Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Հայկ Ալումյան. Սահմանադրական դատարանի շատ որոշումներն ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ 04/15/2014   11:52  |  Հարցազրույց

 
Վերջերս  սպասումներն արդարացան. հրապարակվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը:
 
«Փաստինֆո»-ի դիտակետում այս անգամ հայտնվեց Հայեցակարգի «Դատական իշխանության» գլուխը, որն  աչքի է ընկնում թարմ մոտեցումներով, իսկ տեղ-տեղ  էլ հիշեցնում մոռացված հինը:
 
«Փաստինֆո»-ի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ հնի ու նորի, տեղապտույտ չանելու, այլ զարգացման նոր մակարդակի հասնելու հնարավորությունների մասին է:  
 
- Ինչո՞վ էր վատ Հայաստանի նման փոքր երկրի համար եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադառնալ երկաստիճան համակարգին:
 
- Եռաստիճան դատական համակարգի մի քանի տարի գործելուց հետո սկսեցին ի հայտ գալ որոշ խնդիրներ: Պատկերավոր ասած՝ մենք ունեցանք երկու առաջին ատյանի դատարան՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններ: Գործն ամբողջ ծավալով քննում էր առաջին ատյանի դատարանը, հետո մեկնումեկի կողմից դատական ակտը բողոքարկվելուց հետ համարյա նույն ձևի գործն ամբողջ ծավալով քննում էր վերաքննիչ դատարանը: Հետզհետե սկսեց արթնանալ այն գաղափարը, որ սա ռեսուրսների անտեղի վատնում է. ի՞նչ իմաստ ունի գործն ամբողջ ծավալով մի հատ քննել առաջին ատյանի դատարանում, հետո մի հատ էլ նույն ձևի ամբողջ ծավալով՝ Վերաքննիչ դատարանում, եթե կարելի է այդ գործառույթը՝ ամբողջ ծավալով գործի քննությունը, իրականացնել միայն մի ատյանում:
 
Դրանից հետո եկավ արդեն մյուս կոնցեպցիան՝ որոշվեց, որ գործի փաստերը պարզող, գործն ըստ էության քննող դատարանը՝ դա առաջին ատյանի դատարանն է: Վերջինիս կողմից պարզված գործի հանգամանքները պիտի ընդունվեն որպես հիմք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որ դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել փաստերը գնահատելիս: Այսինքն՝ փաստերը պարզող և փաստերը գնահատող դատարանը դա առաջին ատյանի դատարանն է:
 
Դրանից հետո պարզվեց, որ եթե մինչև այդ ունեինք երկու հատ առաջին ատյանի դատարան, հիմա արդեն ըստ էության ունենք երկու հատ վճռաբեկ դատարան: Այսինքն՝ փաստերն արդեն առաջին ատյանի դատարանում պարզված են, վերաքննիչ դատարանում արդեն հիմնականում բողոքարկվում են իրավունքի խնդիրները, վերաքննիչ դատարանը քննության է առնում արդյոք առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում նյութական  ու դատավարական իրավունքի խախտումներ տեղի չե՞ն ունեցել և եթե տեղի են ունեցել, արդյոք դրանք չեն ազդել գործի լուծման վրա: Ստացվեց, որ թե՛ Վերաքննիչ դատարանը և թե՛ Վճռաբեկ դատարանը իրավունքի հարցեր են քննում: Ստացվում է, որ միշտ վերաքննիչ դատարանն  ավելորդ ատյան էր դուրս գալիս, բայց դե մի բանով պետք է, չէ՞, իրեն զբաղեցնենք, քանի որ Սահմանադրության մեջ Վերաքննիչ դատարանն ամրագրված է որպես ատյան:
 
Առայժմ գործող կարգավորումներով առաջին ատյանը քննեց, հետազոտեց բոլոր ապացույցները, կիրառեց ինչ-որ օրենք,  կայացրեց դատական ակտ,  վերաքննիչ դատարանն այսօր մեզ մոտ ըստ էության կայացնում է վճռաբեկություն: Արդյոք չկա՞ հակասություն հենց Սահմանադրության հետ, չէ՞ որ մենք Սահմանադրության մեջ ունենք տերմին՝ «Վերաքննիչ դատարան», բայց օրենքով մենք այդ վերաքննիչ դատարանին տվեցինք վճռաբեկության գործառույթ, այսօր այն վճռաբեկ դատարան է՝ վճիռը բեկանում է, վճիռը թողնում  անփոփոխ:  
 
Հիմա այս պահին արդեն այդ գիտակցումն էլ է եկել, որ մենք ունենք առաջին ատյանի դատարան, որն երևի միակ ատյանն է, որ իսկական իր դերն է կատարում, ունենք վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ՝ լիազորությունների անհասկանալի բաշխմամբ: Այդ ամեն ինչին գումարվում է նաև Վճռաբեկ դատարանի՝ վերջին տարիներին ստանձնած  ծայրահեղ բացասական դերը՝ Վճռաբեկը  հաջողեցրել է այնպես անել, որ բոլորի դժգոհությունն է առաջացրել, երևի միայն ինքն է գոհ իր գործունեությունից:   Հասկանալի է, որ այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով վերաիմաստավորել և վերականոնակարգել: Այդ առումով լուծումներից մեկն այն է, ինչ որ Հայեցակարգն առաջարկում է՝ նորից վերադառնալ երկաստիճան դատական համակարգի: 
 
Վտանգն ի՞նչն է այստեղ՝ հիմա մենք ունենալու ենք երկաստիճան դատական համակարգ, որն ըստ էության մոտեցնելու է մեզ այն վիճակին, որը մենք ունեինք մինչև 1998թ.-ը՝ նախկին Գերագույն դատարանի մոդելը: Ինքն իրենով վատ մոդել չի, բայց լուծումները պետք է լինեն ամբողջական, այսինքն՝ եթե մենք փորձենք վերադառնալ այդ մոդելին, ապա մենք չենք կարող այդ մոդելը վերցնել, ասենք, 90 տոկոսով, 50 տոկոսով, 70 տոկոսով, մենք պիտի ամբողջ մոդելը որդեգրենք, իսկ Գերագույն դատարանի ամբողջ մոդելը իր դեռևս չաղավաղված վիճակում նշանակում էր հետևյալը, որ ինքը նախ վճռաբեկություն էր իրականացնում, և նաև հսկողական ատյան էր, հսկում օրենքի միատեսակ կիրառման նկատմամբ:
 
Այն ժամանակ դա այլ կերպ էր կոչվում, բայց իմաստը դա էր՝ օրենքի միատեսակ կիրառություն: Այսինքն՝ ցանկացած այն դեպքերում, երբ դատական պրակտիկայի ամփոփման արդյունքում պարզվում էր, որ միևնույն օրենքի դրույթը տարբեր դատարանների կողմից տարատեսակ է ընկալվում, գոյություն ունեին մեխանիզմներ, որով այդ հարցը դրվում էր Գերագույն դատարանի Նախագահության և Պլենումի լուծմանը: Եթե մենք հիմք ենք ընդունում խորհրդային մոդելները, ապա վտանգված ենք նաև ընկնել այն ծայրահեղությունների մեջ, որի մեջ գտնվում էր խորհրդային դատական իշխանությունը: 
 
Խորհրդային մոդելով այդ հարցը  Գերագույն դատարանում կարող էր բարձրացնել կամ Գերագույն դատարանի նախագահն ու նրա տեղակալը, կամ  գլխավոր դատախազը, նրա տեղակալները, այսինքն՝  հսկողական կարգով բողոք էր բերվում, եթե նկատվում էր, որ միևնույն օրենքը տարատեսակ մեկնաբանությունների է ենթարկվում:  Իհարկե, խորհրդային մոդելը նրանով էր վատ, որ դատախազությունը  այնպիսի լիազորություններ ուներ, որ  չուներ մյուս կողմը, այսինքն՝ քաղաքացին: Շատ տարբեր ձևերով փորձ արվեց այդ խորհրդային մոդելը ձևափոխել այնպես, որ դատախազության՝   պետության շահերը պաշտպանողի  նման լիազորություններ ունենա նաև քաղաքացին,  հետո տեսան, որ չի ստացվում և դա էր պատճառներից մեկը, որ մոդելը սկսեց ձևափոխվել: 
 
Եթե մենք վերադառնալու ենք Գերագույն դատարանի մոդելին,  ինչ էլ դրա անունը դնենք, ապա պետք է շատ լավ հաշվարկենք, թե ինչու այդ մոդելը ժամանակին չաշխատեց՝  որպեսզի վերադառնանք նույն մոդելին, բայց  արդեն  զարգացման ավելի բարձր մակարդակով   և ոչ թե  շրջապտույտ կատարենք և  գանք ճիշտ նույն կետին, որտեղից որ սկսել ենք:  Եթե  դա շատ լավ հաշվարկվի,  եթե այն թերություններից արվեն անհրաժեշտ հետևություններ, ապա նոր վիճակով այդ մոդելը կլինի շատ գործունակ: 
 
- Հայեցակարգում տեղական դատարանների մասին միտք է առաջ քաշվում,  որոնք հատուկ, մասնագիտացված գործաույթներով  պետք է օժտված լինեն մինչդատական վարույթում դատական հսկողությունն ապահովելու համար, դրա նպատակը առաջին ատյանի դատարանները բեռնաթափելն է: 
 
- Ես կողմնակից եմ, որ եթե հնարավորություն կա ինչ-որ խնդիր լուծել գոյություն ունեցող  օրենքների և առավել ևս Սահմանադրության շրջանակներում, ապա նոր կառույցներ չստեղծել ու նոր օրենքներ չընդունել: Միշտ գերադասելի է, եթե դա հնարավոր է, տեղավորվել արդեն գոյություն ունեցող կարգավորումների մեջ: Իրոք, մենք խնդիր ունենք, որ այսօր դատարաններում և հատկապես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին  ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընդհանուր գործերի մեջ շատ մեծ ծավալ է կազմում մինչդատական վարույթի ընթացքում առաջացած խնդիրների հետ կապված գործերը՝ կալանքներ, կալանքի ժամկետի երկարացումներ, քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու թույլտվություններ, մյուս կողմից՝  նախաքննության, հետաքննության մարմնի գործողությունների  բողոքարկումներ քաղաքացիների կողմից:
 
Սա մի հսկայական ծավալ է կազմում ու գնալով այդ ծավալն աճում է:  Արդեն խնդիրը վաղուց ուրվագծվել է, հիմա էլ կարելի է ասել սուր է կանգնած, ու խնդիրը պիտի լուծվի, բայց ինձ չի թվում, որ այդ խնդիրն անպայման պետք է լուծվի սահմանադրական փոփոխությունների միջոցով, այսօր նույնիսկ առանց օրենքի փոփոխությունների այդ խնդիրը կարող է լուծվել, այդ խնդիրը շատ հանգիստ և պարզ ձևով կարող է լուծվել դատավորների թիվն ավելացնելով և  դատավորների միջև մասնագիտացում մտցնելով: 
 
- Հայեցակարգում բարձրացվում է  նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը քննարկելու հարցը: Հայտնի է, որ Դուք այդ ինստիտուտի ներդրման կողմնակից եք:  Ինչպե՞ս եք  դա գնահատում: 
 
- Գնահատում եմ մի կես քայլ առաջ գոյություն ունեցող վիճակից: Այս առումով մենք 2005թ. արձանագրեցինք նահանջ. 1995թ. ընդունված Սահմանադրության մեջ կար այդ հնարավորությունը, գրված էր՝ օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ: 1995-2005թթ. երդվյալների դատարան մենք չունեցանք, որովհետև օրենսդիրը նպատակահարմար չգտավ, իսկ  2005թ. Սահմանադրության մեջ կտրուկ փակեցին այդ հնարավորությունը, երդվյալների ինստիտուտի հնարավորությունն իսկ արմատախիլ արվեց:
 
Սա արդեն նման էր ֆոբիայի, հիմա մենք այդ ֆոբիայից քիչ-քիչ բուժվեցինք:  Մենք հասկացանք՝ ինչո՞ւ ենք դա բացառում, ինչո՞ւ ենք փակում դրա բոլոր հնարավորությունները, և հիմա հենց միայն այն, որ Հայեցակարգում հարցը դրվել է, քննարկվում է և շատ հնարավոր է, շատ հավանական է, որ Սահմանադրության մեջ վերադառնանք 1995թ. այդ ձևակերպումներին, ինձ ուրախացնում է, նշանակում է՝ շուտ թե ուշ այդ մոդելի գոնե փորձնական ներդրումը  մեր երկրում կդառնա հնարավոր:     
 
- Նախագծում խոսվում է նաեւ  ՍԴ լիազորությունների ընդլայնման մասին՝ մասնավորապես, պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Չե՞ք գտնում, որ շատ դեպքերում ՍԴ որոշումները միանշանակ չեն ընդունվում, որոշումները չեն կատարվում, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից,  արդյոք ճիշտ չէր լինի, որ ՍԴ-ին վերապահվի իր որոշումները մեկնաբանելու գործառույթ, նաև ամրագրվի, որ ՍԴ որոշումները աներկբա  ենթակա են  պարտադիր կատարման՝  չկատարելու դեպքում նախատեսելով պատասխանատվություն: 
 
- Միանշանակ,  Սահմանադրական դատարանը  պիտի ունենա պարզաբանման գործառույթ, որը մինչև այսօր չունի: Այդ իրավիճակը հենց ինքն իրենով հակասահմանադրական է, որովհետև ստեղծում է շատ մեծ իրավական անորոշություն: Սահմանադրական դատարանն իր շատ որոշումների մեջ այս կամ այն օրենքը ճանաչում է հակասահմանադրական, որովհետև օրենքը  անորոշ, իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանող օրենք  է, բայց չէ՞ որ այսօր ունենք Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնք իրավական որոշակիության սկզբունքին չեն համապատասխանում, օրինակներից մեկն էլ  ՍԴ վերջին  որոշումն է:
 
Սահմանադրական դատարանը պետք է ունենա իր որոշումները պարզաբանելու գործառույթ և ընդհանուր առմամբ պիտի ձգտի իր որոշումներն էլ գրել մի քիչ ավելի հստակ, որովհետև արդեն շատ վաղուց նկատված է, որ Սահմանադրական դատարանի շատ որոշումներ ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ: 
 
Եթե չկան դատական ակտի կատարման պարտադրանքի արդյունավետ մեխանիզմներ,  այդ դատական ակտը դառնում է ֆիկցիա, իսկ դատական համակարգը՝ ֆիկտիվ մի համակարգ: Եկեք համեմատենք՝ ունենք Եվրոպական դատարան և ունենք ՄԱԿ-ի շրջանակներում գործող Մարդու իրավունքների կոմիտե: Երկու ատյաններն էլ քննում են մարդու իրավունքների խախտումներ, Եվրոպական դատարանն առաջնորդվում է Եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը՝ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով, որոնց մեջ ամրագրված իրավունքներն ու ազատությունները համարյա նույնն են, երկրորդը շատ ավելի հստակ դրույթներ ունի:
 
Բայց մենք միշտ գերադասում ենք դիմել Եվրոպական դատարան, որովհետև իրենք ունեն իրենց ակտերի կատարման  հարկադրանքի մեխանիզմ:  Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասում, որտեղ որ գրված է արդար դատաքննության իրավունք՝ Եվրոպական դատարանի գործունեության դեռ  ամենսկզբնական փուլերում արդեն արդար դատաքննության սկզբունքի մեջ ներառված է դատական ակտի կատարման հնարավորությունը, ասում է՝ արդար դատաքննության իրավունքը կլինի պատրանքային, եթե հետագայում այդ դատական ակտի կատարումը դրվի կասկածի տակ:  Հիմա մենք ունենք Սահմանադրական դատարան, որը պատրանքային որոշումներ է կայացնում, որովհետև Վճռաբեկ դատարանը բացարձակապես հաշվի չի առնում այդ որոշումները: Սա շատ բանի մասին է խոսում և նախևառաջ, որ ինչ-որ մեխանիզմ է անհրաժեշտ մտածել, որը  շատ կոշտ  պատասխանատվություն կառաջացնի Սահմանադրական դատարանի որոշումները չկատարողների համար: 
 
- Հայեցակարգում դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի հստակեցման հարց է դրվում՝  մի քանի այլ մարմինների շարքում: Նման հստակեցման կարիք տեսնու՞մ եք:
 
- Այսօր մենք ունենք դատախազության մասին դրույթ՝ Սահմանադրության 103-րդ հոդվածը, որը ֆիքսում է դատախազությունը որպես մարմին և  դրա գործառույթներն է ամրագրում: Շատ տարօրինակ ձևով հոդվածը հայտնվել է «Դատական իշխանություն» գլխում: Այսինքն՝ այդքան տարօրինակ չէ, եթե մենք մտովի վերադառնանք 1995թ., հիշենք, թե այն ժամանակ դատախազությունը ինչ էր մեր երկրում, խորհրդային դատախազական համակարգը  դատարանների  վրա,  ամենուրեք  տարածում էր դատախազական հսկողություն, այն ռուսական մոդելից եկած համակարգ էր՝ Պետրոս Առաջինի ժամանակ  դատախազությունը հիմնվել է որպես «մենիշխանի աչք»՝ ամեն մի կառույցի մեջ, Պետրոսից մինչև 1995թ. համարյա բան չէր փոխվել այդ առումով, և երբ որ առաջին Սահմանադրությունը  ընդունվեց, դատախազությունը չէր կարող Նախագահ, Ազգային ժողով, Տեղական  ինքնակառավարման մարմինների գլուխներում տեղավորվել, մտցրեցին դատական իշխանության գլխում, որտեղ դա  օտար մարմին է:
 
Մինչև հիմա մենք ունենք այդ զավեշտալի վիճակը, շուտով 20 տարին կլրանա: Հիմա մտածում են՝ դատախազությունն այդտեղից հանեն, որտեղ տեղավորեն, ինչ անպայման է, որ դատախազությունը տեղավորեն Սահմանադրության մեջ: Չէ՞ որ Սահմանադրության մեջ չեն  ոչ պակաս մարմիններ՝ կադաստրը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, կամ ամեն ինչը պետք է մտցնենք Սահմանադրության  մեջ, ինչը ողջամիտ լուծում չէր լինի, կամ  մտածենք՝ իսկ ինչ իմաստ ունի մի պետական մարմին այն աստիճանի առանձնացնել իր կարևորությամբ, որ անպայման խցկել Սահմանադրության մեջ: Չէ, ոչ մի տեղ պետք չէ  խցկել, ես հուսով եմ, որ այն նախագծում չի գտնվի, ինչը բացարձակ չի նսեմացնի իր դերը,  իր կարևորությունն, իր գործառույթները: Պատվի հարց էր ժամանակին դատախազությունը մտցնել Սահմանադրության մեջ, ժամանակները փոխվում են, հուսով եմ, որ մոտեցումները նույնպես կփոխվեն:       
 

Հարցազրույցը վարեց Սոնա Մաշուրյանը
 

Հարակից հրապարակումներ`

22:25 12/04/2014  |  ԼՐԱՀՈՍՌուբիկ Հակոբյան. Սահմանադրական փոփոխություններ անպայման պետք է լինեն, բայց հիմա ճիշտ պահը չէ
10:23 12/04/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. Եթե պետք է Սահմանադրություն փոխենք, բայց քաղաքական որոշում չկայացվի, միևնույն է, դա չի գործելու
21:30 11/04/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀԱԿ-ը դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին
17:46 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգությունը» մշտապես կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին
14:37 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով.Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ
13:15 10/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյան. Այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար
12:10 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՔննարկման առարկա է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորությունը
10:49 10/04/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պատրաստ է
13:07 18/03/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ
17:49 08/11/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]