ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատեցրել՝ սակայն չեն վճարել, խոշտանգել՝ սակայն հետքեր չեն հայտնաբերել 06/22/2013 15:50 | Միջազգային լրահոս
Օլիմպիական խաղերի սպասմամբ ապրող Սոչի քաղաքում իրավապաշտպանները փորձում են քրեական գործ հարուցել մի խումբ ոստիկանների նկատմամբ, ովքեր դաժան խոշտանգումների են ենթարկել ձերբակալված շինարարներին:
Ըստ նախնական տեղեկությունների օրենքի պահապանների գործողություններից տուժել են Սոչի քաղաքի բնակիչ Մարտիրոս Դեմերչյանը և նրա փեսա Սերգեյ Կրբաշյանը:
Նրանք իրենց բրիգադի մյուս անդամներ հետ մարտի 25-ից մինչև մայիսի 16-ը Օլիմպիադա-2014-ի կամավորականների բազմաբնակարանոց շենքում էլեկտրական լարերի մոնտաժման աշխատանքներն են իրականացրել: Այդ աշխատանքի դիմաց բրիգադի յուրաքանչյուր անդամի 90 հազարի փոխարեն վճարվել է 37 հազարական ռուբլի: Դրանից հետո շինարարական տեղամասի վարպետ Սամվել Փաշյանը բրիգադի անդամներին սպառնացել է, որ եթե նրանք համառեն իրենց աշխատավարձի պակասող մասը ստանալու հարցում, ապա ինքը նրանց դեմ քրեական գործ կկազմակերպի իր ծանոթ ոստիկանների օգնությամբ: Հինգ հոգուց կազմված բրիգադի աբխազ 3 անդամները վախենալով Փաշյանի սպառնալիքներից՝ անխոս հեռացել են, իսկ տեղացիները շարունակել են պահանջել իրենց աշխատավարձը:
Համառ բանվորներին վարպետն առաջարկում է հանդիպել հունիսի 12-ին՝ խոստանալով հենց այդ օրն էլ վճարել աշխատավարձի պակասող հատվածը: Սակայն հանդիպման պայմանավորված վայրում՝ Վեսելո գյուղում, բանվորներին դիմավորում են ոստիկանները:
Առանց պարզաբանումների նրանք ոլորում են Մարտիրոս Դեմերչյանի և նրա փեսա Սերգեյ Կրբաշյանի ձեռքերը և տանում Ադլերի շրջանի Բլինովո ավանի ոստիկանական բաժանմունք:
Ամբողջ գիշեր, մինչև հունիսի 13-ը հինգ ոստիկան խոշտանգման են ենթարկում Մարտիրոս Դեմերչյանին, թափում ատամները, դեմքին թողնում արյունածոր վերքեր:
Ըստ «newsru.com»-ի, նրանից չստանալով խոստովանական ցուցմունքներ ուսադիր կրող սադիստները երկաթե լինգով բռնաբարում են տղամարդուն և ստիպում ստորագրել մի մաքուր թուղթ:
Տուժած Մարտիրոս Դեմերչյանի փեսայի՝ Սերգեյ Կրբաշյանի ասելով, իրեն նույնպես ոստիկանները ծեծի են ենթարկել, սակայն գործը չի հասել երկաթե լինգով ստորացումներին:
Այս գործի կապակցությամբ դատարանի որոշմամբ Սերգեյ Կրբաշյանին, ոստիկանության օրինական պահանջներին դիմադրություն ցույց տալու հիմնավորմամբ, ենթարկում են 1000 ռուբլի տուգանքի:
Տուժածների փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոն ասել է, որ Դեմերչյանին և Կրբաշյանին խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հայտարարությունը փոխանցվել է ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի վարչություն: Բողոքներ են ներկայացվել նաև ՌԴ Գլխավոր դատախազություն, ՆԳՆ և Անվտանգության դաշնային ծառայություն:
Մեկ ամսվա ընթացքում ՌԴ Քննչական կոմիտեն պետք է որոշում ընդունի իրավապահ մարմինների օրինազանց աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ասել է այդ հաստատության տարածաշրջանային վարչության ներկայացուցիչ Իվան Սենգերյովը:
Սակայն, Սոչիի իրավապաշտպաններից շատերը կարծիք են հայտնել, որ այս գործը գրեթե հեռանկար չունի:
Այդ տեսակետին համամիտ են նաև ՆԳՆ-ում, որոնք նշում են, որ տուժածների մարմնի վրա խոշտանգումների հետքեր չեն հայտնաբերվել:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ