Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:11 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Կալանքից ազատվելուն հետևեց մեղադրյալի ու նրա հոր ինքնասպանությունը 04/03/2014   20:34  |  ԳՈՐԾ #

 
Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվելուց հետո նոր կազմով քննության համար Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է վերադարձվել «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու վերաբերյալ  գործը:
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Կարաքեշիշյանը հիշյալ հափշտակությունը կատարելու վերաբերյալ նախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել   Արտաշես Գալուստյանի հետ և Աշոտ Առուշանյանի օժանդակությամբ` նրա կողմից նախապես տրամադրած տեղեկատվության հիման վրա, գաղտնի հափշտակել են «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափի գույքը:
 
Էդգար Կարաքեշիշյանը, ըստ մեղադրանքի, անձնական շահագրգռվածությամբ նաև հափշտակել ու ոչնչացրել է պաշտոնական փաստաթղթեր ու կնիքներ:
 
Էդգար Կարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Աշոտ Առուշանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով: 
 
Է.Կարաքեշիշյանն առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 7 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 70%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 39.480.000 ՀՀ դրամի չափով։
 
 Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ,  և  դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 16.920.000 ՀՀ դրամի չափով։
 
Նշենք, որ մինչդատական վարույթի ընթացքում որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննված Ա.Գալուստյանի մահվան (ինքնասպանություն գործելու) հիմքով որոշում էր կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
 
Իր վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Ա.Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել էր անպարտ ճանաչել իր պաշտպանյալին: 
 
Ըստ պաշտպանի հիմնավորումների՝ մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցներից իր պաշտպանյալի մասով վերաբերելի են միայն մեղադրյալ Արտաշես Գալուստյանի՝ 2012թ. հունիսի 20-ի լրացուցիչ ցուցմունքը, ինչպես նաև՝ վերջինիս և իր պաշտպանյալի միջև 2012թ. հունիսի 21-ին կայացած առերես ցուցմունքները, որոնք մեղադրյալի մահվան հիմքով ենթակա չէին հրապարակման և հետազոտման:
 
Ավելին, պաշտպանի համոզմամբ՝ դրանք հրապարակելով՝ Դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, խախտել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, հակասել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «անկախ և անկողմանկալ դատարան» բնորոշմանը, խախտել նաև ՀՀ Սահմանադրության 5-րդ մասի 2-րդ կետի պահանջները, քանի որ մեղադրանքի կողմի համար մեղադրանքը պաշտպանելու համար ստեղծել է օրենքով չսահմանված հնարավորություններ։
 
Մեղադրյալ Արտաշես Գալուստյանի՝ 2012թ. հունիսի 20-ի լրացուցիչ ցուցմունքը, ինչպես նաև վերջինիս և իր պաշտպանյալի միջև 2012թ. հունիսի 21-ին կայացած առերես ցուցմունքները, որոնք դրվել են իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում, անթույլատրելի ապացույցներ են, քանի որ ձեռք են բերել Ա.Գալուստյանի պաշտպանական իրավունքի և առերեսման դատավարական կարգի էական խախտումներով։ 
 
Պաշտպան Լ.Սիմոնյանի կարծիքով՝ վիճարկվող ցուցմունքները նախաքննական մարմնի և մեղադրյալ Ա.Գալուստյանի միջև գործարքի հետևանք են, քանի որ այդ ցուցմունքները տալու խոստման դիմաց է փոփոխվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, և նա հայտնվել է ազատության մեջ։
 
Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ՝ առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար, քրեական գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների խախտումներ, թերի, հիմնավոր չի գնահատել քրեական գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում` թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: 
 
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ նոր դատաքննության ընթացքում անհրաժեշտ է բազմակողմանի քննություն կատարել՝ Ա.Գալուստյանի նկատմամբ տուժողների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու, քննությանը խորթ մեթոդների կիրառմամբ ցուցմունքներ կորզելու մասին Ե.Եղիյանի և Տ.Առաքելյանի փաստարկների վերաբերյալ Ա.Առուշանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի և պաշտպանական ճառի պատճառաբանությունները ստուգելու ուղղությամբ: 
 
Վերադաս դատարանն անհրաժեշտ է համարել նաև պարզել, թե տևական ժամանակ ցուցմունքում Ա.Առուշանյանի մասին տեղեկություններ չհայտնելուց հետո ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության Էրեբունու բաժնի պետի կողմից Ա.Առուշանյանի՝ հանցագործությանն օժանդակելու մասին օպերատիվ տվյալ հաղորդելու օրը՝ 2012թ. հունիսի 19-ին ,Ա.Գալուստյանի կողմից իր ցանկությամբ արդեն նշանակված հանրային պաշտպանի ծառայությունից հրաժարվելու և անմիջապես Ա.Առուշանյանի դեմ ցուցմունքներ տալու հանգամանքը և դրանից հետո կալանավորում խափանման միջոցը փոխելը:
 
Անհրաժեշտ է պարզել նաեւ, թե վերոնշյալը կապ ունի՞ արդյոք Ա.Առուշանյանի դեմ Ա.Գալուստյանի կողմից ցուցմունքներ տալու և վերջինիս ցուցմունքների արժանահավատության հետ: 
 
Արձանագրելով, որ ամբաստանյալ Էդ.Կարաքեշիշյանին մեղսագրված արարքի հետ կապված ձեռք բերված ապացույցները բավարար են՝ համապատասխան եզրահանգումներ կատարելու համար, Վերաքննիչ դատարանը միաժամանակ գտել է, որ Էդ.Կարաքեշիշյանի վերաբերյալ քրեական գործի մասը Ա.Առուշանյանի վերաբերյալ գործի մասից անջատել հնարավոր չէ, քանի որ կարող է անդրադառնալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա: 
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ ավելի ճիշտ կլիներ, որ պաշտպանական կողմի բերած փաստարկների հիման վրա  Վերաքննիչ դատարանը կայացներ արդարացման դատավճիռ:  
 
Նոր  քննության ընթացքում վկա Տիգրան Առաքելյանը ցուցմունք է տվել, որ երբ ձերբակալել են Արտաշես Գալուստյանին, մոտ մի ամիս հետո 5-6 օր վերջինս պահվել է իրենց խցում և իրեն պատմել է իր հետ տեղի ունեցած դեպքերի մասին:
 
Երբ Գալուստյանին բերման են ենթարկել Էրեբունու ոստիկանության բաժին, նրա նկատմամբ բռնություններ, ճնշումներ են կիրառվել, մասնավորապես՝ «ռետինե մահակով, որ նման էր առնանդամի, փորձել են  նրա նկատմամբ բռնություն գործադրել, նկարել ու դա  ուղարկել մեկուսարան»։
 
Այսինքն՝ ըստ վկայի՝ դրա արդյունքում է, որ նա տվել է վիճարկվող ցուցմունքները: Գործի հետագա ընթացքը, ըստ Լիպարիտ Սիմոնյանի, ցույց է տվել հետևյալը՝ Գալուստյանը պաշտպանից հրաժարվում է, խնդրում է հանրային պաշտպան: Այդ օրը, երբ նա Աշոտ Առուշանյանի դեմ ցուցմունք է տալիս, քննիչը գալիս է մեկուսարան՝   չգիտես որտեղից տեղեկանալով, որ Արտաշես Գալուստյանը կարող է հանկարծ հանրային պաշտպանից էլ հրաժարվի: Առանց հանրային պաշտպանի ներկայության՝   Գալուստյանը  հրաժարվում է նրանից և սկսում է ցուցմունք տալ:
 
«Աշոտ Առուշանյանի ու Արտաշես Գալուստյանի առերես հարցաքննության ժամանակ վերջինս շատ ճնշված վիճակում է եղել, մի քանի անգամ ներողություն է խնդրել Աշոտից, որ ստիպված է նման ցուցմունք տալ նրա դեմ, սակայն այդ ամենը քննիչի կողմից չի արձանագրվել»,- նշեց Լիպարիտ Սիմոնյանը:
 
 Գալուստյանը կալանքից ազատվելուց երկու օր անց ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով, դրան հաջորդել է նաև նրա հոր ինքնասպանությունը: 
 
 Բացի այդ, պաշտպանը նշեց, որ իրականում առկա չէ որևէ ապացույց, որ Աշոտ Առուշանյանը որևիցե կապ ունի այդ հանցագործության հետ: Նույնիսկ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ կայացնելիս արձանագրել էր, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել Աշոտ Առուշանյանի կողմից   «թղթի վրա» տվյալներ փոխանցելը, դատարանը ենթադրել է, որ դա կարող էր լինել բանավոր և «ենթադրության հիման վրա  կայացրել է մեղադրական դատավճիռ»:
 
Պաշտպանը հույս հայտնեց, որ երկրորդ դատաքննությամբ արդարությունը կվերականգնվի:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]