Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Միամսյակի շրջանակներում բուժօգնություն է ստացել 45 953 կին 04/22/2014   17:52  |  ԼՐԱՀՈՍ

 
Մայրության և գեղեցկության տոների կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված «Կանանց առողջության պահպանման միամսյակի» հիմնական նպատակն է եղել «Բաց դռների օրերի» կազմակերպման միջոցով կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրներին (գինեկոլոգիական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական,  նյարդաբանական) ուղղված մասնագիտացված բուժօգնության մատչելիության ապահովումը:
 
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպարոզի հայտնաբերմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների անցկացմանը։
 
Մարզերում «Բաց դռների օրերին» նախապես կազմված ժամանակացույցով  արտագնա այցեր են կատարվել Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների նեղ մասնագետների կողմից` ուռուցքաբանների և ակնաբույժների ուղեկցությամբ։ Միամսյակի ընթացքում «Բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև մարզերի մասնագիտական ներուժով։
 
Միամսյակի շրջանակներում առաջնային օղակի բուժհաստատություններում կանանց տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպվել է գինեկոլոգիական առաջնակի զննում, ըստ ցուցումների կատարվել են մասնագիտական այլ զննումներ: Անհրաժեշտության դեպքում տեղերում իրականացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ։ Բժշկական ցուցումներից ելնելով կազմակերպվել է կանանց հիվանդանոցային բուժօգնություն։
 
ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ կանանց միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում բուժօգնություն է ստացել 45.953 կին, որից 28.896-ը Երևանում, 17.057-ը` մարզերում։
 
Մարզերում 17.057 կնոջից 1.166-ը (շուրջ 7%) ուղեգրվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ: 10.177-ը դիմել է մարզային բժշկական կազմակերպությունների մասնագետների ուժերով կազմակերպված «Բաց դռների օրերի» ընթացքում: Նրանցից 400-ն ուղեգրվել է Երևան։
 
Մարզային բժշկական կազմակերպություններում Երևանից կցված կենտրոնների մասնագետներին դիմել է 6.880 կին, որոնցից 5790-ին (84%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 1.994-ին (30%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 5.338 կին (78%) ենթարկվել է  գինեկոլոգիական առաջնակի զննման: 1171 կնոջ մոտ բացահայտվել են առողջական տարբեր խնդիրներ։ Նրանցից 405-ի բուժօգնությունը կազմակերպվել է մարզային բուժհաստատություներում, իսկ 766-ն ուղեգրվել է մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
 
Առաջնային օղակում տրամադրված բուժօգնության նեղ մասնագիտական ուղղվածությունը մարզերում եղել է այսպիսին`  ակնաբուժական ծառայություն` 20%, մանկաբարձագինեկոլոգիան` 18.5%, նյարդաբանական` 18%, ներզատաբանական և սրտաբանական` 16%, ուռուցքաբանական` 4%։
 
Միամսյակի ընթացքում Երևանի առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ է դիմել 28.896 կին, նրանցից 21.345-ին (74%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 16.011 կնոջ (55%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 18.906 կին (65%) ենթարկվել է գինեկոլոգիական առաջնակի զննման, 11.739-ին (41%) ցուցաբերվել է բուժօգնություն տեղում, իսկ 4.008 կին (14%) ուղեգրվել է հիվանդանոցային բուժման:
 
Մայրաքաղաքի հիվանդանոցներ է դիմել 4.397 կին: Նեղ մասնագիտական խորհրդատվությունների և հետազոտությունների  արդյունքում  1.607 կին (36.6%) ստացել է հիվանդանոցային բուժում, այդ թվում` 1.330 կին (83%) ենթարկվել է վիրահատության, որից 491-ը (37 %) աչքի ախտաբանություններ, 411-ը (31%)` ընդհանուր վիրաբուժական, 345-ը (26%)` գինեկոլոգիական, 88-ը (6.6 %)` ուռուցքաբանական։
 
Գինեկոլոգիական խնդիրներով դիմել է 1.320 կին, որից 736-ը ստացել է ստացիոնար բուժօգնություն (56%), այդ թվում, գրեթե կեսը` 345-ը ստացել է  վիրահատական (47%), իսկ  391-ը` կոնսերվատիվ բուժում:
 
Կանանց նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպորոզի հայտնաբերման նպատակով իրականացվել են կրծքագեղձի սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, դենսիտոմետրիա, ինչպես նաև, բժշկական ցուցումներով, դժվարամատչելի այլ հետազոտություններ: Իրականացվել է սկրինինգային 10.902 հետազոտություն, որից կրծքագեղձի սոնոգրաֆիա` 2.582,  մամոգրաֆիա` 379:  Արդյունքում 111 կնոջ մոտ ախտորոշվել է չարորակ նորագոյացություն, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ: Սկրինինգային ընթացակարգով (50տ և բարձր տարիքի) 402 կին անցել է դենսիտոմետրիա, որոնց 80%-ի մոտ հայտնաբերվել են ախտաբանական տարբեր շեղումներ, իսկ 120 կնոջ մոտ ախտորոշվել է օստեոպորոզ:
 
Ընդհանուր առմամբ, Երևանի բժշկական կազմակերպություններում միամսյակի շրջանակներում բուժօգնության համար պոլիկլինիկական հաստատություն է դիմել 28.896 կին։ Նրանց  կեսից ավելիի մոտ (55%) հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, որոնցից 1/3-ը բուժվել է ստացիոնար պայմաններում: Հիվանդանոց դիմած 4.397 կնոջից յուրաքանչյուր երրորդն օգտվել է գինեկոլոգիական ծառայություններից, նրանց 56%-ն ստացել է ստացիոնար բուժում: Այս հիվանդների գրեթե կեսը (47%) ենթարկվել է վիրաբուժական միջամտության:
 
Հիվանդանոցային պայմաններում բուժված կանանց 80%-ից ավելիին տրամադրվել են վիրաբուժական ծառայություններ: Թե' ամբուլատոր, թե' հիվանդանոցային մակարդակում մասնագիտական բուժօգնության տեսակներից առավել մեծ պահանջարկ են ունեցել մանկաբարձագինեկոլոգիական և ակնաբուժական ծառայությունները:
Ի դեպ, միամսյակի ավարտից հետո մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններում շարունակվել է մինչ այդ հաշվառված կանանց բուժօգնության տրամադրումը, վիրահատվել է ևս 116 կին։
 
Միամսյակի արդյունքները հուշում են ՀՀ առողջապահութան նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված աշխատանքների շնորհիվ հազարավոր կանանց համար մատչելի դարձան մի շարք բժշկական ծառայություններ, ինչը հնարավորություն տվեց  ստանալու անվճար բուժօգնության այնպիսի տեսակներ, որոնք հասու չեն եղել այդ կանանց համար:
 
Միամսյակի շրջանակներում շուրջ 17.000 կին մարզերում և 30.000 կին Երևանում ստացան մասնագիտական խորհրդատվություն, գրեթե 19.000 կին անցավ գինեկոլոգիական առաջնակի զննում, կազմակերպվեց ավելի քան 10.000 հետազոտություն, որոնցից շուրջ 3.200-ը` սկրինինգային: Արդյունքում հայտնաբերված տարբեր ծանր պաթոլոգիաներով շուրջ 5.000 կին մասնագիտացված բժշկական կենտրոններում ստացավ անվճար բուժօգնություն, նրանցից 1.600-ը` ստացիոնար պայմաններում, այդ թվում 1.330-ը ենթարկվեց վիրաբուժական միջամտության: Սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվեց չարորակ նորագոյացության 111 դեպք, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ (հիվանդության համեմատաբար վաղ փուլերում), 120 կնոջ մոտ ախտորոշվեց օստեոպորոզ:
 
Մարզերում և մայրաքաղաքում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային մակարդակում բուժօգնության առավել պահանջված տեսակներն էին ակնաբուժական (համապատասխանաբար` 12% և 32%) և մանկաբարձագինեկոլոգիական (18% և 30%) ծառայությունները։
 
Մեծ է նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ ծրագրերի և կանխարգելիչ միջոցառումների պահանջարկը, որոնց ծախսարդյունավետությունը ևս մեկ անգամ ապացուցվեց միամսյակի շրջանակներում ստացված արդյունքներով:
 
Միամսյակի արդյունքերից ելնելով անհրաժեշտություն է առաջանում`
 
• ուսումնասիրել ակնաբուժական և գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը,
 
• դիտարկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ինչպես նաև կանխարգելիչ այլ ծրագրերի մշակման և ներդրման հարցը։
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]