախատեսված չէ սեփականության տեսակի տարանջատում, ինչը վկայում է այն մասին, որ այն կիրառելի է ինչպես միանձնյա սեփականատիրոջ, այնպես էլ համասեփականատիրոջ նկատմամբ:

ՀՀ Քաղ. օր. 275-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ գույքն օտարելու լիազորություն չունեցող անձի կողմից այն օտարված լինելու և այդ մասին գնորդի կողմից իմանալու կամ ակնհայտորեն ենթադրելու պարագայում գույքի սեփականատերը ցանկացած դեպքում կարող է գույքը հետ պահանջել բարեխիղճ ձեռքբերող գնորդից: Գույքը տնօրինողի մոտ այն օտարելու անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին գնորդի /բարեխիղճ ձեռք բերողի/ չիմանալու կամ այն իմանալու հնարավորության բացակայության դեպքում գույքի սեփականատերը զրկված չէ այն ձեռք բերողից հետ պահանջելու իրավունքից, եթե ապացուցվում է գույքը սեփականատիրոջ տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ հանգամանքներով: Համասեփականատիրոջ տիրապետումից իր կամքից անկախ գույքը կարող է դուրս գտնվել տվյալ գույքի նկատմամբ տիրապետման միևնույն իրավունքն ունեցող մյուս համասեփականատիրոջ մոտ այն գտնվելու արդյունքում /օրինակ, երբ համատեղ սեփականության իրավունքով ամուսիններին պատկանող ավտոմեքենան մշտապես կամ առավելապես վարի նրանից մեկը/: Եվ քանի որ օրենքն իրավունք է վերապահում համասեփականատերերից յուրաքանչյուրին տնօրինելու համատեղ գույքը, ուստի առանց մյուս համասեփականատիրոջ համաձայնության /առանց համապատասխան լիազորությունների/ գույքը տնօրինվելու և այդ մասին գնորդի չիմանալու պարագայում, գույքի օտարմանը չմասնակցած համասեփականատերը ՀՀ քաղ. օր. 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գնորդից կարող է հետ պահանջել իր գույքը, իսկ նույն օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` զրկված է այն պահանջելու իրավունքից:

ՀՀ Քաղ. օր. 198-րդ հոդվածի խնդրահարույց նորմերի կիրառումը դատական պրակտիկայում մեծ դժգոհությունների առիթ դարձավ հատկապես այն բանից հետո, երբ դրանց վերաբերյալ իր մեկնաբանությունները տվեց ՀՀ Վճռաբեկ դատարանը:

Այսպես, Վճռաբեկ դատարանն իրականացնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովել իր առաքելությունը, իր մի շարք նախադեպային որոշումներով համատեղ գույքի տնօրինման գործարքներում կիրառելի է համարել համաձայնության առկայության կանխավարկածի սկզբունքը, ինչը հանգում է հետևյալին.  Ընդհանուր գույքի տնօրինման գործարքը կնքող համասեփականատիրոջ գործողությունների դեմ մյուս համասեփականատիրոջ անհամաձայնության բացակայությունը վկայում է վերջինիս համաձայնության և գործարքը կնքող համասեփականատիրոջ մոտ գործարք կնքելու իրավունքի /լիազորության/ առկայության մասին:

Այսինքն, գործարքը կնքող մասնակցի մոտ այն կնքելու լիազորությունն առկա է, եթե չկա դրա վերաբերյալ մյուս համասեփականատիրոջ անհամաձայնություն: Ընդ որում, անհամաձայնությունը պետք է հայտնի լինի գործարքի մյուս՝ գնորդ կողմին, հակառակ պարագայում գործարքը դատական կարգով անվավեր ճանաչվել չի կարող:

Համաձայնության առկայության կանխավարկածի սահմանումը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող քաղաքացիների սեփականության իրավունքը, քանի որ, որքան էլ որ համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքերը հանգեցնում են նրան, որ հիմնականում մասնակիցները միևնույն տնտեսություն վարող, համատեղ գույքը միասին օգտագործող անձինք են լինում՝ ունենալով գույքն օտարելու՝ մյուս մասնակցի մտադրության մասին տեղեկանալու հնարավորությունը, այնուամենայնիվ, գործնականում քիչ չեն դեպքերը, երբ մասնակցի կողմից անհամաձայնություն չարտահայտելը կարող է պայմանավորվել գույքի օտարման մասին անիրազեկմամբ:

Իսկ արդյոք գործարքի կնքման պահին ամուսինների կողմից համատեղ տնտեսություն չվարելու փաստական հանգամանքը, գործարքի կնքմանը չմասնակցող ամուսնու առարկությունները գնորդ կողմին ներկայացնելու հնարավորության առկայությունը կամ բացակայությունը  կարևորվում են գործարքն անվավեր ճանաչվելու պահանջով հայցեր քննելիս:  Այսպես, թիվ ԵԱՔԴ/1023/0210 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բարձրաձայնված հարցին, ամրագրեց, որ գործարքի կնքման պահին համասեփականատերերի ամուսնալուծված լինելու փաստական հանգամանքը /հետևաբար և` գործարքի կնքման մասին դրա կնքմանը չմասնակցող համասեփականատիրոջ անիրազեկվածությունը/ գործարքն անվավեր ճանաչելու պահանջներ քննելիս ուշադրության արժանի փաստական հանգամանքներ դիտվել չեն կարող:

Գործարքն անվավեր ճանաչելու պայմանները, ինչպես արդեն նշվեց, ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետում: Նորմն իմպերատիվ է և անկախ գործի փաստական հանգամանքներից՝միատեսակ կիրառելի բոլոր քաղաքացիաիրավական վեճեր քննելիս:

Խնդրի լուծումը կայանում է ոչ թե հիշյալ նորմի տարածական մեկնաբանման, այլ համատեղ գույքի տնօրինման գործարքներում համաձայնության առկայության կանխավարկածից հրաժարվելու կամ դրանից բխող ռիսկերը հակակշռող մեխանիզմներ սահմանելու մեջ:

Ի վերջո` անգամ քննարկվող նորմի ձևակերպումից անգամ ակնհայտ է, որ գույքի օտարման գործարքն անվավեր ճանաչելու հարցում օրենսդիրը կարևորել է գույքն օտարող հասմասեփականատիրոջ /ամուսնու/ մոտ անհրաժեշտ լիազորություններ բացակայությունը, ինչպես նաև գործարքի մյուս կողմի՝ գնորդի կողմից այն իմանալու կամ ակնհայտորեն իմանալու հավանականության փաստերը: Մինչդեռ համաձայնության առկայության կանխավարկածի կիրառման տրամաբանությունից ակնհայտ է, որ գույքն օտարողի մոտ լիազորությունները մշտապես առկա են` անկախ մյուս համասեփականատիրոջ իրական կամքից: Գործարքն անվավեր ճանաչելու առկա պայմանների պարագայում անընդունելի է կանխավարկածի առկայության սկզբունքի կիրառումը, հետագայում իր կամքից անկախ գործարքի կնքմանը համաձայնություն տված անիրազեկ սեփականատերը հետագայում զրկված է լինում իր խախտված իրավունքները վերականգնելու իրական հնարավորությունից:

Իսկ ինչպիսին է այս հարցի շուրջ այլ երկրների մոտեցումները: Ամուսինների համատեղ գույքի օտարման հարցում համաձայնության առկայության կանխավարկածը կիրառելի է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և որոշ այլ երկրներում ևս և ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, Կանխավարկածի կիրառումը բխում է հենց օրենսդրական ամրագրումից՝ունենալով քաղաքացիների կորուստները նվազեցնող որոշ մեխանիզմներ:

Այսպես, ՌԴ ընտանեկան օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսիններից մեկի կողմից ընդհանուր գույքի տնօրինման գործարք կնքելիս ենթադրվում է, որ նա գործում է մյուս ամուսնու համաձայնությամբ: Համաձայնության առկայության կանխավարկածի ռիսկայնությունը հաշվի առնելով, հոդվածի 3-րդ կետը անշարժ գույքի տնօրինման և նոտարական վավերացում կամ իրավունքների պետական գրանցում պահանջող գործարքների կնքման դեպքում պարտադիր է համարում մյուս ամուսնու՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությունը:
Ուկրաինայում համաձայնության առկայության կանխավարկածը ևս կիրառելի է, որն այնուամենայնիվ չի տարածվում նոտարական վավերացում պահանջող, ինչպես նաև պետական գրանցում պահանջող գործարքների նկատմամբ՝ այդ դեպքերում պարտադիր համարելով մյուս ամուսնու կողմից նոտարական կարգով տրված համաձայնության առկայությունը /Ուկրաինայի ԸՕ, հոդվ. 65, կետ 3/: Ավելին, Ուկրաինայում Կանխավարկածը կիրառելի չէ անգամ մեծարժեք գույքի տնօրինման գործարքներ կնքելիս, որի դեպքում առնվազն անհրաժեշտ է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը:

Ինչպես վերոհիշյալ, այնպես էլ համատեղ գույքի տնօրինման հարցում կանխավարկածի սկզբունքը կիրառող այլ երկրներում, այն ուղղակիորեն ամրագրված է օրենսդրությամբ և կիրառելի է միայն ամուսիններին պատկանող փոքրարժեք գույքի տնօրինման գործարքների նկատմամբ /կենցաղային իրեր և այլն/, մինչդեռ մնացյալ գույքի տնօրինման գործարքների կնքման դեպքում մյուս համասեփականատիրոջ համաձայնությունը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն արդեն իսկ հիմք` գործարքն անվավեր ճանաչելու համար:

Մինչդեռ, Հայաստանի հանրապետությունում, համաձայնության առկայության կանխավարկածի մասին ընդհանուր համատեղ սեփականության տնօրինման իրավական կարգավորումներում որևէ նշում առկա չէ, և դրա կիրառումը բխում է Վճռաբեկ դատարանի նախադեպային մեկնաբանություններից՝ ակնհայտորեն հակասելով նորմի տառացի մեկնաբանությանը,, կիրառելի է ցանկացած գույքի կապակցությամբ կնքվող գործարքների նկատմամբ, իսկ գործարքն անվավեր ճանաչելու պահանջի բավարարումը բոլոր դեպքերում կապված է գործարքը վիճարկողի կողմից իր անհամաձայնության փաստի մասին գործարքի գնորդ կողմին իրազեկ դարձնելու հանգամանքով, ինչի հնարավորությունը միշտ չէ, որ ունենում են քաղաքացիները: Որպես տարածված օրինակ կարելի է նշել ավտոմեքենայի առուվաճառքի վերաբերյալ կնքող գործարքները, որտեղ , սովորաբար հանդես է գալիս ամուսիններից միայն մեկը` օտարելով համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքը:

Փաստորեն, ՀՀ Վճռաբեկ դատարանը, կիրառելով այլ երկրների փորձը՝ համատեղ գույքի տնօրինման գործարքներում պարտադիր է համարել Համաձայնության առկայության կանխավարկածի սկզբունքը՝ անտեսելով այդ երկրների օրենսդրությամբ ամրագրված՝ սկզբունքի կիրառման ռիսկայնությունը հակակշռող նորմերի առկայության, իսկ և մեր օրենսդրությունում դրանց բացակայության հանգամանքները:

ՀՀ Սահմանադրական դատարանը, 24.02.2012թ. իր որոշմամբ անդրադառնալով ՀՀ Քաղ. Օր. 198-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին նշել է, որ ՀՀ քաղ. Օր. 198-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանադրականության առումով որևէ անորոշություն կամ խնդիր առկա չէ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի ուժով իրավական ակտի շուրջ ձևավորված իրավակիրառ պրակտիկան գնահատելիս Վճռաբեկ դատարանը կարևորել է ինչպես համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում ստացած լինելու, այնպես էլ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները օրենքի հիման վրա ծագած լինելու պարագայում մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը:

Չնայած Սահմանադրական դատարանի գնահատականին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը շարունակեց իր հետագա որոշումներում վկայակոչել և վերահաստատել Կանխավարկածի կիրառելիությունը /տես 23.03.2012թ., թիվ ԵԿԴ/3430/02/09 քաղ. գործով կայացրած որոշումը/:

Խնդրի լուծումը կայանում ՀՀ քաղ. օր. 198-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունը կիրառելու և այլ երկրներից թերի փոխառված գործարքի անվավերության պայմանները սահմանող նորմից հրաժարվելու մեջ, ինչը հնարավորություն կտա սեփականատիրոջն առանց իր համաձայնության կնքված գործարքը ճանաչել անվավեր հոդվածի 2-րդ կետում սահմանված պահանջը խախտված լինելու ցանկացած դեպքում:

 

Հասմիկ Օհնիկյան

«Այլեքս» փաստաբանական գրասենյակ
 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]